Ժորժ Քլեմանսօ
Ժորժ Քլեմանսօ (ֆրանսերէն՝ Georges Clemenceau, 28 Սեպտեմբեր 1841[3][1][4][…], Մուլերոն էն Պարեդ - 24 Նոյեմբեր 1929[3][5][1][…], Փարիզ[5]), ֆրանսացի պետական եւ քաղաքական գործիչ, Ֆրանսական ակադեմիոյ անդամ (1918)։ Կրթութեամբ՝ բժիշկ։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Նանթի վարժարանը աւարտելէ ետք, հետեւած է բժշկութեան: Եռանդուն եւ գործօն հանրապետական մը եղած է, եւ այդպէս մնաց է մինչեւ մահ:
1871-ին Մոնմարթրի քաղաքապետ, ապա՝ երեսփոխան ընտրուած է: Պայքարի եւ անկախ նկարագիրի տէր մէկն ըլլալուն համար հիմնած է «Արդարութիւն» անունով թերթը:
1895-ին հրատարակած է «La Melee Sociale»ը, ետքը «Le Grand Pan»ը, գիտութեան փառաբանութեան նուիրուած:
«Les Plus Forts» հատորով աջ ու ձախ անողոք հարուածներ տեղացուցած է:
«Les Embuscades de la Vie» եւ «Au Fil des Jours» հատորներով պատմած է իր յիշատակները:
1909-ին ընտրուած է Վառ նահանգի ծերակուտական: Նախարարական ասպարէզը սկսած է 1906-ին: Ընդհանուր պատերազմին հիմնած է «L'Homme Enchaine» անունով թերթը:
1917-ին անցած է կառավարութեան գլուխը, միեւնոյն ատեն եղած է ռազմական նախարար: Պատմութիւնը զինք շնորհած է «Հայր յաղթութեան» տիտղոսը:
1919-1920 թուականներուն եղած է Փարիզի հաշտութեան վեհաժողովի նախագահ եւ Վերսալեան հաշտութեան պայմանագիրի հեղինակներէն։
1920-էն քաշուած ապրած է՝ իրարու ետեւէ հրատարակելով շարք մը գիրքեր:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 7 8 9 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- 1 2 3 4 5 (unspecified title)
- 1 2 Sycomore / Assemblée nationale
- 1 2 3 4 Клемансо Жорж // Большая советская энциклопедия: [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ https://books.google.fr/books?id=D1crDwAAQBAJ&newbks=1&newbks_redir=0&printsec=frontcover&pg=PT21
- 1 2 Ֆրանսիական ակադեմիա — 1635.
- ↑ https://books.google.fr/books?id=YaoCEAAAQBAJ&pg=PT67
- ↑ (unspecified title) — 2005. — ed. size: 13225705; ed. size: 9700000; ed. size: 11519313; ed. size: 14265778; ed. size: 22035076; ed. size: 23699588;ed. size: 40730669