Jump to content

Թերեզա Խաչատրեան

Թերեզա Խաչատրեան
Ծնած է 21 Օգոստոս 1946(1946-08-21) (79 տարեկան)
Ծննդավայր Մովսէսգիւղ, Շամշադինի շրջան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն
Քաղաքացիութիւն  Հայաստան
Ազգութիւն Հայ[1]
Կրթութիւն Երեւանի Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտութիւն բժիշկ և հիգիենիստ

Թերեզա Սուրէնի Խաչատրեան (21 Օգոստոս 1946(1946-08-21), Մովսէսգիւղ, Շամշադինի շրջան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն), հայ հիգիենիստ, առողջապահութեան կազմակերպիչ։ Բժշկական գիտութիւններու դոկտոր (1985), փրոֆեսոր (1987ՀՀ Բժշկական գիտութիւններու ակադեմիայի անդամ (1998

Թերեզա Խաչատրեան ծնած է 1946 թուականին Մովսէսգիւղ գիւղին մէջ։ 1967 թուականին աւարտած է Երեւանի պետական բժշկական համալսարանը։

1987 թուականէն սկսեալ եղած է Երեւանի բժիշկներու կատարելագործման ինստիտուտի (1992 թուականէն՝ Ազգային առողջապահութեան ինստիտուտ) ամպիոնի վարիչ։ 1997-1999 թուականներուն միաժամանակ զբաղեցուցած է փոխտնօրէնի պաշտօնը, իսկ 2000 թուականէն եղած է առողջապահութեան կառավարման եւ կազմակերպման ֆակուլտետի տէկան։

1991-1992 թուականներուն ծառայած է որպէս Հայաստանի Հանրապետութեան առողջապահութեան փոխնախարար։ 2004 թուականէն ի վեր Հայաստանի Հանրապետութեան առողջապահութեան ղեկավար ներուժի ընկերակցութեան նախագահն է[2]։

Գիտական եւ մասնագիտական գործունէութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Թերեզա Խաչատրեան մասնակցած է Հայաստանի Հանրապետութեան առողջապահական համակարգի բարեփոխման եւ զարգացման ծրագիրներու մշակման, առաջնային բժշկական օգնութեան զարգացման ռազմավարութեան պատրաստման, ինչպէս նաեւ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիներու բժշկական ապահովագրութեան մասին օրէնքի նախագիծի մշակման աշխատանքներուն։

Ան համահեղինակն է «Առողջապահութեան կառավարում, տնտեսագիտութիւն եւ ֆինանսաւորում շուկայական յարաբերութիւններու պայմաններուն մէջ» (2002) ուսումնական ձեռնարկին։

Հեղինակ է բազմաթիւ գիտական աշխատութիւններու եւ մենագրութիւններու, որոնք կը վերաբերին առողջապահութեան կազմակերպման, կառավարման, հիգիենայի եւ հանրային առողջապահութեան խնդիրներուն[3]։

  • Количесттвенная оценка сочетанного влияния факторов среды и социального-обусловленных на состояние здоровья детей дошкольного возрзста, Е., 1984 (համահեղինակ).
  • Состояние здоровья детей в связи с сочетанным воздействием фактором окружающей среды, биологических и социальных условий, Е., 1996.
  • Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998 - 276 с. ISBN 99930-1-001-7.

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. Айриян А. Армянские учёные-медики — 1998.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
  3. Թերեզա Խաչատրյանի կենսագրությունը ru.hayazg կայքում