Թռչունի Արձանիկ (Ք.Ա. 15-14-րդ Դարեր, Լճաշէն)
Արտաքին տեսք
| բարձրութիւն | 17,5 սանտիմետր |
|---|---|
| լայնութիւն | 12,2 սանտիմետր |
| կայք | |
Թռչունի արձանիկ, Ք.Ա. 15-14-րդ դարերուն Լճաշէնի մէջ յայտնաբերուած արձանիկ, որ ներառուած է Հայաստանի պատմութեան թանգարանի հաւաքածոյին մէջ 2009-50 համարի ներքոյ[1]։
Նկարագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պատուանդանին նստած թռչունի քանդակ է։ Երկարակտուց է, երկարապոչ։ Աչքերը ուռուցիկ կլորակներ են, որոնց կենդրոնի փոսիկները ունեցած են գունաւոր ագուցուածքներ։ Իրանը սնամէջ է, կրծքամասին եւ կողերուն առնուած են մէկական սեպաձեւ բացուածքներ։ Թռչունի թեւերը, կտուցը եւ պոչը գծազարդուած են։ Պատուանդանը խարսխաձեւ հիմքով քառանիստ սիւն է՝ յարդարուած եռանկունի ծակոտիկներով եւ գծազարդերով։ Խարսխի ծայրաթեւերը կ՚աւարտին մեծաբերան, դուրս պրծած աչքերով մէկական գորտերու ոճաւորուած մանրաքանդակներով[2]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Թռչունի արձանիկ»։ historymuseum.am (ամհարերեն)։ արտագրուած է՝ 2017 թ․ հունվարի 28[permanent dead link]Կաղապար:Չաշխատող արտաքին հղում
- ↑ Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Լճաշենի մշակույթի զարգացման հիմնական էտապները Archived 2019-12-06 at the Wayback Machine.
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
- Հարություն Մնացականյան, Լճաշենի մշակույթի զարգացման հիմնական էտապները, Երևան, 1968։
- Հասմիկ Իսրայելյան - Պաշտամունքն ու հավատալիքները ուշ բրոնզեդարյան Հայաստանում, Երևան, 1973։
Այս յօդուածի կամ անոր բաժնի որոշակի հատուածի սկզբնական տարբերակի նիւթը տրամադրուած է Հայաստանի պատմութեան թանգարանի կողմէ ԳԼԱՄ ծրագրի շրջանակներուն։ |

