Ժաք Օֆենպախ
| Ժաք Օֆենպախ ֆրանսերէն՝ Jacques Offenbach | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 20 Յունիս 1819[1][1][2][…] |
| Ծննդավայր | Քյոլն, Պրուսիոյ թագաւորութիւն, Գերմանական միութիւն[3] |
| Մահացած է | 5 Հոկտեմբեր 1880[4][1][1][…] (61 տարեկանին) |
| Մահուան վայր | Փարիզ[5][3] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Փարիզի երաժշտանոց |
| Երկեր/Գլխաւոր գործ | Հոֆմանի հեքիաթները? և Օրփեոսը դժոխքում? |
| Տեսակ | օփերա, opéra bouffe?, օպերետ? և դասական երաժշտութիւն |
| Մասնագիտութիւն | երգահան, թաւջութակահար, խմբավար, theatre entrepreneur, թատրոնի տնօրեն և Կապելմայստեր |
| Աշխատավայր | Théâtre de l'Ambigu-Comique?, Օպերա-կոմիկ?, Բուֆ-Փարիզյեն թատրոն?, Կոմեդի ֆրանսեզ? և Théâtre des Variétés-Amusantes? |
| Ամուսին | Herminia de Alcain? |
| Ծնողներ | հայր՝ Isaac Offenbach? |
| Երեխաներ | Minna Offenbach-Hettich? և Charles Ignace Auguste Jacques Offenbach? |
|
Ստորագրութիւն | |
Ժաք Օֆենպախ (ֆրանսերէն՝ Jacques Offenbach, 20 Յունիս 1819[1][1][2][…], Քյոլն, Պրուսիոյ թագաւորութիւն, Գերմանական միութիւն[3] - 5 Հոկտեմբեր 1880[4][1][1][…], Փարիզ[5][3]), Գերմանիա ծնած ֆրանսացի երգահան, թաւջութակահար եւ թատերավար։
Ան հզօր ազդեցութիււն ունեցած է օփերեթային ժանրի յետագայ երգահաններու վրայ։
Կենսագրական գիծեր[6]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած ըլլալով Քէօլն՝ իբրեւ ժողովրդապետական ժամհարի մը որդին, Օֆենպախ վաղ տարիքէն ցոյց տուաւ երաժշտական տաղանդ։ 14 տարեկանին ընդունուեցաւ Փարիզի Երաժշտանոցը իբրեւ ուսանող. սակայն ակադեմական ուսումը իրեն համար անբաւարար գտնելով՝ մէկ տարի ետք լքեց զայն, բայց մնաց Փարիզ։ 1835-էն 1855, ան իր ապրուստը կը շահէր իբրեւ թաւջութակահար՝ ձեռք բերելով միջազգային համբաւ, ինչպէս նաեւ իբրեւ խմբավար։ Այնուամենայնիւ, իր փափաքն էր կատակերգական կտորներ յօրինել երաժշտական թատրոնի համար։ Տեսնելով որ Փարիզի Opéra-Comique ընկերութեան տնօրէնութիւնը հետաքրքրուած չէր իր գործերը բեմադրելու, 1855-ին վարձակալեց փոքր թատրոն մը Շանզ-Էլիզէի վրայ։ Հոն, յաջորդ երեք տարիներու ընթացքին, ներկայացուց իր սեփական փոքրածաւալ գործերու շարք մը (աւելի քան երկու տասնեակ), որոնցմէ շատերը ժողովրդականութիւն գտան։
1858-ին Օֆենպախ արտադրեց իր առաջին ամբողջական օփերէթը՝ Orphée aux enfers («Օրֆէոսը Դժոխքին Մէջ»), իր հռչակաւոր «քան-քան» պարով. գործը արտակարգ ընդունելութիւն գտաւ եւ մնաց իր ամէնէն շատ ներկայացուած երկը։ 1860-ականներուն ան արտադրեց առնուազն տասնութ ամբողջական օփերէթներ, ինչպէս նաեւ մէկ արարուածով բազմաթիւ կտորներ։ Այս շրջանի իր գործերէն են La belle Hélène (1864), La Vie parisienne (1866), La Grande-Duchesse de Gérolstein (1867) եւ La Périchole (1868)։ Այս կտորներուն մէջ տեղ գտած համեմուած ու յանդուգն հումորը (յաճախ սիրային արկածախնդրութիւններու մասին), հիմնականին մէջ մեղմ երգիծական ակնարկները, ինչպէս նաեւ Օֆենպախի եղանակներ յօրինելու դիւրութիւնը զանոնք հռչակաւոր դարձուցին միջազգային մակարդակով, իսկ թարգմանուած տարբերակները յաջողութիւն գտան Վիեննայի, Լոնտոնի, Եւրոպայի այլ վայրերու եւ ԱՄՆ-ի մէջ։
Օֆենպախ նոյնացաւ Նապոլէոն Գ.-ի Ֆրանսական Երկրորդ Կայսրութեան հետ. կայսրն ու իր արքունիքը բարեհամբոյր կերպով կը երգիծուէին Օֆենպախի բազմաթիւ օփերէթներուն մէջ, եւ Նապոլէոն անձամբ անոր շնորհեց ֆրանսական քաղաքացիութիւն ու Պատուոյ Լեգէոնի շքանշան։ 1870-ին Ֆրանս-Փրուշիական պատերազմի պորթկումով եւ կայսրութեան անկումով, Օֆենպախ ինքզինք աննպաստ կացութեան մէջ գտաւ Փարիզի մէջ՝ իր կայսերական կապերուն եւ գերմանական ծագումին պատճառով։ Ան շարունակեց յաջողութիւն վայելել Վիեննայի, Լոնտոնի եւ Նիւ Եորքի մէջ։ 1870-ականներուն ան վերահաստատուեցաւ Փարիզի մէջ՝ վերաբեմադրելով իր նախկին սիրուած գործերէն մէկ քանին եւ ներկայացնելով նոր երկերու շարք մը, ինչպէս նաեւ ձեռնարկեց ժողովրդականութիւն գտած պտոյտ մը ԱՄՆ-ի մէջ։ Իր վերջին տարիներուն ան ճիգ թափեց աւարտելու The Tales of Hoffmann («Հոֆմանի Հեքիաթները») օփերան, սակայն մահացաւ նախքան անոր առաջին ներկայացումը. այս օփերան տեղ գտած է դասական ցանկին մէջ՝ այլ երաժիշտներու կողմէ ամբողջացուած կամ խմբագրուած տարբերակներով։
Գործերը[7]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]«Տը Միւզիքըլ Թայմզ» (The Musical Times) պարբերականին մէջ, Մարք Լապըք գրած է[8].
