Jump to content

Թարըք Ռամատան

Թարըք Ռամատան
արաբերէն՝ طارق رمضان‎
Ծնած է 26 Օգոստոս 1962(1962-08-26)[1][2] (64 տարեկան)
Ծննդավայր Ժընեւ, Զուիցերիա[3]
Քաղաքացիութիւն  Զուիցերիա[4]
Կրօնք Իսլամութիւն
Ուսումնավայր Ալ-Ազհար Համալսարան և Ժընեւի համալսարան
Մասնագիտութիւն Islamicist, աստուածաբան, բանասէր, կրոնագետ, վիպասան և փիլիսոփայ
Աշխատավայր Ֆրիբուրգի համալսարան?, Նոթր Տամի Համալսարան, Էրազմ Ռոտերդամցու համալսարան?, Օքսֆորտի Համալսարան և Collège de Saussure?
Ծնողներ հայր՝ Said Ramadan?

Թարըք Ռամատան (անգլերէն՝ Tariq Ramadan, 26 Օգոստոս 1962(1962-08-26)[1][2], Ժընեւ, Զուիցերիա[3]), եգիպտական ծագումով ֆրանսախօս զուիցերիացի աստուածաբան։ Իսլամ բանասէր[5]։

Ծնած է Ժընեւ։ Ժընեւի քոլէճի փիլիսոփայութեան փրոֆէսօր եւ Ֆրիպուրկի համալսարանի իսլամի փրոֆէսօր (Զուիցարիա) հեռատեսիլի հաղորդավար՝ Press TV արբանեակային ալիքի։

«Թայմ» ամսագիրը 2000 թուականին զինք անուանած է 21-րդ դարու 100 ամէնէն նշանաւոր նորարարներէն մին։ Ան կը կարծէ, որ կան իսլամի որոշ անփոփոխ սկզբունքներ, սակայն անոր աւանդոյթները կրնան տարբերիլ՝ հաշուի առնելով ժողովուրդի պատմութիւնն ու մշակոյթը, ինչպէս նաեւ բնակութեան երկիրի օրէնքները։

Դէմ է մուսուլմաններուն «կեթթօ»ներու մէջ փակելու գաղափարին։ Կոչ կ'ընէ Եւրոպա ապրող մուսուլմաններուն մօտենալ եւրոպական մշակոյթին։ Դէմ է աշխարհի բաժանման՝ արեւմտեան եւ մուսուլմանական հատուածներու։

Ֆրանսերէնով եւ անգլերէնով լոյս տեսած աւելի քան 35 գիրքերու հեղինակ է:

Կենսագրական գիծեր[6]

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Թարըքը Սայիտ Ռամատանի եւ Վաֆա Ալ-Պաննայի՝ Հասան Ալ-Պաննայի աւագ դստեր որդին է, որ 1928 թուականին Եգիպտոսի մէջ հիմնած է «Մահմետական եղբայրներ» կազմակերպութիւնը։

Թարըք Ռամատան փիլիսոփայութիւն եւ ֆրանսական գրականութիւն ուսանած է Ժընեւի համալսարանին մէջ։ Ան նաեւ դոկտորական աւարտաճառ գրած է Ֆրիտրիխ Նիցչէի մասին՝ «Նիցչէն իբրեւ փիլիսոփայութեան պատմաբան» վերնագիրով[7]։ Ասկէ ետք Ռամատան իսլամական իրաւագիտութիւն ուսանած է Եգիպտոսի Գահիրէի Ալ-Ազհար համալսարանին մէջ[8]։ Ռամատանէն յաճախ հարցազրոյցներ կ՚առնուին, եւ պատրաստուած է շուրջ 100 ձայնագրութիւն, որոնք տարեկան կը վաճառուին տասնեակ հազարաւոր օրինակներով[9]։

2009 թուականին Ռամատան անցանկալի անձ (լատ.՝ persona non grata) հռչակուած է Թունուզի, Եգիպտոսի, Սէուտական Արաբիոյ, Լիպիոյ եւ Սուրիոյ մէջ՝ մարդու իրաւունքները խախտող ոչ-ժողովրդավարական վարչակարգերը քննադատելուն համար[10]։

Ռամատան ամուսնացած է ֆրանսուհիի մը հետ, որ իսլամութիւնն ընդունած է, եւ ունին չորս զաւակ։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 Brockhaus Enzyklopädie — F.A. Brockhaus, 1796.
  2. 1 2 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
  3. 1 2 Deutsche Nationalbibliothek Record #123322022 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  4. ↑ https://www.lepoint.fr/societe/tariq-ramadan-desormais-mis-en-examen-pour-le-viol-de-quatre-femmes-13-02-2020-2362633_23.php
  5. ↑ «Իսլամ Բանասէր Թարիք Ռամատան Կը Ճանչնայ Հայկական Ցեղասպանութիւնը»։ Asbarez - Armenian (en-US)։ արտագրուած է՝ 2026-09-13
  6. ↑ (հայերեն) Տարիկ Ռամադան, 2026-05-18, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%8F%D5%A1%D6%80%D5%AB%D5%AF_%D5%8C%D5%A1%D5%B4%D5%A1%D5%A4%D5%A1%D5%B6&oldid=10754879, վերցված է 2026-09-16
  7. ↑ Tariq Ramadan. What I Believe. Oxford University Press. p. 12
  8. ↑ Biography of Tariq Ramadan — Official Website «Archive copy»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2010-08-29-ին։ արտագրուած է՝ 2025-01-29 Կաղապար:Չաշխատող արտաքին հղում
  9. ↑ The State Dept. Was Right to deny Tariq Ramadan a visa «Archive copy»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2007-03-11-ին։ արտագրուած է՝ 2013-06-07, Olivier Guitta, Weekly Standard, 10/16/2006, Volume 012, Issue 05
  10. ↑ «Tariq Ramadan answers his Dutch detractors Published: 18 August 2009 12:25 | Changed: 26 August 2009 10:56». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 9-ին.