Թեփամողէզ

Թեփամողէզ[1] (լատիներէն՝ Pholidota), հսկայամողէզ, թեփուկաւոր մրջնակեր անասուն, (լատիներէն՝ Pholidota (/fɒlɪˈdoʊtə/) կաթնասուններու դասի, ընկերքաւորներու ենթադասի, մրջնակերներու կարգի անասուն է: Թեփամողէզները կը պատկանին Մանիտեաներու ընտանիքին (լատիներէն՝ Manidae), որ (լատիներէն՝ Pholidota) կարգին միակ պահպանուած ընտանիքն է[2][3][4][5]։
Կենսաբանական դասակարգում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Թագաւորութիւն (Regnum) Անասուններ
- Տիպ (Phylum) Քորտաւորներ
- Դաս (Classis) Կաթնասուններ
- Կարգ (Ordo) Մրջնակերներ
- Ընտանիք (Familia) Մանիտեներ
- Ցեղ (լատիներէն՝ Manis) (Ասիական տեսակներուն համար) եւ (լատիներէն՝ Phataginus) եւ (լատիներէն՝ Smutsia) (Ափրիկեան տեսակներուն համար)
- Տեսակ (Species) Ընդհանուր՝ 8 տեսակ
Ասիա
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Manis pentadactyla — Չինական թեփամողէզ
- Manis javanica — Սունտդան թեփամողէզ
- Manis crassicaudata — Հնդկական թեփամողէզ
- Manis culionensis — Փոքր Ֆիլիբինեան թեփամողէզ
Ափրիկէ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Phataginus tricuspis — Մոխրագոյն ծառային թեփամողէզ
- Phataginus tetradactyla — Երկարապոչ ծառային պանգոլին
- Smutsia temminckii — հարաւային ափրիկեան գրաւի թեփամողէզ
- Smutsia gigantea — Հսկայ թեփամողէզ
Միակ գոյութիւն ունեցող ընտանիքը՝ Մանիտէն (լատիներէն՝ Manidae)-ն, ունի երեք սեռ՝ (լատիներէն՝ Manis), (լատիներէն՝ Phataginus) և (լատիներէն՝ Smutsia)[6][7]։
(լատիներէն՝ Manis)-ը կը ներառէ Ասիոյ մէջ գտնուող չորս տեսակի թեփամողէզներ, իսկ (լատիներէն՝ Phataginus)-ն ու (լատիներէն՝ Smutsia)-ն կը ներառեն երկուքական տեսակ, որոնք բոլոր կը գտնուին Սահարայի ենթասահարեան Ափրիկէի մէջ[8][9][10]:
Այս տեսակներուն հասակը կրնայ 30-էն մինչեւ 100 ըլլալ: Կան նաեւ քանի մը անհետացած թեփամողէզներու տեսակներ:
Իւրաքանչիւր տեսակ կ'ապրի վայրի մը մէջ. անոնք կրնան ապրիլ ծառերու խոռոչներու կամ բուներու մէջ։ Թեփամողէզները գիշերային անասուններ են, եւ անոնց սննդակարգը հիմնականօրէն բաղկացած է մրջիւններէ և որդի տեսակներէ, զորոնք կ'որսան իրենց երկար լեզուներով։[11] Անոնք առանձին ապրող անասուններ են, որոնք կը հանդիպին միայն սերնդագործելու համար։
Թեփամողէզները արտաքնապէս կը նմանին զրահակիրներուն, հակառակ իրենց կապուած չըլլալուն. անոնք դարերու ընթացքին ենթարկուած են փոփոխութիւններու։

Թեփամողէզները վտանգուած են որսագողութեան պատճառով՝ (իրենց միսի եւ թեփուկներուն համար, որոնք կ'օգտագործուին աւանդական բժշկութեան մէջ[12][13]։ Բնական միջավայրերու գիշատչական շահագործման՝ անխնայ անտառահատումներու եւ այլ պատճառովներով վտանգուած կաթնասուններ կը համարուին[14]։
2020-ի Յունուարի դրութեամբ ութ տեսակի թեփամողէզներու պահպանման կարգավիճակը կը դասուի վտանգուած տեսակներու մակարդակին։ Անոնցմէ երեքը՝ (լատիներէն՝ Manis culionensis, M. pentadactyla եւ M. javanica) կը գտնուին ծայրայեղ վտանգուած վիճակի մէջ, երեքը (լատիներէն՝ Phataginus tricuspis, Manis crassicaudata եւ Smutsia gigantea)՝ վտանգուած, իսկ երկուքը (լատիներէն՝ Phataginus tetradactyla եւ Smutsia temminckii) խոցելի կը համարուին Բնութեան պահպանութեան միջազգային միութեան վտանգուած տեսակներու կարմիր ցուցակին մէջ[15]։
2023-ի Սեպտեմբերին արձանագրուած է ինը տեսակ:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Eremian Simēon (1900)։ Բարգիրք գործնական գիտութեանց (հայերեն)։ Ս. Ղազար
- ↑ Жизнь животных. В 6 т. / гл. ред. Л. А. Зенкевич. — 1 е изд. — М. : Просвещение, 1971. — Т. 6 : Млекопитающие, или звери / под ред. С. П. Наумова, А. П. Кузякина. — 627 с. : ил. — 300 000 экз. • Наумов С. П. Зоология позвоночных. 4-е изд. — М.: Просвещение, 1982. — 464 с.