Օֆենպախի երաժշտութիւնը նոյնքան անհատական յատկանիշներ ունի, որքան Տիլիուսի, Կրիկի կամ Փուչինիի երաժշտութիւնը՝ միաժամանակ օժտուած ըլլալով ընդգրկումով ու բազմազանութեամբ։ Ան կրնար գրել պարզ, «երգեցիկ» կտորներ, ինչպէս Փարիսի երգը «Գեղեցիկ Հեղինէն» օփերէթին մէջ՝ «Իտա լերան վրայ երեք չստուածուհիներ» (Au mont Ida trois déesses). կատակերգական երգեր, ինչպէս Զօրավար Պումի «Փիֆ Փաֆ Փուֆ»-ը եւ ծիծաղելի համոյթը ծառաներու պարահանդէսին՝ «Փարիզեան կեանքը» օփերէթէն՝ «Ձեր բաճկոնը մեջքէն պատռուեցաւ» (Votre habit a craqué dans le dos)։ Ան մասնագէտ էր հիացական, զգայացունց (հիսթերիք) որակ ունեցող երաժշտութիւն գրելու մէջ։ «Օրփէոսը դժոխքի մէջ» գործի հռչակաւոր քան-քանը ունի այդ յատկութիւնը, ինչպէս նաեւ ծառաներու հաւաքոյթի վերջաբանը... որ կ’աւարտի «Ամէն ինչ կը դառնայ, ամէն ինչ կը պարէ» (Tout tourne, tout danse) խենթ երգով։ Յետոյ, իբրեւ հակադրութիւն, ան կրնար յօրինել այնպիսի պարզութեամբ, շնորհքով ու գեղեցկութեամբ երգեր, ինչպէս են Նամակի երգը «Լա Փերիշոլ»-էն, «Ֆորթունիոյի երգը» (Chanson de Fortunio), եւ Մեծ Դքսուհիի քնքուշ սիրոյ երգը՝ ուղղուած Ֆրիցին. «Ըսէք իրեն, որ իրեն նկատած են ու զատած» (Dites-lui qu'on l'a remarqué distingué)։
Օֆենպախի միւս ծանօթ կտորներու շարքին են՝ «Թռչունները տաղաւարին մէջ» (Les oiseaux dans la charmille - Տիկնիկի երգը «Հոֆմանի հեքիաթները» օփերայէն). «Ահա՛ իմ հօրս սուրը» (Voici le sabre de mon père) եւ «Ա՜հ, որքա՜ն կը սիրեմ զինուորականները» (Ah! Que j'aime les militaires) («Ժերոլշթայնի Մեծ Դքսուհին»). ինչպէս նաեւ «Դուն գեղեցիկ չես» (Tu n'es pas beau) երգը «Լա Փերիշոլ»-ի մէջ, որը, ինչպէս Լամպ կը նշէ, Օֆենպախի վերջին խոշոր երգն էր՝ գրուած Հորթանս Շնայտըրի համար[9]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 7 8 Internet Broadway Database — 2000.
- 1 2 filmportal.de — 2005.
- 1 2 3 4 Archivio Storico Ricordi — 1808.
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- 1 2 https://www.francemusique.fr/personne/jacques-offenbach
- ↑ (անգլերեն) Jacques Offenbach, 2026-07-03, https://en.wikipedia.org/w/index.php?title=Jacques_Offenbach&oldid=1362401342, վերցված է 2026-07-09
- ↑ (անգլերեն) Jacques Offenbach, 2026-07-03, https://en.wikipedia.org/w/index.php?title=Jacques_Offenbach&oldid=1362401342, վերցված է 2026-07-09
- ↑ Lubbock, Mark. "The Music of 'Musicals'", The Musical Times, Vol. 98, No. 1375 (September 1957), pp. 483–485 Կաղապար:JSTOR (subscription required)
- ↑ Almeida included the following less well-known numbers in his selection of Offenbach's best work: "Chanson de Fortunio" (from the piece of the same title); Sérénade (Pont des soupirs); Rondo – "Depuis la rose nouvelle" (Barbe-bleue); "Ronde des carabiniers" (Les brigands); Rondeau – "J'en prendrai un, deux, trois" (Pomme d'Api); "Couplets du petit bonhomme" and "Couplets de l'alphabet" (Madame l'archiduc); and the valse "Monde charmant que l'on ignore" (Le voyage dans le lune).