Թեյշեբա Աստուծոյ Արձանիկ
|
[[Պատկեր: ' | |
| կայք |
Թեյշեբա աստուծոյ արձանիկ, Ուրարտուի ռազմի, ամպրոպի եւ հողմի աստծոյ, ինչպէս նաեւ Ուրարտուի գլխաւոր երեք աստուածներէն մէկուն՝ Թեյշեբայի արձանիկ[1]։ Կը թուագրուի Ք.Ա. 8-7-րդ դարերուն։
Յայտնաբերուած է Կարմիր բլուրին մէջ 1941 թուականին։ Յայտնաբերողը Հռիփսիմէ Ջանփոլատեանն է՝ հնագիտական արշաւախումբի ղեկավար Բորիս Պիոտրովսկիի կինը[2]։ Թեյշեբա աստուծոյ արձանիկը կը պահուի Հայաստանի պատմութեան թանգարանին մէջ[3]։
Նկարագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քանդակը ունի երիտասարդ տղամարդու տեսք, որ կանգնած է տերեւներէ հիւսած պսակի վրայ։ Տղամարդը հագած է երկարափէշ զգեստ, որու վրայ կան Ուրարտուի ժամանակաշրջանին բնորոշ զարդանախշեր։ Զգեստին վրայէն կապուած է գօտի, իսկ ուսին վրայ ժապաւէն է։ Թեյշեբայի մազերը թափուած են ուսերուն, իսկ գլուխին կը կրէ եղջիւրներով պատուած գլխազարդ։ Քանի որ Թեյշեբան կը նոյնացուէր ցուլի հետ, եղջիւրները կը խորհրդանշեն ցուլը։ Աստծոյ արձանիկի ձախ ձեռքին մէջ մարտական կացին է, իսկ աջին՝ գուրզ, որոնք անոր խորհրդանիշներն են։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Teisheba | Armenian god»։ Encyclopedia Britannica (անգլերեն)։ արտագրուած է՝ 2017 թ․ փետրվարի 19
- ↑ «Թեյշեբայի հարությունը»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016 թ․ օգոստոսի 21-ին։ արտագրուած է՝ 2017 թ․ հունվարի 21
- ↑ «Հնագիտական Հավաքածու, Հայաստանի պատմության թանգարանի վեբկայք»։ historymuseum.am։ արտագրուած է՝ 2016 թ․ հոկտեմբերի 6[permanent dead link]Կաղապար:Չաշխատող արտաքին հղում
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.
- Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
Այս յօդուածի կամ անոր բաժնի որոշակի հատուածի սկզբնական տարբերակի նիւթը տրամադրուած է Հայաստանի պատմութեան թանգարանի կողմէ ԳԼԱՄ ծրագրի շրջանակներուն։ |

