Թուրքմենիստան
| Թուրքմենիստան | |||||
|---|---|---|---|---|---|
| |||||
|
| |||||
| Կը ներառնէ | Աշխապատ, Ահալի նահանգ, Պալքանի նահանգ, Տաշօղուզի նահանգ, Լեպափի նահանգ և Մարիի նահանգ | ||||
| Պետական լեզու | Թուրքմեներէն[1] | ||||
| Մայրաքաղաք | Աշխապատ | ||||
| Օրէնսդիր մարմին | Թուրքմենիստանի ազգային խորհուրդ | ||||
| Երկրի ղեկավար | Սերտար Պերտիմուհամետով | ||||
| Կառավարութեան ղեկավար | Սերտար Պերտիմուհամետով | ||||
| Ազգաբնակչութիւն | 6 117 933 մարդ (2021)[2] | ||||
| Օրհներգ | Օրհներգ | ||||
| Հիմնադրուած է | 27 Հոկտեմբեր 1991[3] թ. | ||||
| Արժոյթ |
Turkmenistan new manat? | ||||
| Ազգային տօն | Սեխի տօն | ||||
| Ժամային համակարգ | UTC+5? և Ասիա/Աշխապատ[4] | ||||
| Հեռաձայնային համակարգ | +993 | ||||
| Համացանցի յղում | .tm? | ||||
| Մարդկային ներուժի զարգացման թիւ | 0,745[5] | ||||
| turkmenistan.gov.tm և turkmenistan.gov.tm/_eng/ | |||||
Թուրքմենստան, Ասիոյ մէջ պետութիւն մը, որ կը գտնուի Կասպից ծովուն արեւելեան ափին։
Սահմանակից է հիւսիսէն՝ Ղազախիստանին, հիւսիսէն եւ արեւելքէն՝ Ուզպեքիստանին, հարաւ-արեւելքէն՝ Աֆղանիստանին, հարաւէն՝ Իրանին, իսկ արեւմուտքէն կը լուացուի Կասպից ծովով։
Թուրքմենստանի կազմին մէջ կը մտնեն նաեւ Կասպից ծովուն վրայ գտնուող քանի մը փոքր կղզիներ։
Երկիրը ունի շուրջ 491,000 քառ. քիլոմեթր տարածք, ինչ որ զայն կը դարձնէ աշխարհի մեծ պետութիւններու շարքին։ Մայրաքաղաքը Աշխապատն է։
Ունի շուրջ 6 միլիոն (2020-ականներու տուեալներով) բնակչութիւն, որոնց մեծամասնութիւնը թուրքմեն է։
Պաշտօնական լեզուն թուրքմեներէնն է, իսկ պետական կրօնը՝ իսլամութիւնը (գլխաւորաբար՝ սիւննի)։
Բնութիւն եւ աշխարհագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թուրքմենստանի տարածքին մեծ մասը կը զբաղեցնէ Քարաքում անապատը (տարածութեան շուրջ 70 տոկոսը)։
Ամէնէն մեծ գետը Ամուտարիան է, որ կը սահմանագծէ երկիրին արեւելեան հատուածը։ Բացի անկէ, մեծ կարեւորութիւն ունի Քարաքումի ջրանցքը, որ ոռոգման համակարգի հիմնական կեդրոնն է։
Հարաւային շրջաններուն մէջ, Իրանի սահմանով երկարող տարածքին կը բարձրանան լեռնաշղթաներ՝ Թուրքմենախորասանեան լեռները եւ Քոփեթտաղը, ուր կան նաեւ անտառապատ եւ լեռնային արօտավայրեր։
Կլիմայ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կլիման կիզիչ ցամաքային է՝ ամառը շատ տաք եւ չոր, իսկ ձմեռը՝ ցուրտ, սակայն համեմատաբար կարճ։ Անապատային գօտիներուն մէջ ամրան ջերմաստիճանը կրնայ գերազանցել +45 °C, մինչեւ որ ձմրան եղանակին որոշ վայրերու մէջ կը պատահին ձիւնառատ օրեր։
Տնտեսութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թուրքմենստանը հին ժամանակներէն ճանչցուած է իբրեւ կարաւաններու եւ Մետաքսի ճանապարհի հանգրուան։ Ժամանակակից պետութիւնը տնտեսապէս հիմնուած է նիւթապաշարներու հանքավայրերուն վրայ։ Երկիրը կը համարուի աշխարհի մեծ բնական կազի պաշարներ ունեցող երկիրներէն մէկը։ Նաեւ ունի նաւթի հանքավայրեր։
Գիւղատնտեսութեան մէջ կը գերիշխէ բամպակի արտադրութիւնը, ինչ որ մեծ դեր ունի արտահանման մէջ[6]։
Պետական կարգ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թուրքմենստան անկախացած է 1991-ին՝ Խորհրդային Միութենէն անջատուելով։
Պետական կարգը նախագահական հանրապետութիւն մըն է։
Պետական խորհրդանիշներն են՝ դրօշակը, զինանշանը եւ պետական օրհներգը։
Աղբյուրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայկական Սովետական Հանրագիտարան
- ԱՄՆ Կենտրոնական Հետախուզական Վարչություն Archived 2007-06-12 at the Wayback Machine.
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 14 // Türkmenistanyň Konstitusiýasy
- ↑ Համաշխարհային բանկի տվյալների բազա — Համաշխարհային Դրամատուն.
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #4061255-7 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ https://data.iana.org/time-zones/tzdb-2021e/asia
- ↑ Human Development Report — Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր, 2022.
- ↑ Թուրքմենիստան