Թրիհոնիդա լիճ

Թրիհոնիդա լիճ (յուն․՝ Τριχωνίδα)․ Յունաստանի ամենէն մեծ լիճն է։ Կը գտնուի Էթոլոաքարնանիա նահանգին մէջ, Աղրինիօ քաղաքին հարաւ-արեւելքը եւ Նաֆբաքթոս քաղաքին հիւսիս-արեւմուտքը, ինչպէս նաեւ Մեսոլոկի եւ Թրիհոնիդա գաւառներուն միջեւ՝ Բանեթոլիքոս լերան հարաւը եւ Արաքինթոս լերան հիւսիսը։
Տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լիճը ընդարձակուած է արեւելքէն դէպի արեւմուտք եւ տարածութիւնն է 95,8 քլ²։ Արեւմուտքէն գրեթէ միացած է Լիսիմահիա լիճին հետ։ Միասին կը կազմեն լճային կարեւոր բնապահպանման շրջան մը։ Լիճին ջուրերը շարունակ կը վերակենդանան շնորհիւ անոր մակերեսին տակ գտնուող աղբիւրներուն, իսկ խրամի մը միջոցով կը հատնին Լիսիմահիա կից լիճին՝ ուրկէ կը կղկղին Ախելո՛ոս գետին մէջ։ Այդ պատճառով, կը սեպուի Յունաստանի ամենէն մաքուր լիճերէն մէկը։ Մաս կը կազմէ ՆԱԹՈՒՐԱ 2000 ծրագրին, իսկ 1999-2003 ընդգրկուած էր Life (Life NAT/GR/006499) յատկապէս մշակուած ծրագիրին, անոր ջուրերուն եւ կենդանական ու բուսական կեանքի պահպանման համար։
Լիճին Թրիհոնիդա անունը, յառաջ եկած է Էթոլիայի Թրիհոնիոն (կամ Քալֆենիքի) հին քաղաքէն (այսօրուան Ղավալու)։

Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թրիհոնիդա լիճէն եւ անոր կենդանական ու բասական աշխարհէն նկարներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Թրիհոնիդա
-
Թրիհոնիդա
-
Թրիհոնիդա
-
Թրիհոնիդա․ Դողրի ծովափ
-
Թրիհոնիդա բնավայրէն տեսարան մը
-
Վուքահիօ բերդի աւերակներ․ Թրիհոնիդա լճափին մօտ
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Ֆիլոթիս․ Յունաստանի բնութեան տուեալներու բնագաւառ․ Թրիհոնիդա եւ Լիսիմահիա լիճեր(յունարէն)
- ↑ Ο.ΦΥ.ΠΕ.Κ.Α.-Մեսոլոկիի լճահամալիրին եւ Աքարնանիքա լեռներուն բնապահպանման հիմնարկ(յունարէն)
- ↑ Act now - Թրիհոնիդա լիճին բնապահպանման համար յատուկ միջոցառումներու հիմնարկ(յունարէն)
- ↑ ΕΡΤ (Յունաստանի պետական հեռասփռումի կայան) ΟΙΚΟΣΦΑΙΡΑ - Թրիհոնիդա․ կեանքի դասեր, տեսերիզ(յունարէն)
- ↑ Էլեֆթերոս անթրոբոս թերթ, 1931 - Թրիհոնիդայի շրջապտոյտ, Գոսդաս Բալուքիս
- ↑ USGS planetarynames. Trichonida Lacus(անգլերէն)