Ինահոս գետ (Արղոլիդա)
Արտաքին տեսք
Ինահոս | |
---|---|
Ίναχος | |
![]() Ինահոս գետը, Արղոլիքոս ծոցին մէջ չթափած | |
Բնութագիր | |
Երկայնք | 37 քմ |
Տեղակայում | |
Երկիր | Յունաստան |
Երկրամաս | Արղոլիդա, Պելոպոնես |
Ինահոս գետ (յուն․՝ Ίναχος ποταμός)․ Արղոլիդա նահանգին ամենէն մեծ գետակը։ Անունը առած է Ինահոս թագաւորէն (Արղոսին հնագոյն թագաւորը)։
Տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ինահոս կը բխի արեւմտեան Արղոլիդային լեռներէն՝ Արթեմիսիօ եւ Լիրքիօ։ Կը հոսի 38քլ․ եւ կը թափի Արղոլիքոս ծոցին ջուրերուն մէջ։ Ըստ դիցաբանութեան, Ինահոս բառը գետին երրորդ անունն է։
Անուն եւ դիցաբանութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գետին առաջին անունը Քարմանոր եղած է, երկրորդը Ալիաքմոնաս եւ ապա Ինահոս կոչուած է։ Ինահոս, Իօ-ին հայրն էր, որուն Տիաս սիրահարուեցաւ եւ փախցուց։ Ինահոս փորձեց զայն հալածել։ Տիաս սակայն, Էրինիեսներէն (յունական աշխարհային չաստուածուհիներ) Թիսիֆոնին կը ղրկէ։ Թիսիֆոնի Ինահոսին շատ կը չարչարէ եւ վերջապէս անոր Ալիաքմոնաս գետին ջուրերուն մէջ կը նետէ։ Ատկէ ետք, գետը Ինահոս կը կոչուի։