Իլիադես
Արտաքին տեսք
| Իլիադես | |
|---|---|
|
|
Իլիադես (յուն․՝ Ηλιάδες)․ Յունական դիցաբանութեան մէջ Իլիադես («Արեւին զաւակները») Արեւին դուստրերն էին՝ արեւային աստուծոյ եւ Ովկիանոս Գլիմենիին։
Աղբիւրի մը համաձայն, Իլիադես երեք էին՝ Էղլի, Էղիալի եւ Էթերիա։
Ուրիշ աղբիւրի մը համաձայն անոնց թիւը հինգ էր՝ Իլիաս (Ռոդոս կղզիին հին անուններէն), Մերոբի, Ֆիվի, Էթերիա եւ Դիոքսիփի։ Չորրորդը եւ կամ վեցերորդը (ըստ աղբւրին) մանչ զաւակ է եւ Իլիոս կը կոչուի։
Իլիադեսներուն եղբայրը, Ֆաէթոն, երկինքին երկայնքին հօրը՝ Արեւին, ձիակառքը վարելու փորձին ատեն կը սպաննուի։ Իլիադես չորս ամսուան համար սգացին իրենց եղբօր կորուստը եւ աստուածները իրենց բարտիներու կերպարանափոխեցին եւ արցունքները՝ սաթի։ Ըստ կարգ մը աղբիւրներու իրենց արցունքները Իրիդանոս գետը թափեցան։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Օվիդիս Կերպարանափոխումներ(անգլերէն)
- ↑ [https://www.theoi.com/Text/HyginusFabulae1.html Gaius Julius Hyginus, Fabulae CLIV (անգլերէն)]
- ↑ Օվիդիս Կերպարանափոխումներ(անգլերէն)
- ↑ Բաւսանիաս 1․4․1(անգլերէն)
- ↑ Hyginus, Fabulae 152A(անգլերէն)