Թայիրովի Ամառանոց (Վանաձոր)
|
Թաիրովի ամառանոցը Վանաձորում | |
Թաիրովի ամառանոց, կը գտնուի Վանաձոր քաղաքի Զաքարեան փողոցի. N 31 հասցէին վրայ։ Ընդգրկուած է Վանաձորի պատմութեան եւ մշակոյթի անշարժ յուշարձաններու ցանկին մէջ։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թաիրովի ամառանոցը կառուցուած է 1895 թուականին եւ եղած է հայազգի մեծահարուստ գինեգործ Վասիլ Թայիրովի ամառանոցը։ Խորհրդային տարիներուն եղած է Կիրովական քաղաքի «Հայաստան» առողջարանի մասնաշէնք։ Գիւղատնտեսական գիտութիւններու դոկտոր, փրոֆեսոր Թայիրովը եղած է «Вестник виноделия» ամսագրի հիմնադիրը (1892), 1905 թուականէն՝ Ռուսաստանեան Կայսրութեան առաջին գինեգործական փորձնական կայանի պետ (Օտեսա), 1931 թուականէն՝ Ուքրանական ԽՍՀ խաղողագործութեան եւ գինեգործութեան ԳՀԻ տնօրէն, 1903 թուականէն՝ Խաղողի եւ գինիի միջազգային կազմակերպութեան փոխնախագահ։
1999 թուականին, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջեանի ջանքերով, Թաիրովի ամառանոցը հիմնանորոգուած, վերակառուցուած է որպէս Գուգարաց թեմի առաջնորդարան։ Եռայարկ շինութեան բարեկարգուած շրջակայքին մէջ պահպանուած են տարբեր տեղերէ բերուած, առաջնորդարանի ցանկապատի շարուածքին մէջ ագուցուած՝ 7 - 8-րդ դդ. խաչքարեր եւ 4-5-րդ դդ. քառակող կոթող մը։ Օժանդակ շինութիւններէն մէկուն վերակառուցմամբ հիմնուած է Սուրբ Սարգիս եկեղեցին։
Առաջնորդարանի բակին մէջ տեղադրուած են 1959 թուականին կառուցուած՝ երկրորդ աշխարհամարտի զոհուածներուն նուիրուած յուշաղբիւրը (վարպետ՝ Մեհրապ), Շուշիի ազատագրման նուիրուած թեւաւոր խաչքարը (վարպետ՝ Ս. Դանիէլեան)[1][2]։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Գուգարաց[permanent dead link] թեմի առաջնորդարան
- Սուրբ[permanent dead link] Սարգիս եկեղեցին
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Թաիրովի ամառանոց, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015 թ․ փետրվարի 14-ին։ արտագրուած է՝ 2014 թ․ դեկտեմբերի 17
- ↑ Թաիրովի ամառանոց, կառուցված 1892 թվականին, վերակառուցված 2000 թվականին
