Ժորժ Կառվարենց

Ժորժ Կառվարենց

Ժորժ-Տիրան Կառվարենց (ֆր.՝ Georges Garvarentz, 1 Ապրիլ 1932[1][2][3][4], Աթէնք, Յունաստան[1] - 19 Մարտ 1993[1][2][3][4], Օպան[5]), հայկական ծագումով ֆրանսացի երգահան[6]։

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Միջնակարգ կրթութիւնը ստացած է ծննդավայրին մեջ, իսկ 1942-ին ընտանիքին հետ տեղափոխուած է Փարիզ։ Ուսումը շարունակած է Սեւրի Սամուէլ Մուրատեան հայկական վարժարանէն ներս։ Առաջին երգերը գրած է դպրոցական տարիներուն։ 1947-1952-ականներուն յաճախած է Փարիզի երաժշտանոցը։

1950-ականներուն Ժորժ Կառվարենցի երգերը կատարած են ֆրանսական էսդրատայի աստղեր Ճոն Հոլիտէյ, Միրէյ Մաթիէօ, Շարլ Ազնաւուր, Տալիտա, Սիլվի Վարդան, Ժիլպեր Պեքո եւ ուրիշներ։ 1960-ին անոր «Դանիէլ» երգը Էտի Միշէլ եւ Ժոզէ Նուար խումբի կատարմամբ արժանացաւ առաջին մրցանակին։ Այդ տարիէն Կառուարենցը դարձաւ ֆրանսական էսդրատայի ինքնատիպ երգահաններէն մէկը, որուն աւելի քան 500 երգերը, 40-է աւելի ձայնասկաւառակները մեծ տարածում գտան երգարուեստի սիրահարներուն քով։

Անոր «Հնաոճ վայելքները» ձայնապնակը լոյս տեսած է 23 միլիոն տպաքանակով եւ 350 տարբերակով։ 1964-ին արժանացած է Շանսոնիէ ընկերութեան յատուկ մրցանակին։

1988-ին Սպիտակի երկրաշարժէն ետք Շարլ Ազնաւուրի հետ ստեղծած «Քեզի համար, Հայաստան» երգը, որ կը կատարէին Ֆրանսայի, Իտալիայի, Միացեալ Նահանգներու էսդրատային երգիչները, մեծ ճանաչում ունեցաւ ամբողջ աշխարհին մէջ։ Երգէն ստացուած ամբողջ հասոյթը տրամադրուեցաւ աղիտեալներու օգնութեան հիմնադրամին։

1988-ին Կառվարենց այցելած է Հայաստան (անոր առաջին այցը հայրենիք եղած էր 1977-ին)։ 24 Ապրիլ 1974-ին Փարիզի Փլէյէ համերգասրահին մէջ հնչած է Կառվարենցի հեղինակած «Անոնք ինկան» երգը՝ նուիրուած Հայոց Ցեղասպանութեան միլիոնաւոր նահատակներուն։

Կառվարենցը մահացած է 1993-ին, Փարիզի մէջ։

Պարգեւներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Պարգեւատրուած է Ֆրանսական Շանսոնիէ ընկերութեան մրցանակով (1964)։

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. 1,0 1,1 1,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #135036909 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 SNAC
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 filmportal.de
  5. «Georges Garvarentz (1932-1993) - Auteur - Ressources de la Bibliothèque nationale de France»։ data.bnf.fr 
  6. Films in Review։ National Board of Review of Motion Pictures։ 1967 

Աղբյուրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]