Jump to content

Ժորժ Քեփենեկեան

Ժորժ Քեփենեկեան
ֆրանսերէն՝ Georges Képénékian
Ծննդեան անուն ֆրանսերէն՝ Georges Kévork Képénékian
Ծնած է 9 Օգոստոս 1949(1949-08-09)[1][2] (75 տարեկան)
Ծննդավայր Լիոնի 2-րդ շրջան, Լիոն[2]
Քաղաքացիութիւն  Ֆրանսա
Ազգութիւն Հայ[3]
Մասնագիտութիւն ուրոլոգ և քաղաքական գործիչ
Վարած պաշտօններ mayor of Lyon?, municipal councillor of Lyon?[1], Metropolitan councillor of Lyon?[1] և կազմակերպութեան նախագահ
Կուսակցութիւն Սոցիալիստական կուսակցություն? և Renaissance?

Ժորժ (Գէորգ) Քեփենեկեան (ֆրանսերէն՝ Georges Képénékian, 9 Օգոստոս 1949(1949-08-09)[1][2], Լիոնի 2-րդ շրջան, Լիոն[2]), ֆրանսահայ բժիշկ եւ քաղաքական գործիչ։ 17 Յուլիս 2017-ին, ընտրուած է Լիոնի քաղաքապետ։

Կենսագրական գիծեր

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է Լիոն։ Մասնագիտութեամբ վիրաբոյժ է, որ մասնագիտացած է բժշկութեան միզաբանութեան ճիւղէն ներս, եւ պաշտօնավարած է Լիոնի «Սուրբ Յովսէփ, Սուրբ Ղուկաս» հիւանդանոցին մէջ[4][5]։

Քաղակական ասպարէզ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Քեփենեկեան 2014-էն Քոլոմի մշակութային եւ ձեռնարկներու հարցերով առաջին տեղակալը եղած է: Ան աշխուժ ներդրում ունեցած է Լիոնի մշակութային զարգացման գծով․ 2014-էն սկսեալ վարած է մշակութային հարցերու առաջին տեղակալի պաշտօնը, ապա՝ աշխատած է իբրեւ Լիոնի փոխ Քաղաքապետ, յատկապէս մշակոյթի մարզէն ներս եւ զարցացուցած է մշակութային քաղաքականութիւնը ու եղած է ղեկավար Լիոնի Գործադիր Իշխանութեան: Քեփենեկեան ներգրաւուած եղած է նաեւ Հայոց ցեղասպանութեան ճանաչման հոլովոյթին մէջ[6]:

17 Յուլիս 2017-ին ֆրանսական Լիոնի նոր քաղաքապետ ընտրուած է: Լիոնի քաղաքային խորհուրդի 72 անդամներէն Ժորժ Քեփենեքեանի թեկնածութեան օգտին քուէարկած են 49 ձայնով եւ ան դարձած է Լիոնի 35-րդ քաղաքապետը[6]։

67-ամեայ հայ գործիչը յաջորդած է Լիոնը 2001-էն ղեկավարած Ժերար Քոլոմին, որ Ֆրանսայի նոր ձեւաւորուած կառավարութեան մէջ արդէն նշանակուած է ներքին գործոց նախարար:

Լիոնի քաղաքապետի պաշտօնը վարելու համար Քեփենեկեանի թեկնածութիւնը առաջադրած է Քոլոմ։ Իսկ Ֆրանսայի հայկական կազմակերպութիւններու համակարգող խորհուրդի համանախագահ, Հ․Յ․ Դաշնակցութեան Բիւրոյի անդամ Մուրատ Փափազեան պատմական որակած է Ժորժ Քեփենեկեանի ընտրութիւնը այս պաշտօնին: Ան աշխուժ մասնակցութիւն ունեցած է հայ համայնքի կեանքին մէջ: Կանուխ տարիքէն անդամակցած է Հայ յեղափոխական դաշնակցութեան[7]:

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Répertoire national des élus — 2019.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.fondsenligne.archives-lyon.fr/v2/ark:/18811/7cda3fad2cd3630666b133f83442b02d — 1320.
  3. Krikorian A., Heratchian H. Le dictionnaire biographique: Arméniens d'hier et d'aujourd'huiMaisons-Alfort: 2021. — P. 302–303. — ISBN 978-2-905686-93-0
  4. «Georges Képénékian – Socialistes et républicains Métropolitains»։ web.archive.org։ 2017-11-16։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017-11-16-ին։ արտագրուած է՝ 2025-04-25 
  5. «Trois questions à… Georges Képénékian, Chirurgien et Directeur de la Stratégie au Centre Hospitalier Saint Joseph Saint Luc. - Au coeur de la vie»։ web.archive.org։ 2017-11-16։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017-11-16-ին։ արտագրուած է՝ 2025-04-25 
  6. 6,0 6,1 «ԴՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 2025-04-25 
  7. «Ժորժ Քեփենեկեանը` Լիոնի Նոր Քաղաքապետ»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2017-07-18։ արտագրուած է՝ 2025-04-25