Իշացուլ

Իշացուլ[1][2][3] (լատ.՝ onocentaurus, ածանցեալ հին յուն․՝ Ὀνοκένταυρος, Onokéntauros— «էշի կենդանացուլ») առասպելական արարած մըն է Հին առասպելներէն:
Նկարագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Իշացուլը նման է կենդանացուլին, բայց մասամբ մարդ մասամբ էշ։ Բայց, ի տարբերութիւն կենդանացուլին, որ կը ներկայացուի չորքոտանիով, իշացուլը յաճախ կը ներկայացուի միայն երկոտանիով եւ ոմանք զայն կը նկարագրեն առանց դիմացի ոտքեր ունենալու։ Ինչպէս շատ լիմինալներ, իշացուլին բնոյթը կռիւ մըն է մարդկային եւ անասունային մասերուն միջեւ[4]։
Առաջին նշումը եղած է Պտղոմէոս Բ. Եղբայրասէրի ժամանակ՝ Pythagoras անունով սպայ մը, Քլաուտիուս Էլիանուսի կողմէ մէջբերուած՝ De Natura Animalium գիրքին մէջ։ Էլիան այսպէս օգտագործած է onokentaura բառը՝ էգ տարբերակը նկարագրելու համար[5]։ Ան մեկնաբանած է իշացուլը իբրեւ «իր մարմինը էշի մարմնի կը նմանի, իր գոյնը մոխիր է, բայց կ'ենթադրուի ճերմակ ըլլալ կողերու տակ։ Ան մարդկային կուրծք ունի, մարդկային երես մը՝ շուրջը թանձր մազերով։ Կրնայ գործածել իր բազուկները՝ բռնելու եւ առարկաներ պահելու համար, բայց նաեւ վազելու համար։ Ան բուռն բարկութիւն ունի եւ չի համբերեր գերութեան»[6]։
Անտոնիի կեանքը գրուած է Աթանաս Աղեքսանդրիացիի կողմէ, կը նշէ «մարդու նման գազան մը մինչեւ ազդրերը, բայց ունի էշի ոտքեր եւ թաթեր», բայց անիկա չի գործածեր իշացուլ բառը[7]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Նոր բառգիրք հայկազեան լեզուի, Հայր Գաբրիէլ Աւետիքեան, Հայր Խաչատուր Սիւրմէլեան, Հայր Մկրտիչ Աւգերեան - իշացուլ»։ www.nayiri.com։ արտագրուած է՝ 2025-06-29
- ↑ «Նոր Բառգիրք Հայ-անգլիարէն, Հայր Մատաթեայ Վարդապետ Պետրոսեան - իշացուլ»։ www.nayiri.com։ արտագրուած է՝ 2025-06-29
- ↑ Muradyan Gohar (2005)։ Grammaire fondamentale du latin Tome VIII (հայերեն)։ Peeters Publishers։ ISBN 978-90-429-1657-9
- ↑ «Medieval Bestiary : Beasts : Onocentaur»։ bestiary.ca։ արտագրուած է՝ 2025-06-29
- ↑ Meyboom P. G. P. (1995)։ The Nile Mosaic of Palestrina: Early Evidence of Egyptian Religion in Italy (անգլերեն)։ BRILL։ ISBN 978-90-04-10137-1
- ↑ «Aelian : On Animals, 17»։ attalus.org։ արտագրուած է՝ 2025-06-29
- ↑ «CHURCH FATHERS: Life of St. Anthony (Athanasius)»։ www.newadvent.org։ արտագրուած է՝ 2025-06-29