Jump to content

Ժիզել Պիւնտհեն

Ժիզել Քարոլայն Պիւտհեն
Gisele Caroline Bündchen
Ծննդեան անուն պրազ.-փորտ.՝ Gisele Caroline Bündchen[1][2]
Ծնած է 20 Յուլիս 1980(1980-07-20)[3][4] (45 տարեկան)
Ծննդավայր Օրիզոնտինա, Հայոց Միջագետքի Տլուք գաւառի Մարաթա գիւղ, Պրազիլ[5][6] և Պրազիլ
Քաղաքացիութիւն  Պրազիլ[7]
Ազգութիւն Գերմանացի պրազիլիացի[8][9]
Մայրենի լեզու Պրազիլիայի փորթուկալերէն[10]
Կրօնք Կաթոլիկ[11][12]
Երկեր/Գլխաւոր գործ Taxi և The Devil Wears Prada
Մասնագիտութիւն նորաձեւութեան կերպար
Աշխատավայր Victoria's Secret, Elite Model Brazil, Chanel, Pantene, IMG Models, C&A և Falabella
Վարած պաշտօններ Բարի Կամքի դեսպան
Ամուսին Թոմ Պրէտի[13][14][15]
Երեխաներ Վիվիան Լէյք Պրէտի և Պենճամին Ռէյն Պրէտի
Կայքէջ giselebundchen.com(անգլերէն)
Ստորագրութիւն

Ժիզել Քարոլայն Պիւնտհեն (պրազիլեան փորթուկալերէն՝ [ʒiˈzɛli ˈbĩtʃẽ], գերմաներէն՝ [ˈbʏntçn̩], 20 Յուլիս 1980),[5] պրազիլացի նորաձեւոթեան մոտել (կերպար)։ 2001-էն ի վեր ան եղած է աշխարհի ամէնէն շատ վարձատրուող կերպարներէն մէկը։ 2007-ին, Պիւնտհեն զուարճութեան արդիւնաբերութեան մէջ 16-րդ ամէնէն թանկագին վճարուած նորաձուութեան կերպարն էր, իսկ 2012-ին արժանացաւ Forbes-ի ամէնէն շատ եկամուտ ունեցող կերպարներու ցանկին առաջին դիրքին։ 2014-ին, Forbes-ի կողմէ ան արձանագրուեցաւ իբրեւ աշխարհի 89-րդ ամէնէն հզօր կինը։

Vogue Պիւնտհենին վերագրեց 1999-ին «Heroin chic» մոտելինկի դարաշրջանին վերջը։ Ան 1999-էն մինչեւ 2006 Victoria's Secret-ի «հրեշտակ»ներէն էր։ Պիւնտհենին կը վերագրուի «ձիու քալուածքը» առաջնորդելն ու տարածելը՝ քալելու ձեւ մը, ուր մոտելը ծունկերը բարձր կը պահէ եւ ոտքերը կը հարուածէ քալելու համար։ 2007-ին, Քլաուտիա Շիֆըր Պիւնտհենը անուանեց միակ մնացած սուփըրմոտելը։ Ան աւելի քան 1200 պարբերաթերթերու կողքերուն երեւցած է։

Ժիզել Պիւնտհեն թեկնածու էր 2005-ի Teen Choice մրցանակաբաշխութեան՝ «Լաւագոյն իգական սեռի յայտնութիւն» եւ «Լաւագոյն ժիժ մարդ» անուանումներուն համար «Թաքսի» (Taxi, 2004) ժապաւէնին մէջ իր երկրորդական դերին համար: Ան երկրորդական դեր ունեցաւ նաեւ «Սատանան կը հագնի Փրադա» (The Devil Wears Prada, 2006) ժապաւէնին մէջ եւ 2010-էն 2011՝ արտադրիչ տնօրէնն էր «Ժիզել եւ Կանաչ Խումբը» Gisele & the Green Team բնապահպանական դաստիարակչական ծաղրանկարին: 2016-ին, Պիւնտհեն յայտնուեցաւ «Վտանգաւոր կեանքի տարիներ» (Years of Living Dangerously) Էմմի մրցանակակիր վաւերագրական շարքին մէջ «Վառելով Կրակը» Fueling the Fire դրուագին մէջ:

