Jump to content

Ժաք Տըլոր

Ժաք Տըլոր
ֆրանսերէն՝ Jacques Delors[1]
Ծննդեան անուն ֆրանսերէն՝ Jacques Lucien Jean Delors[2]
Նաեւ յայտնի է իբրեւ Roger Jacques[3]
Ծնած է Lua error in Մոդուլ:Sources at line 232: bad argument #1 to 'format' (string expected, got nil).
Ծննդավայր Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ[2]
Մահացած է 27 Դեկտեմբեր 2023(2023-12-27)[4][2][5] (98 տարեկանին)
Մահուան վայր Փարիզի 5-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսա[6][7][2]
Քաղաքացիութիւն  Ֆրանսա[7]
Կրօնք Իտալացի կաթոլիկ
Ուսումնավայր Paris Faculty of Law and Economics?, Lycée Blaise-Pascal? և Վոլտերի լիցեյ?
Մասնագիտութիւն տնտեսագէտ, քաղաքական գործիչ, արհմիութենական գործիչ, բանկիր, պաշտօնեայ և քաղաքապետ
Աշխատավայր Փարիզ Դոֆին համալսարան?
Վարած պաշտօններ Եվրոպական հանձնաժողովի նախագահ?, Mayor of Clichy?, Ֆրանսիայի ֆինանսների նախարար?, Եւրոպական Խորհրդարանի անդամ[8], Ֆրանսիայի ֆինանսների նախարար? և Ֆրանսիայի ֆինանսների նախարար?
Անդամութիւն Հռոմեական ակումբ? և Պելճիքայի Գիտութիւններու, Գրականութեան եւ Կերպարուեստի Թագաւորական Ակադեմիա
Կուսակցութիւն Ընկերվարական կուսակցութիւն
Ծնողներ հայր՝ Louis Delors?[9], մայր՝ Jeanne Joséphine Rigal?[9]
Երեխաներ Martine Aubry?[7] և Jean-Paul Delors?

Ժաք Տըլոր (ֆրանսերէն՝ Jacques Lucien Jean Delors, Lua error in Մոդուլ:Sources at line 232: bad argument #1 to 'format' (string expected, got nil)., Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ[2] - 27 Դեկտեմբեր 2023(2023-12-27)[4][2][5], Փարիզի 5-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսա[6][7][2]), ֆրանսացի քաղաքական գործիչ։

Կենսագրական գիծեր[10]

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է 20 Յուլիս 1925-ին՝ Փարիզ, եւ մահացած՝ 27 Դեկտեմբեր 2023-ին, նոյն քաղաքին մէջ․ ֆրանսացի քաղաքական գործիչ է։

Արհմիութենական աշխոյժ անդամ (CFTC, ապա՝ CFDT), 1969-էն 1972 աշխատած է կոլական վարչապետ Ժաք Շապան-Տելմասի քով, ապա 1974-ին անդամակցած է Սոցիալիստական Կուսակցութեան։ Հինգ տարի ետք, ան ընտրուած է Եւրոպական խորհրդարանի պատգամաւոր։

1981-էն 1984 եղած է Տնտեսութեան եւ Ելեւմուտքի նախարար՝ Փիէռ Մորուայի կառավարութիւններուն մէջ, Ֆրանսուա Միթէրանի նախագահութեան օրով․ ան նախաձեռնած է «խստամբերութեան շրջադարձը» (tournant de la rigueur), զոր պաշտպանած է երկրի վատթարացած տնտեսական կացութեան դիմաց։ Նաեւ 1983-1984 թուականներուն կարճ ժամանակով եղած է Քլիշիի քաղաքապետ։

Մաթինիոնի մէջ Մորուայի յաջորդելու հաւանական թեկնածու նկատուելէ ետք, 1985-էն 1995 եղած է Եւրոպական Յանձնաժողովի նախագահ․ անոր շնորհիւ նպաստած է եւրոյի, Եւրոպական միասնական աքթի, Շէնկէնի համաձայնագիրի եւ Էրասմիւս ծրագիրի հաստատման։ 1996-ին, «Témoin» ակումբէն ետք, հիմնած է «Notre Europe» (Մեր Եւրոպան) հետազօտական ինստիտուտը, որ ետքը դարձած է Ժաք Տըլորի Ինստիտուտը։

1995-ի Ֆրանսայի նախագահական ընտրութիւններուն իբրեւ հաւանական յաղթող (ֆաւորի) նկատուած ըլլալով՝ ընդհանուր զարմանքի պատճառ դառնալով հրաժարած է թեկնածութիւն առաջադրելէ։ Անկէ ետք կորսնցուցած է իր ազդեցութիւնը եւ առաջնակարգ պաշտօնի չէ վերադարձած՝ երբեմն դիրքորոշումներ արտայայտելով եւրոպական հարցերու շուրջ։

Ան քաղաքական գործիչ Մարթին Օպրիի հայրն է։

1981-1984 թուականներուն նախագահ Ֆրանսուա Միթերանի կառավարութեան վարած է ելեւմուտքի նախարարի պաշտօնը։

