Jump to content

Թիհի

Թիհի
հին յուն․՝ Τύχη
Ծնողներ հայր՝ Ովկիանոս (դիցաբանութիւն)[1], Զեւս և Հերմէս, մայր՝ Թիթիս[1] և Աֆրոդիթի

Թիխի (յուն․՝ Τύχη). հին յունական դիցաբանութեան համաձայն հին յոյներու աստուածուհիններէն էր։ Ան կը մարմնաւորէր քաղաքի մը բարգաւաճումն ու հարստութիւնը: Որպէս կին կը պատկերացուէր, սովորաբար փոքր երախայ մը, հասկ մը կամ Ամալթիայի եղջիւրը բռնած, որպէս հարստութեան նշան:

Ան կը սեպուի դուստր՝ ըլլայ Էրմիսին եւ Աֆրոդիթիին, Ովկիանոսին եւ Թիթիային, Դիասին ըստ Բինդարոսին եւ կամ ալ Օգէանիդեսներէն մէկը։

Մանաւանդ հելլենիստական ժամանակաշրջանին, քաղաքները որպէս հովանաւոր եւ պաշտպան իրենց առանձին Թիհին (թարգմ․՝ բախտը) ունէին։ Յաճախ դրամներու վրայ կը պատկերացուէր եւ որպէս թագ՝ քաղաքին պարիսպները։

Համապատասխան հռոմէական աստուածուհին Ֆորթունան էր։ Կանտարայի Յունա-Պուտայական արուեստին մէջ, պուտայական աստուածուհի Հարիթի կապուած է Թիհիին հետ եւ ներկայացուած է Ամալթիայի եղջիւրը բռնած ու յունական հանդերձանք կրելած։

Աստղակերպ 258 Թիհի

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1886-ին յայտնաբերուած աստղակերպը կոչուած է Աստղակերպ 258 Թիհի։

[2] [3] [4]

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 Любкер Ф. Τύχη // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга et al. — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1428.
  2. </nowiki> Թիհի, Բրիտանական հանրագիտարան
  3. Իսիոթոս Թէսղոնիա
  4. Բինդարոս՝ Բիթիոնիքի-տաղ 10-րդ