Բարեսիրական գործունէութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Իր բարեսիրական գործունէութիւնը կը ներառէ «Փրկել երեխաները» (Save the Children), «Կարմիր Խաչ»ը եւ «Բժիշկներ առանց սահմաններ» (Doctors Without Borders):

Պիւնտհեն 2009-էն ի վեր Միացեալ Ազգերու բնապահպանութեան ծրագրի «Բարի Կամքի դեսպան»ն է:

[16] [17] [18] [19] [20] [21] [22] [23] [24] [25]

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. https://www.terra.com.br/vida-e-estilo/moda/gisele-caroline-bundchen-veja-o-nome-real-das-tops,3ebb34dab7648410VgnVCM20000099cceb0aRCRD.html
  2. https://miranda.sapo.pt/outras-coisas/artigos/os-41-anos-de-gisele-bundchen-em-mais-de-41-looks-de-beleza
  3. Nolen J. L. Encyclopædia Britannica
  4. Discogs — 2000.
  5. http://ego.globo.com/Gente/Noticias/0,,MUL1043107-9798,00-GISELE+BUNDCHEN+MOSTRA+CIDADE+NATAL+PARA+O+MARIDO+TOM+BRADY.html
  6. https://www.terra.com.br/diversao/gente/gisele-bundchen-mostra-cidade-natal-para-marido,66b9e55c87a8a310VgnCLD200000bbcceb0aRCRD.html
  7. https://xn--giselebndchen-2ob.com/
  8. https://www.dw.com/pt-br/gisele-b%C3%BCndchen-fala-sobre-futebol-e-suas-ra%C3%ADzes-alem%C3%A3s/a-2028192
  9. https://epocanegocios.globo.com/Informacao/Visao/noticia/2015/01/como-gisele-bundchen-construiu-sua-fortuna-e-se-tornou-modelo-no-mundo-dos-negocios.html
  10. https://vogue.globo.com/celebridade/noticia/2020/03/gisele-bundchen-surpreende-seguidores-ao-responder-perguntas-em-cinco-linguas.html
  11. https://www.purepeople.com.br/noticia/gisele-bundchen-diz-em-entrevista-que-amor-e-sua-religiao-e-que-sempre-gostou-de-uma-vida-simples-e-em-familia_a253633/1
  12. https://veja.abril.com.br/cultura/gisele-bundchen-e-tom-brady-celebram-aniversario-de-casamento/
  13. https://www.espn.com/espn/page2/story?sportCat=nfl&page=wedding/090302
  14. https://people.com/celebrity/gisele-bndchen-tom-brady-tie-the-knot-again/
  15. https://g1.globo.com/Noticias/PopArte/0,,MUL1064506-7084,00-TENHO+UM+BOM+HOMEM+DIZ+BUNDCHEN+SOBRE+TOM+BRADY.html
  16. Model Management. -Ժիզել Քարոլայն Պիւնտհեն, 7-11-2022(անգլերէն)
  17. Models.com Ժիզել Քարոլայն Պիւնտհեն, 8-1-2018(անգլերէն)
  18. Ժիզել Պիւնտհեն, Առաջին կին միլիառատէ՞րը․ People - 1-8-2020(անգլերէն)
  19. Զուարճութեան մէջ 20 մեծահարուստ կիները, 18-1-2007, Forbes - Goldman, Lea; Blakeley, Kiri
  20. Ի՞նչպէս քալել մետելի նման - The Wall Street Journal. 7-9-2023(անգլերէն)
  21. Բրիտանական Vogue․ Ժիզել Պիւտհեն, Յուլիս 2018(անգլերէն)
  22. Boston.com - Պիւտհեն եւ Բնապահպանում Shanahan, Mark & Meredith; Goldstein, Meredith (21 Սեպտեմբեր 2009)(անգլերէն)
  23. The New York Times․ Ժիզել, 14-5-2016
  24. voguepedia․ Ժիզել, կեանքը, 31-4-2014(անգլերէն)
  25. Rolling Stone, 14-9-2000