Jump to content

Թերի Վենեպըլզ

Թերի Վենեպըլզ
անգլերէն՝ Terry Venables
Ծննդեան անուն անգլերէն՝ Terence Frederick Venables
Նաեւ յայտնի է իբրեւ P. B. Yuill[1]
Ծնած է 6 Յունուար 1943(1943-01-06)[2][3][4][…]
Ծննդավայր Dagenham[5]
Մահացած է 25 Նոյեմբեր 2023(2023-11-25)[6] (80 տարեկանին)
Մահուան վայր Լոնտոն, Միացեալ Թագաւորութիւն
Քաղաքացիութիւն  Միացեալ Թագաւորութիւն
Մայրենի լեզու անգլերէն
Ուսումնավայր Valence Primary School?[5]
Մասնագիտութիւն ֆութպոլիստ, ֆուտբոլային մարզիչ, ինքնակենսագիր և մարզիկ

Թերի (Թերենս) Վենեպըլզ (անգլերէն՝ Terence Frederick Venables, 6 Յունուար 1943(1943-01-06)[2][3][4][…], Dagenham[5] - 25 Նոյեմբեր 2023(2023-11-25)[6], Լոնտոն, Միացեալ Թագաւորութիւն), ագլիացի ոտնագնդակ խաղացող, մարզիչ։

Թոթենհամի նախկին մարզիկ եւ մարզիչ, Պարսելոնան մարզած է (1984-1987), 1994-ին ստանձնած է Անգլիոյ ազգային խումբը մարզելու պաշտօնը եւ 1996-ին հասած Եւրօ 1996-ի կիսաւարտականին:

Թերի սկսած է Չելսիի հետ միջնապահ դիրքի վրայ եւ մինչեւ 1966 մնացած հոն: Այդ տարին միացած է Թոթենհամի մինչեւ 1969: Ապա խաղցած նաեւ Քուինզ Փարք Ռէյնճըրզի եւ Քրիսթըլ Փելեսի հետ մինչեւ 1976, երբ լքած է խաղալը, դառնալով Քրիսթըլ Փելեսի մարզիչ մինչեւ 1980:

4 տարի Քուինզ Փարք Ռէյնճըրզը մարզելէ ետք ան միացած է Պարսելոնայի 1984-ին եւ տարի մը ետք շահեցած՝ «Լա լիկա»-ն 1974-էն վերջ առաջին անգամ ըլլալով:

1986-ին հասած է «Քոփա տել Ռէյ»-ի աւարտականին, բայց Սարակոսայէն պարտութիւն մը կրած է, իսկ Եւրոպայի ախոյեան խումբերու ախոյեանութեան (այժմ` «Չեմփիընզ լիկ») աւարտականին փենալթիով պարտուած է՝ Ռումանիոյ Շթէաուա Պուքրեշէն:

1987-ին Վենեպըլզ պաշտօնանկ եղած է ձախողելէ ետք ախոյեանութեան տիտղոսի ձախողութիւնը եւ վերադարձած է Անգլիա` Թոթենհամ, ուր մարզած է մինչեւ 1991: Թոթենհամի մէջ մնացած է իբրեւ պատասխանատու եւ թեքնիք մարզիչ:

1994-ին ստանձնած է Անգլիոյ ազգային խումբը մինչեւ 1996-ի Եւրոպայի ախոյեանութեան աւարտը: Կարճ ժամանակ մարզած է նաեւ Աւստրալիոյ ազգային խումբը 1997-1998, Քրիսթըլ Փելեսը (1998-1999) Միտըլզպրոն (2000-2001) Լիծ Եունայթըտը (2002-2003), ապա Անգլիոյ ազգային խումբի օգնական մարզիչ եղած է (2006-2007)[7]:

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. ↑ Library of Congress Authorities — Library of Congress.
  2. 1 2 Transfermarkt.com — 2000.
  3. 1 2 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 1 2 Enciclopèdia de l'esport català — Grup Enciclopèdia, 2012.
  5. 1 2 3 Terry Venables, colourful figure in English football who coached the national side to the semi-finals of Euro 96 – obituary / C. Evans — London: 2023. — ed. size: 622719 — ISSN 0307-1235; 1477-3805
  6. 1 2 Terry Venables: Former England manager dies aged 80
  7. ↑ «Թերի Վենեպըլզ Ոչ Եւս Է»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2023-11-27։ արտագրուած է՝ 2026-09-03