Անձնական կացութիւն[11]

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծագում

Ժաք Լիւսիէն Ժան Տըլոր որդին է Լուի Տըլորի՝ Ֆրանսայի Դրամատան դրամահաւաք եւ գործնական կաթոլիկ, ծնունդով Քորէզի Լոնզաք գիւղէն, եւ Ժան Ժոզէֆին Ռիկալի՝ ծնած Փարիզ, քանթալեան ծագումով։

Անձնական եւ ընտանեկան կեանք

Ժաք Տըլոր մեծցած է Փարիզի Մենիլմոնթան թաղամասին մէջ։

1948-ին ան ամուսնացած է Մարի Լըֆայելի հետ, որ ծնած էր 1923-ին եւ մահացած՝ 2020-ին։ Անոնց դուստրը՝ Մարթին, ծնած է 1950-ին, իսկ որդին՝ Ժան-Փոլ՝ 1953-ին։ Վերջինս մահացած է սպիտակարիւնութենէ 1982 Փետրուարին, 29 տարեկանին։ Ընտանեկան բնակարանը կը գտնուի Իյոն գաւառին մէջ։ Ժաք Տըլոր «LOSC Lille» ֆութպոլի ակումբի ջերմ աջակից էր։

Կրթութիւն եւ առաջին պաշտօններ

Ստանալով նախակրթարանի աւարտական վկայականը («շատ լաւ» նիշով)՝ ան իր միջնակարգ ուսումը ստացած է Փարիզի «Voltaire» երկրորդական վարժարանին, Օրիյաքի «Émile-Duclaux» երկրորդական վարժարանին եւ Քլերմոն-Ֆերանի «Blaise-Pascal» երկրորդական վարժարանին մէջ։ 1943 Հոկտեմբերին, Տըլոր արձանագրուած է Սթրասպուրկի համալսարանի Իրաւաբանութեան ֆաքիւլթէն, որ այդ ատեն տեղափոխուած էր Քլերմոն-Ֆերան։ 1944 Յունուարին, գերմանական զօրքերուն կողմէ համալսարանի գրաւումէն ետք, ան ընդհատած է իր ուսումը։

Ան վերադարձած է Փարիզ եւ իր կարգին մտած Ֆրանսայի Դրամատուն, ուր իր ասպարէզը սկսած է իբրեւ «քարտուղար-խմբագիր» եւ դարձած է Քրիստոնեայ Աշխատաւորներու Ֆրանսական Համադաշնութեան (CFTC) արհմիութենական անդամ։ Դրամատնային բարձրագոյն ուսմանց կեդրոնի (CESB) նախկին ուսանող, ուրկէ շրջանաւարտ եղած է 1940-ին, ան վարած է սպասարկութեան պետի, ապա Ֆրանսայի Դրամատան տիտղոսագիրերու եւ դրամական շուկայի ընդհանուր տնօրէնի գրասենեակի կցորդի պաշտօնները (1945-1962)։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. ↑ Bibliothèque nationale de France Record #11899417j // BnF catalogue général — Paris: BnF.
  2. 1 2 3 4 5 6 7 Fichier des personnes décédées
  3. ↑ https://maitron.fr/spip.php?article22116
  4. 1 2 Rádio e Televisão de Portugal Morreu Jacques Delors, ex-presidente da Comissão Europeia — 2023.
  5. 1 2 Store norske leksikon — 1978. — ISSN 2464-1480
  6. 1 2 Jacques Delors, figure de la construction européenne, est mort à l'âge de 98 ans - France Bleu — 2023.
  7. 1 2 3 4 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ
  8. ↑ Members of the European Parliament, Членове на Европейския парламент, Diputados al Parlamento Europeo, Poslanci Evropského parlamentu, Medlemmer af Europa-Parlamentet, Mitglieder des Europäischen Parlaments, Euroopa Parlamendi liikmed, Βουλευτές του Ευρωπαϊκού Κοινοβουλίου, Députés au Parlement européen, Feisirí Pharlaimint na hEorpa, Zastupnici u Europskom parlamentu, Deputati al Parlamento europeo, Eiropas Parlamenta deputāti, Europos Parlamento nariai, Az Európai Parlament képviselői, Il-Membri tal-Parlament Ewropew, Leden van het Europees Parlement, Posłowie do Parlamentu Europejskiego, Deputados ao Parlamento Europeu, Deputații în Parlamentul European, Poslanci Európskeho parlamentu, Poslanci Evropskega parlamenta, Euroopan parlamentin jäsenet, Europaparlamentets ledamöter
  9. 1 2 Pas L. v. Genealogics — 2003.
  10. ↑ (ֆրանսերեն) Jacques Delors, 2026-08-07, https://fr.wikipedia.org/w/index.php?title=Jacques_Delors&oldid=238436183, վերցված է 2026-08-12
  11. ↑ (ֆրանսերեն) Jacques Delors, 2026-08-07, https://fr.wikipedia.org/w/index.php?title=Jacques_Delors&oldid=238436183, վերցված է 2026-08-12