Թէոտոր Աքսենտովիչ
| Թէոտոր Աքսենտովիչ | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 13 Մայիս 1859[1][2][3][…] կամ 13 Մայիս 1869[4] |
| Ծննդավայր | Բրաշով, Ռումանիա[5] |
| Մահացած է | 26 Օգոստոս 1938[3][6] |
| Մահուան վայր | Քրաքով, Լեհաստան |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Միւնիխի Գեղարուեստի Ակադեմիա և Կրակովի արվեստի ակադեմիա? |
| Տեսակ | դիմապատկեր |
| Մասնագիտութիւն | գեղանկարիչ և գծանկարիչ |
| Վարած պաշտօններ | ռեկտոր?[7] |
| Անդամութիւն | Society of Polish Artists "Sztuka"? |
| Ամուսին | Iza Giełgud? |
| Երեխաներ | Յովհաննէս Ագսենդովիզ, Gladys Maria Axentowicz?, Յադվիգա Աքսենտովիչ? և Philip Axentowicz?[8] |
Թէոտոր Աքսենտովիչ (լեհ.՝ Teodor Axentowicz, 13 Մայիս 1859[1][2][3][…] կամ 13 Մայիս 1869[4], Բրաշով, Ռումանիա[5] - 26 Օգոստոս 1938[3][6], Քրաքով, Լեհաստան), լեհահայ գեղանկարիչ, իր ժամանակի հռչակաւոր արուեստագէտներէն մէկը եղած է Լեհաստանի մէջ։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Պրաշովի մէջ (Հունգարիա, այժմ՝ Ռումանիա), լեհահայ ընտանիքի մը մէջ։ Տարրական ուսումը ստացած է ծննդավայրին մէջ, այնուհետեւ ուսանած է Լուովի (Լեհաստան, այժմ՝ Ուքրանիա) երկրորդական վարժարանին մէջ։
1879-1882ին ուսանած է Միւնիխի գեղարուեստի ակադեմիային մէջ։ Ապա տեղափոխուած է Փարիզ, ուր 1882-1893ին իր արուեստը կատարելագործած է ֆրանսացի նշանաւոր նկարիչ Գարոլուս-Տիւրանի քով:
1888-ին ընտրուած է ֆրանսական արուեստի ակադեմիայի անդամ։
1893-1895ին ապրած է Լոնտոնի մէջ, ուր ամուսնացած է անգլիացի Իզա Կիլկուտի հետ եւ զաւակ մը ունեցած։
1895-ին Քրաքովի գեղարուեստի հիմնարկը զինք հրաւիրած է վարելու նկարչութեան ամպիոնը։
1910-ին, երբ այդ դպրոցը ակադեմիա դարձած է, տեսուչ ընտրուած է։ 1930-ին ստացած է պատուաւոր փրոֆեսէորի տիտղոսը։
Բազմաթիւ ցուցահանդէսներ ունեցած է Լեհաստանի եւ արտասահմանի մէջ, արժանանալով զանազան մրցանակներու։ Շքանշաններ եւ պատիւներ ստացած է Աւստրիոյ, Ֆրանսայի եւ Լեհաստանի մէջ։
Դիմանկարի վարպետ նկատուած է։ Իր մեծարժէք դիմանկարներուն շարքին կը գտնուի Լուովի հայ առաջնորդ Իսահակ Իսահակովիչի դիմանկարը, ինչպէս եւ հայուհիներու դիմանկարներ։ Հայկական նիւթով գործերէն են «Հայաստանի մկրտութիւնը», «Հայ գաղթականները Լեհաստանի մէջ» կտաւները։
1952-ին քաղաքի Կազիմիր Մեծի հրապարակը վերամկրտուած է Աքսենտովիչի անունով։
2010-ին, Հայաստանի Կեդրոնական Դրամատունը հրապարակ հանած է նկարիչին նուիրուած 100 դրամի յուշադրամ մը, իսկ 2014-ին անոր 53 գործերը ցուցադրուած են Հայաստանի պետական պատկերասրահին մէջ[9]։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Դիմանկարներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ինքնանկարներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լուովի հայկական եկեղեցիի որմնանկարները
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 Theodor Axentowicz
- ↑ 2,0 2,1 Theodor Axentowicz — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ 4,0 4,1 Ռակովիցկի գերեզմանատուն — 1803.
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #121329356 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 6,0 6,1 6,2 Առցանց լեհական կենսագրական բառարան
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Lundy D. R. The Peerage
- ↑ «ԹէՈՏՈՐ ԱՔՍԵՆՏՈՎԻՉ (մահ՝ 26 Օգոստոս, 1938)»։ Armenian Prelacy (en-US)։ արտագրուած է՝ 2025-09-03