Թէոնա Քումսիաշվիլի
Թէոնա Քումսիաշվիլի |
---|
Թէոնա Քումսիաշվիլի (27 Յունուար 1984, Սիոնի (Դաբա), Թիանեթի շրջան, Մցխեթ-Մթիանեթ, Վրաստան - 22 Յուլիս 2010, Մուցո, Դուշեթի շրջան, Մցխեթ-Մթիանեթ, Վրաստան), վրացի գրող, երգչուհի, Փշավի-Խեւսուրեթի շրջանի երգերու երգահան։ Թէոնան անուանած են «լեռնային սոխակ» իր իւրայատուկ ձայնին համար։
Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Թէոնա Քումսիաշվիլի ծնած է Արեւելեան Վրաստանի Սիոնի գիւղին մէջ՝ Սուրբ Նինոյի օրը։ 2007-2010 թուականներուն Վրաստանի մէջ մասնակած է տարբեր ժողովրդական փառատօներու, որոնցմէ են՝ «Խեւսուրեան երեկոյ» (ხევსურული საღამო) եւ «ArtGene»(არტ-გენი):
2007 թուականին Թուրքիոյ մէջ Ինեկլոս ժողովրդական փառատօնի ժամանակ հանդէս եկած է Շաւնապատա Անսամպլի հետ։
22 Յուլիս 2010 թուականին Խեւսուրեթի շրջանի բարձր լեռնային հատուածին մէջ որդիներու, քրոջ եւ ընկերներու հետ ինքնաշարժի զոհ կը դառնան։ Վարորդը կորսնցուցած է ինքնաշարժի տիրապետումը եւ ան գլորուած է լեռնային գետ։ Ինքնաշարժին մէջ գտնուող անձերէն 7-ը (որոնց մէջն են երեխաները) զոհուած են։ Թէոնայի ամուսինը եւ եղբայրը ողջ մնացած են։
Տիսքոկրաֆի[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Թէոնան ձայնագրած է ժողովրդական երգերու երկու ալպոմ.
- 2006 - "პირიმზე"
- 2009 - "მარტო სიმღერით გითხარ ამდენი სიყვარული"
Ընտանիք[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ամուսին՝ Կելա Տայաուրի, գրող։ Ունեցած են երկու որդի՝ Տեմեթրէ (08.07.2008) եւ Ճարճի (30.09.2009):
Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Articles with hCards
- Infobox musical artist with missing or invalid Background field
- Pages using Template:Infobox musical artist with unknown parameters
- 27 Յունուարի ծնունդներ
- 1984 ծնունդներ
- Վրաստան ծնածներ
- 22 Յուլիսի մահեր
- 2010 մահեր
- Վրաստան մահացածներ
- Վրացի գրողներ
- Վրացի երգչուհիներ
- 27 Յունուարի ծնածներ
- 22 Յուլիսի մահացածներ