Թորոս Ռասթկելենեան

Jump to navigation Jump to search
Toros Rasguélénian.JPG

Թորոս Ռասթկելենեան, Թորոս - Թորոս Ռասթ - Կլան, (1934, դեկտեմբեր 12, Հալեպ, Սուրիա), սփյուռքահայ քանդակագործ, Ֆրանսիայի Տրոմ դեպարտամենտի գրականութեան, գիտութեան և արուեստներու ակադեմայի անդամ (2003)։

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Թորոս Ռասթկելենեանն արմատներով Արևմտեան Հայաստանի Ուրֆա քաղաքէն է, ծնած է Հալէպ՝ 1934 թվականին։ Հոմէ ժառանգած է պղնձագործի աւանդական արհեստը, զբաղուած է դրուագումով և արձանագործութեամբ։

1966 թուաւականին «Ազատագրված արաբ կինը» միջազգային մրցույթին Թորոսի յոթմետրանոց «Ազատութեան ջահ» արձանը շահած է առաջին մրցանակը և տեղադրուած Հալէպի հրապարակներէն մեկուն մէջ։

1967 թուականէն կը բնակուի Տրոմ դեպարտամենտի Ռոման քաղաքին մէջ։ 1968 թուականէն կը ցուցադուի Ֆրանսիայի և եւրոպական այլ երկիրներու պատկերասրահնեու եւ ցուցահանդէներու մէջ։

Ստեղծագործութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Թորոսի պրոնզե և պղնձե մոնումենտալ 15 քանդակներ տեղադրուած են Ֆրանսիայի տարբեր քաղաքների մէջ (Հայոց ցեղասպանությունը դատապարտող՝ Մարսելի, Էքս Ան Պրովանսի, Վալանսի և Սենտ Էտիենի կոթողները և այլն), որոնք կ՛առանձնանան մետաղամշակման նրբութեամբ և խիստ ընդհանրացուած ծաւալաձևերռվ («Սրնգահարը», պրոնզ, 1978, տեղադրուծ է Ռոմանի փոքրիկ հրապարակը, «Ընտանիք», պրոնզ, 1999, «Սիրեն», համաձուլուածք, 2001 և այլն)։

Կերտած է նաև դիմաքանդակներ՝ «Սայեաթ-Նովա», «Ստեփան Շահումեան», «Գալուստ Կիլւլպէնքյան» և այլն։

2009 թուականի Հոկտեմբեր 16-ին Թորոսի կերտած Սայեաթ-Նովայի պրոնզաձոյլ կիսանդրին տեղադրուած է Երեւանի Սայեաթ-Նովայի պողոտայի և Խանճյան փողոցի խաչմերուկը։

Մրցանակներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրուած է «Մովսէս Խորենացի» շքանշանով։
  • Ֆրանսիայի Պատւո լեկեոնի ասպետի I և II աստիճաններու շքանշանակիր է (1984, 2000)։

Պատկերասրահ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]