Թորգոմ Գուշակեան
| Թորգոմ Գուշակեան | |
|---|---|
| Ծննդեան անուն | Մկրտիչ Պիլիճեան[1] |
| Ծնած է | 27 Սեպտեմբեր 1874[1] |
| Ծննդավայր | Պարտիզակ[1] |
| Մահացած է | 10 Փետրուար 1939[1] (64 տարեկանին) |
| Մահուան վայր | Երուսաղէմ, Բրիտանական կայսրութիւն[1] |
| Ազգութիւն | Հայ[1] |
| Կրօնք | Հայ Առաքելական Եկեղեցի |
| Ուսումնավայր | Արմաշի վանք[1] |
| Մասնագիտութիւն | քահանայ, բանասէր և թարգմանիչ |
| Աշխատավայր | Սիոն[1] |
| Վարած պաշտօններ | Երուսաղէմի Հայոց Պատրիարքարան[1] |
Թորգոմ Պատրիարք Գուշակեան, (27 Սեպտեմբեր 1874[1], Պարտիզակ[1] - 10 Փետրուար 1939[1], Երուսաղէմ, Բրիտանական կայսրութիւն[1]), հայ բանասէր, թարգմանիչ, հոգեւորական։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Նիկոմիդիոյ Պարտիզակ գիւղը, ուր առած է իր նախնական դաստիարակութիւնը: Ետքը Արմաշի Դպրեվանքը մտած եւ հոն քահանայ ձեռնադրուած է՝ 1896-ին:
Դպրեվանքի փոխ-տեսչութեան եւ փոխ-վանահայրութեան պաշտօնները վարած է տասը տարի, որմէ ետք, 1907-ին Սեբաստիոյ Առաջնորդ ընտրուած եւ 1910-ին Էջմիածին երթալով Եպիսկոպոս ձեռնադրուած է՝ Իզմիրլեան Կաթողիկոսէն:
1914-ին Առաջնորդ ընտրուելով Եգիպտոսի, այդ պաշտօնին գլուխը մնացած է մինչեւ Երուսաղէմի Պատրիարք ընտրուիլը։ 1931 թուականին ընտրուածլ է Երուսաղէմի հայոց պատրիարք, միաժամանակ վարած է «Սիոն» ամսագիրը[2]։
1916-ին այցելած է Հնդկաստանի զանազան վայրերը, իբր Կաթողիկոսական նուիրակ. իսկ 1929-ին, իբրեւ կաթողիկոսական լիազօր ներկայացուցիչ, այցելած է Եւրոպայի բոլոր հայաբնակ քաղաքները:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ Սաւալանեան Տիգրան Թումայի, Մուրատեան Մելքիսեդեկ Վրդ (Գարեգին), Սահակ Բ Կաթողիկոս Խապայեան, Բաբգէն Կաթողիկոս Կիւլէսէրեան, Ներսոյեան Տիրան Արք, Գուշակեան Թորգոմ Արք, Տէրտէրեան Եղիշէ Արք, Մանուկեան Թորգոմ Արք, Պուրճէքեան Բագրատ Վրդ, խմբգրնր․ (1866)։ ՍԻՕՆ: Ամսագիր Ազգային, Բանասիրական, Գրագիտական ԵՒ Քաղաքական։ Յերուսաղէմ: Ի Տպարանի Սրբոց Յակովբեանց