Թամար Թումանեան
|
| |
| Ծնած է | 10 Մայիս 1907 |
|---|---|
| Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն |
| Մահացած է | 11 Նոյեմբեր 1989 (82 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Խորհրդային Միութիւն |
| Կրթութիւն | Հայաստանի ազգային բազմարուեստի համալսարան և Գայանյան օրիորդաց դպրոց? |
| Աշխատավայր | Յովհաննէս Թումանեանի տուն-թանգարան |
| Պարգեւներ | Հայկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ? և «Պատուոյ նշան» շքանշան |
Թամար Յովհաննէսի Թումանեան (10 Մայիս 1907, Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն - 11 Նոյեմբեր 1989, Երեւան, Խորհրդային Միութիւն), հայ ճարտարապետ։ ՀԽՍՀ մշակոյթի վաստակաւոր գործիչ (1977)։ Հայաստանի ճարտարապետներու միութեան անդամ (1935)։
Յովհաննէս Թումանեանի դուստրը։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թամար Թումանեան ծնած է 1907-ին Թիֆլիսի մէջ՝ բանաստեղծ եւ արձակագիր Յովհաննէս Թումանեանի ընտանիքին մէջ։ Իր նախնական կրթութիւնը ստացած է Թիֆլիսի Գայանեան օրիորդաց դպրոցին մէջ։
1931-ին աւարտած է Երեւանի Փոլիթեքնիք հիմնարկը։ 1933-էն սկսեալ Ալեքսանտր Թամանեանի արուեստանոցին մէջ աշխատած է որպէս ճարտարապետ։
1945-1949 թուականներուն եղած է Հայաստանի ճարտարապետներու միութեան քարտուղարը, իսկ 1947-1951-ին՝ Հայաստանի ճարտարապետական ֆոնտի վարչութեան նախագահը։
1966-1989 թուականներուն վարած է Յովհաննէս Թումանեանի տուն-թանգարանի տնօրէնի պաշտօնը[1], ուր ստեղծած է «Վերնատուն» յուշասենեակը[2] եւ «Լոռուայ ձոր» համայնապատկերը, որուն դիտումը կ՚ընթանայ Արմէն Տիգրանեանի Անուշ օփերայի երաժշտութեան ուղեկցութեամբ[3]։
Ստեղծագործութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թամար Թումանեանի նախագիծերով կառուցուած են բազմաթիւ շէնքեր եւ կառոյցներ՝ Երեւանի եւ այլ քաղաքներու մէջ։
- Քանաքեռ ԳԷՍ-ի բնակելի շէնքը՝ Երեւանի մէջ
- Թիւ 447 գործարանի բնակելի շէնքը՝ Երեւանի մէջ
- Թիւ 447 գործարանի հանրակացարանը՝ Երեւանի մէջ
- Օդերեւութաբանական վարչութեան շէնքը՝ Երեւանի մէջ
- Հիւրանոց մը՝ Սիսիանի մէջ
Մասնակցած է նաեւ Երեւանի կառավարութեան ընդունելութիւններու տան եւ Ալեքսանտր Սպենդիարեանի անուան օփերայի եւ պալէի թատրոնի նախագիծերու մշակման աշխատանքներուն։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Հովհաննես Թումանյանի թանգարան»։ www.toumanian.am։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017 թ․ մայիսի 10-ին։ արտագրուած է՝ 2017 թ․ մայիսի 10
- ↑ «Թամար Թումանյան»։ urbanista.am։ արտագրուած է՝ 2022 թ․ օգոստոսի 24
- ↑ «Zarkfoundation - Թամար Թումանյան»։ zarkfoundation.com