Թամարա Խանըմ
| Թամարա Խանըմ ուզպ.՝ Tamaraxonim / Тамарахоним | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | ռուս.՝ Тамара Артёмовна Петросян |
| Ծնած է | 29 Մարտ 1906[1][2] |
| Ծննդավայր | Ֆերգանա, Ֆերգանայի մարզ, Ռուսական Կայսրութիւն[3][1][2] |
| Մահացած է | 30 Յունիս 1991 (85 տարեկանին) |
| Մահուան վայր | Թաշքենդ, Խորհրդային Միութիւն |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[1] |
| Ուսումնավայր | Ռուսաստանի թատերական արուեստի համալսարան[1] |
| Մասնագիտութիւն | բեմաբար պարող, պարող, երգչուհի, բալետմայստեր, դերասանուհի, պարուսոյց և բալետի ուսուցիչ |
| Աշխատավայր | Տաշքենդի Ա. Նավոյի անվան ակադեմիական մեծ թատրոն?[1] |
| Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[4] |
| Ամուսին | Մուխիտդին Կարի Յակուբով? |
| Երեխաներ | Vansetta Qarayaqubova? |
Թամարա Խանըմ (29 Մարտ 1906[1][2], Ֆերգանա, Ֆերգանայի մարզ, Ռուսական Կայսրութիւն[3][1][2] - 30 Յունիս 1991, Թաշքենդ, Խորհրդային Միութիւն), հայազգի պարուհի, երգչուհի, թատերապարի պետ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, Ուզպեքիստանի երաժշտատրամաթիքական թատրոնի թատերապարի արուեստանոցի հիմնադիր։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մեծ բեմ բարձրացած է 12 տարեկանին։ 1921 թ. ընդունուած է Թաշքէնտի ռուսական թատերապարի դպրոցը։ 1925 թ. աւարտած է Մոսկուայի թատերական ուսումնարանը։ 1926-1928 թթ. պարած է Թաշքէնտի երաժշտական-էթնոգրաֆիկ համոյթին մէջ։ 1928-1934 թթ. մասնակցած է Ուզպեքիստանի քանի մը քաղաքներու մէջ երաժշտական տրամաթիքական թատրոններու հիմնադրման։ 1935 թ. մասնակցած է Լոնտոնի մէջ տեղի ունեցող ազգային պարերու առաջին միջազգային փառատօնին՝ արժանանալով պատուաւոր առաջին մրցանակին եւ անձամբ Մեծ Բրիտանիոյ թագուհիի ձեռքով պարգեւատրուած՝ ոսկի մետալով։ Նոյնիսկ Մեծ Հայրենականի տարիներուն Թամարան չէ դադրեցուցած իր ստեղծագործական գործունէութիւնը՝ մարտական ոգի ներշնչելով ճակատը կռուող մարտիկներուն։ Պատէրազմէն ետք շարունակած է համերգաշարերով հանդէս գալ աշխարհի տարբեր մայրցամաքներ։ Անոր պարային համարները կ՚ուղեկցուէին իր իսկ գրած երաժշտութեամբ եւ սեփական կատարումներով։
1986 թ. անոր կենդանութեան օրօք Թաշքէնտի մէջ բացուած է Թամարա Խանըմի տուն-թանգարանը, ուր ցուցադրուած եւ այժմ ալ կը ցուցադրուին պարուհիի բեմական հագուստները, լուսանկարները, չհրատարակուած յուշերը, կարելի է լսել նաեւ հայ արտիստուհիի երգերը։
Թամարա Խանըմը մահացած է 1991 թուականին։
Պարգեւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Շքանշաններ
- Լենինի շքանշան (1976)
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան (1985)
- Աշխատանքային կարմիր դրօշի շքանշան (5) (1937, 1950, 1951, 03/18/1959, 1967)
- «Պատուոյ նշան» շքանշան (1939)
- «Յանուն վաստակի» շքանշան (Ուզպեքիստան) (2003, յետմահու)
Մետալներ
- Լոնտոնի մէջ համաշխարհային պարերու փառատօնի մետալ (1935, Կամիլովի հետ միասին)
- «Յանուն վաստակաւոր աշխատանքի» մետալ
- «Կովկասի պաշտպանութեան համար» մետալ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի Գերմանիոյ դէմ յաղթանակի» մետալ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի քաջարի աշխատանքի» մետալ
- «Աշխատանքի վեթերան» մետալ
Կոչումներ
- Ուզպեքիստանի ԽՍՀ ժողովրդական արտիստ (1932)
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, (1956)
Մրցանակներ
- Սթալինի 2-րդ աստիճանի մրցանակ (1941)
Ֆիլմեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Թամարայի երգերը (վաւերագրական)՝ գլխաւոր դեր, 1962
- «Երգում է Թամարա Խանըմը» (վաւերագրական), 1964
- «Թամարա Խանըմ» (վաւերագրական), 1982
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 7 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
- 1 2 Тамара Ханум — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Тамара Ханум — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969. — Т. 25.