Թորոս Փիլիսոփայ
| Թորոս Փիլիսոփայ | |
|---|---|
| Մասնագիտութիւն | մանրանկարիչ |
| Աշխատավայր | Դրազարկի Վանք |
Թորոս Փիլիսոփայ (), հայ գրիչ եւ մանրանկարիչ։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է ԺԳ. Դարու կիսուն Կիլիկիոյ մէջ՝ Տարօնեցի հօրմէ: Ուսած է հաւանաբար Դրազարկի Վանքը՝ վայելելով սէրն ու խնամքը Լեւոն Բ. թագաւորին (1270- 1249):
Արեւելեան Հայաստան պատուիրակ ղրկուած է Հեթում Բ. թագաւորին կողմէ՝ Թումաս եպքսկոպոսի հետ։ Ան գրիչ, ծաղկող եւ կազմող էր միատեղ: Ունեցած է աշակերտներ, որոնցմէ կը յիշէ մին՝ Թորոս անունսվ: Թորոս փիլիսոփայ ապրած եւ գործած է Դրազարկի մէջ։
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Իր գոչական գործունէութեան շրջանը երկար չէ, 1290--1306: Այդ տարիներու արդիւնքէն կրնանք յիշել հետեւեալները:
- Աւետարան, 1290, Դրազարկ: Թորոս քահանայ գրած, ծաղկած, կազմած եւ նուիրած է Տարօնի Ս. Կարապետի Վանքին:
Ըստ Լեւոն Ազարեանի, այս ձեռագիրը․ «արժանի է առանձին ուշադրութեան: Հոյակապ խորանները, սկզբնազարդերը, լուսանցազարդերը, գլխազարդերը, զարդապատկերների մոտիվների բազմազանութիւնը, թանձր եւ պայծառ գոյների վարպետօրէն օգտագործումը, էջի ձեւաւորման արտակարգ հաւասարակշռուած կոմպոզիցիան վկայում են նկարչի բարձր կուլտուբայի մասին»:
- Աւետարան, 1291, Դրազարկ: Յիշատակարանին մէջ գրուած է. «Կատարեցաւ ... ձեռամբ Թորոսի նուաստ եւ յոգնամեղ փիլիսոփայի»:
- Աւետարան, 1295, Դրազարկ: Թորոս փիլիսոփայ գրած է առաջին երեք Աւետարանները, իսկ Յովհաննու Աւետարանը զրած է Յոհան գրիչ եւ ծաղկած է ձեռագիրը: Կազմող՝ Մանիլ փիլիսոփայ: Ստացող՝ Յուսէփ փիլիսոփայ։
- Աւետարան, 1301, Դրազարկ: Գրիչ՝ Թորոս քհն. փիլիսոփայ: Ստացող՝ Աբրահամ եպիսկոպոս վանիցն Ղազարու։ Կ'արժէ դիտել որ այս Աւետարանը յետագային իբրեւ գաղափար ծառայած է քանի մը գրիչներու. Յովանէս քահանային 1327-ին (Յիշտ. ԺԴ. Դարի, թիւ 254), Մկրտիչ քահանային 1443-ին (Ցուցակ Ձեռ... Նոր Ջուղայի, Ք. Հատոր, էջ 219), եւ Ստեփանոս քահանային 1454-ին (Յիշտ. ԺԵ. Դարի, Բ. Մասն, թիւ Է5), եւ 1456-ին (Ցուցակ Ձեռ. Նոր Ջուղայի, Բ., էջ a7):
- Աւետարան, Դրազարկ, զոր յետագային՝ կը ստանայ Ստեփանոս Եպս. Տարսային, ըստ յիշատակարանին. «Աւետարանս ի ձեռն ուրումն երեր յաշխարհէն Հայոց, գրեալ ոսկեզաւծ որակաւք ի Դրազարկն, ձեռամբ Թորոս փիլիսոփայի ...»:
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայ Նկարողներ (ԺԱ․-ԺԷ․ Դար), Նորայր արք․ Ծովական, Երուսաղէմ, տպարան Սրպոց Յակոբեանց,1989, էջ 40-43։
- Լուսարարեան, Գաւազանագիրք, էջ 65 - 66:
- Լեւոն Ազարեան, Կիլիկեան Մանրանկարչութիւնը ԺԲ, -ԺԳ. Դարերում, 1964, Երեւան, էջ 51։
- Սիոն, 1970, էջ 260-262։
Այս յօդուածի կամ անոր բաժնի որոշակի հատուած վերցուած է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանէն, որու նիւթերը թողարկուած են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։ 