Իզապէլ Փերոն
| Իզապէլ Փերոն սպ.՝ María Estela Martínez de Perón | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | սպ.՝ María Estela Martínez Cartas |
| Ծնած է | 4 Փետրուար 1931 |
| Ծննդավայր | Լա Ռիոխա, Արժանթին |
| Քաղաքացիութիւն |
|
| Կրօնք | Կաթոլիկութիւն |
| Մասնագիտութիւն | քաղաքական գործիչ և պարող |
| Վարած պաշտօններ | Presidency of the Argentine Nation?[4], First Lady of Argentina? և Vice President of Argentina? |
| Կուսակցութիւն | Խուստիսիալիստական կուսակցություն? |
| Ամուսին | Խուան Դոմինգո Պերոն? |
|
Ստորագրութիւն | |
Իզապէլ Մարթինես տը Փերոն (սպ.՝ María Estela Martínez de Perón, Lua error in Մոդուլ:Sources at line 232: bad argument #1 to 'format' (string expected, got nil)., Լա Ռիոխա, Արժանթին), աշխարհի առաջին կին նախագահը, Արժանթինի նախագահ` 1974-1976 թուականներուն: Ան Արժանթինի նախագահ Խուան Տոմինկօ Փերոնի երրորդ կինն էր:
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Լա Ռիոխի մէջ։ 1938 թուականին ընտանեօք տեղափոխուած են Պուէնոս Այրես, ուր ան կրթութիւն ստացած է Մշակոյթի հիմնարկին մէջ` դառնալով ֆրանսերէնի եւ երաժշտութեան ուսուցչուհի:

Աւելի ուշ ան սկսած է ելոյթ ունենալ Սերվանթեսի անուան ազգային թատերախումբի եւ պալէի կազմին մէջ:
1955 թուականին ծանօթացած է զօրավար Խուան Փերոնի հետ եւ դարձած` անոր քարտուղարուհին: Այդ ժամանակ երկրէն արտաքսուած առաջնորդը կ'ապրէր Փանամայի մէջ, ուր Իզապէլ պարուհի էր գիշերային զբօսավայրի մը մէջ:
1960-ին տեղափոխուած են Սպանիա, ուր Եկեղեցւոյ ճնշումով Փերոն ստիպուած ամուսնացած է անոր հետ 1961 թուականին, հակառակ անոր որ Իզապէլ ամուսինէն փոքր էր 35 տարի:
Երբ 1974 թուականին Փերոն կը մահանայ, Իզապէլ` իբրեւ փոխնախագահ, ինքնաբերաբար կը դառնայ պետութեան ղեկավարը:
Ի տարբերութիւն Փերոնի նախկին կնոջ` Էվա Փերոնի, Իզապէլ` բաւական թուլակամ էր եւ գործուն դեր չէ ունեցած քաղաքականութեան մէջ[5]:
Արդէն անիշխանութեան եզրին գտնուող երկրի տնտեսական եւ քաղաքական իրավիճակը կը շարունակէր վատթարանալ: Զայն առեւանգեցին օդուժի անդամներ եւ հինգ տարի պահեցին տնային կալանքի տակ.[6][7]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Los informes secretos sobre Montoneros y el ERP que tenía Perón cuando enfrentó a los diputados de la JP
- ↑ https://elpais.com/elpais/2008/04/14/actualidad/1208161032_850215.html
- ↑ https://www.rionegro.com.ar/aseguran-que-isabelita-presenta-un-cuadro-bipolar-agudo-BXHRN2007314132004/
- ↑ Familiares de los soldados caídos en el ataque al regimiento de Formosa de 1975 esperan un homenaje del Gobierno y el Ejército
- ↑ «Կիները Աւելի Յաջո՞ղ Կը Ղեկավարեն»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2026-03-13։ արտագրուած է՝ 2026-03-30
- ↑ «Argentina orders arrest of ex-President Peron»։ NBC News։ 12 January 2007։ արտագրուած է՝ 2021-10-08(անգլերէն)
- ↑ «Mrs. Peron is Given a Pardon»։ The New York Times (en-US)։ 1983-09-10։ ISSN 0362-4331։ արտագրուած է՝ 2021-10-08(անգլերէն)