- ↑ https://www.inaturalist.org/guide_taxa/1705728
- ↑ https://1vet.by/?zhivotnye=1081_Gigantskiy_yascher_ili_gigantskiy_pangolin_Manis_gigantea
- ↑ http://tambov-zoo.ru/alfaident/alfa/G/Gigantskii-yascher
- ↑ https://www.departments.bucknell.edu/biology/resources/msw3/browse.asp?id=13900002
- ↑ Schlitter, Duane A. (2005). Wilson, D.E.; Reeder, D.M. (eds.). Mammal Species of the World: A Taxonomic and Geographic Reference (3rd ed.). Baltimore, Maryland, USA: Johns Hopkins University Press. p. 530. ISBN 978-0-8018-8221-0.
- ↑ Gaudin, Timothy (28 August 2009). "The Phylogeny of Living and Extinct Pangolins (Mammalia, Pholidota) and Associated Taxa: A Morphology Based Analysis" (PDF). Journal of Mammalian Evolution. 16 (4). Heidelberg, Germany: Springer Science+Business Media: 235–305. doi:10.1007/s10914-009-9119-9. S2CID 1773698. Archived from the original (PDF) on 25 September 2015. Retrieved 14 May 2015.
- ↑ «Արխիվացված պատճենը»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015 թ․ սեպտեմբերի 25-ին։ արտագրուած է՝ 2025 թ․ հուլիսի 20
- ↑ "A Mystery Species Was Discovered in Trafficked Pangolin Scales - Researchers believed there were eight species of the strange mammals. But a ninth was identified genetically, although no one knew it was a separate species in the wild". The New York Times. Archived
- ↑ Macdonald David W., խմբգր․ (2009)։ The Encyclopedia of Mammals։ Oxford University Press։ էջ 176-177։ ISBN 978-0-19-956799-7
- ↑ D'Cruze Neil, Assou Délagnon, Coulthard Emma, Norrey John, Megson David, Macdonald David W., Harrington Lauren A., Ronfot Delphine, Segniagbeto Gabriel H., Auliya Mark (2020 թ․ նոյեմբերի 5)։ «Snake oil and pangolin scales: insights into wild animal use at "Marché des Fétiches" traditional medicine market, Togo»։ Nature Conservation (անգլերեն) 39: 45–71։ ISSN 1314-3301։ doi:10.3897/natureconservation.39.47879
- ↑ «Chinese Medicine and the Pangolin»։ Nature 141 (3558): 72։ 1938 թ․ հունվարի 1։ Bibcode:1938Natur.141R..72.։ doi:10.1038/141072b0
- ↑ Goode Emilia (2015 թ․ մարտի 31)։ «A Struggle to Save the Scaly Pangolin»։ The New York Times (New York City)։ արտագրուած է՝ 2016 թ․ մայիսի 1
- ↑ «Manidae Family search»։ IUCN Red List of Threatened Species։ IUCN։ արտագրուած է՝ 2020 թ․ հունվարի 30