Իմերա
| Իմերա | |
|---|---|
|
| |
| Ամուսին | Էթերաս |
| Ծնողներ | հայր՝ Էրեւոս, մայր՝ Նիքս |
| Երեխաներ | Թալասա, Աւրես, Ուրանոս և Եէա |
Իմերա (յուն․՝Ημέρα)․ յունական դիցաբանութեան մէջ օրուան լոյսին անձնաւորումն էր։ Իսիոդոսին համաձայն (124-125), ան Նիքսին եւ Էրովուսին դուստրն էր եւ Էթերային քոյրը։
Իղինոս կը նշէ թէ Խաոսին եւ Գալիղօին դուստրն էր ու Էրեվոսին եւ Նիքսին քոյրը։ Օրֆիկեան ոգերգներուն համաձայն, Իմերա Տիտան Իլիոսին դուստրն էր եւ Քոս կը պաշտուէր։
Իմերա Ասթրէոսին հետ ամուսնացաւ կամ իր եղբօր հետ եւ կամ՝ Էթերասին հետ։ Իմերային զաւակներն էին՝ Ասթրէա, Վրոթոս, Ուրանոս, Եէա եւ Թալասա։ Իսիոդոսին գործին մէջ ան կը շփոթուի Իօին հետ իսկ ողբերգրագէտներուն եւ բանաղտեղծենորւն մօտ այդ երոկւ դէմքերը՝ Իօ եւ Իմերա կը նոյնանան, ինչպէս օրինակ կը նշուի թէ ան Թիթոնասին կինն էր եւ Մեմնոնասին մայրը եւ նաեւ թէ Գեֆալոս կը սիրէր։
Աթէնքի «շուկային» Αγορά մէջ կային Իմերային կաւէ արձանիկներ, որոնք կը գտնուէին «Վասիլիու Սթոաս»ին մէջ։ Ան նաեւ կը պատկերուէր Ամիգլէու Աբոլոանին գահին, իսկ Օլիմպիա՝ Իփոդամիոյին մօտ կային իր եւ Թեթիդային արձանները։ Բերղամօ, Զեւսին նուիրուած տաճարին մէջ ան հարաւային գօտեքանդակին վրայ կը պատկերուէր, Սելինիին ետեւը։
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Emmy Patsi-Garin, Յունական դիցաբանութեան բառարան, հրտկ. Χάρη Πάτση, Աթէնք1969
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Իմերա(անգլերէն)
- ↑ իսիոդոս Թէողոնիա 123-125(անգլերէն)
- ↑ իսիոդոս Թէողոնիա 748-757(անգլերէն)
- ↑ Բաւսանիաս 1․3․1
- ↑ Էվրիբիդիս Իփոլիթոս 454-456
- ↑ Բաւսանիաս 5․22․2(անգլերէն)
- ↑ []
- ↑ [Օմիրոս, 5․92(անգլերէն)]