Թովմաս Հարտի
| Թովմաս Հարտի | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 2 Յունիս 1840[1][2][3][…] |
| Ծննդավայր | Տորչեսթըր, Միացեալ Թագաւորութիւն[4] |
| Մահացած է | 11 Յունուար 1928[5][1][2][…] (87 տարեկանին) |
| Մահուան վայր | Տորչեսթըր, Միացեալ Թագաւորութիւն[4] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Լոնտոնի Թագաւորական Գոլէճ[6] և Ճարտարապետական ասոցիացիայի ճարտարապետական դպրոց? |
| Երկեր/Գլխաւոր գործ | Տեսսը Դէրբերվիլների տոհմից?, Խելահեղ ամբոխից հեռու? և Ջուդ Անտեսանելին? |
| Մասնագիտութիւն | գրագէտ, վիպասան, հեղինակ և բանաստեղծ |
| Անդամութիւն | Արուեստներու եւ գիտութիւններու ամերիկեան կաճառ և Թագաւորական գրական ընկերութիւն |
| Ամուսին | Էմմա Լավինիա Գիֆորդ?[7] և Ֆլորենս Դագդեյլ?[8][7] |
|
Ստորագրութիւն | |
Թովմաս Հարտի (անգլերէն՝ Thomas Hardy, 2 Յունիս 1840[1][2][3][…], Տորչեսթըր, Միացեալ Թագաւորութիւն[4] - 11 Յունուար 1928[5][1][2][…], Տորչեսթըր, Միացեալ Թագաւորութիւն[4]), անգլիացի վիպասան եւ բանաստեղծ։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Տորչեսթըր: Մանկութիւնը անցուցած է իր գիւղը։ 16 տարեկանին Հարտի աշակերտած է տեղական ճարտարապետի մը:
22 տարեկանին գացած է Լոնտոն եւ 23 տարեկանին ճարտարապետ-նկարչական ազգային մրցումներու առթիւ երկու պարգեւներ շահած է։
Ճարատրապետութիւնը խորապէս ուսումնասիրելով հանդերձ, սկսած է կարդալ յունարէն ու լատիներէն դասականները, չահագրդռուած է գիտութեամբ, որ յանկարծ մտաւորական աշխարհին մէջ կարեւորութիւն ստացած է Տարուինի գործերուն շնորհիւ:
Գործոինէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Իր գրական գործունէութիւնը սկսած է բանաստեղծութեամբ: Իր ծեր տարիքին մէջ, ան կը պաշտպանէր Կարտինալ Նիումանի եւ ուրիշներու հետ, թէ բանաստեղծութիւն գրելը գլխաւոր մարզանքն է արձակագրութեան համար։
27 տարեկանին գրած է իր առաջին նորավէպը՝ «Աղքատ մարդը եւ Տիկինը» վերնագրով: Այս գիրքը յարձակում մըն է Լոնտոնի ընկերութեան վրայ:
Հարտի 1871-ին գրած է «Յուսահատ դարմաններ» վէպը: 1872-ին «Կրինվուտ ծառին ներքեւ»ը. եւ այսպէս չարունակուած է իր գրական գործունէութիւնը։
Իր միւս գործերէն է․
- «Բնիկին վերադարձը» (1878)[9],
- «Լաոտիկեան մը» (1881),
- «Անտարբերը» (1881),
- «Երկու հոգի աշտարակի մը վրայ» (1882),
- «Կասդերբրիջի քաղաքապետը» (1886), եւ այլ աշխատութիւններ:
1891-ին հրատարակուեցաւ Հարտիի ամենէն հոչակաւոր վէպը «Tess of the d'ubervilles», որ ողբերդական եւ մեծապէս իրական պատմուածք մըն է։
Հրատարակած է պատմուածքներու 4 եւ բանաստեղծական 8 ժողովածոյ։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- 1 2 3 4 Internet Speculative Fiction Database — 1995.
- 1 2 Discogs — 2000.
- 1 2 3 4 Lothe J. Store norske leksikon — 1978. — ISSN 2464-1480
- 1 2 Харди Томас // Большая советская энциклопедия: [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Thomas Hardy
- 1 2 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ Pall Mall Gazette, The Pall Mall Gazette, البال مال غازت — London: 1914. — Iss. 15219. — P. 1.
- ↑ «Curiosities of Sturminster Newton – Dorset Life – The Dorset Magazine»։ dorsetlife.co.uk (անգլերէն)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 10 November 2017-ին։ արտագրուած է՝ 9 November 2017