Իպրահիմ Ալ-Խալիլ
Արտաքին տեսք
| Իպրահիմ Ալ-Խալիլ | |
|---|---|
| Ծնած է | 1944 |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Դամասկոսի Համալսարան |
| Մասնագիտութիւն | գրագէտ և վիպասան |
Իպրահիմ Ալ-Խալիլ (արաբերէն՝ إبراهيم الخليل, 1944), սուրիացի գրող։ Զբաղած է նաեւ ուսուցչութեամբ[1]։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Ռաքքա: Նախնական եւ երկրորդական ուսումը ծննդավայրին մէջ ստանալէ ետք, 1971-ին աւարտած է Դամասկոսի Պետական Համալսարանի արաբական լեզուի եւ գրականութեան բաժանմունքը:
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Իպրահիմ Ալ-Խալիլ երիտասարդ տարիքին մտած է գրական աշխարհ եւ յաջորդաբար հրատարակած է․
- «Որոնում Սա՛տուն էլ-Թայէպի» (պատմուածքներ),
- «Պետեւիներու թաղը» ,
- «Բորենիները» (1985),
- «Ալ-Հուտս» (վէպ),
- «Շքախումբ համակրանքի եւ կասկածանքի փըշրանքներէ» (բանաստեղծութիւններ),
- «Գորշ գայլը» (ուսումնասիրութիւն)[2]:
Ալ-Խալիլի «Բորենիները» վէպը վերածուած է շարժապատկերի ժապաւէնի՝ «Անձրեւի գիծին սիրահարները» խորագրով:
Հեղինակին «Ալ-Հուտս» վէպով, հանգամանօրէն, անդրադարձած է Մեծ Եղեռնին եւ տարագրեալ հայ ժողովուրդի ճակատագրին, իսկ «Գորշ գայլը» ուսումնասիրութեան մէջ ներկայացուցած է ցեղասպան թուրքին գորշ պատկերը՝ համաշխարհային գրականութեան մէջ:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Riwaya Al։ «حارة البدو: هل إبراهيم الخليل ندّ لعبد السلام العجيلي؟»։ alriwaya.net (արաբերէն)։ արտագրուած է՝ 2025-06-27
- ↑ «إبراهيم الخليل ... عبقري الرواية المنسي | مجلة قلم رصاص الثقافية»։ www.qalamrsas.com (արաբերէն)։ արտագրուած է՝ 2025-06-27