Թամարա Թադեւոսեան
| Թամարա Թադեւոսեան | |
|---|---|
| Ծնած է | 30 Նոյեմբեր 1922 (103 տարեկան) |
| Ծննդավայր | Երեւան, Անդրկովկասի ԽՖՍՀ |
| Ազգութիւն | Հայ[1] |
| Ուսումնավայր | Երեւանի Պետական Բժշկական Համալսարան |
Թամարա Սարգսի Թադեւոսեան (30 Նոյեմբեր 1922, Երեւան, Անդրկովկասի ԽՖՍՀ), հայ դեղաբան։ Բժշկական գիտութիւններու դոկտոր (1972), պրոֆեսոր (1975)։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1943 թուականին աւարտած է Երեւանի բժշկական համալսարան։
1943–1973 թուականներուն աշխատած է Երեւանի բժշկական համալսարնի դեղաբանութեան ամբիոնին մէջ, իսկ 1974–1989 թուականներուն եղած է իր նախաձեռնութեամբ կազմակերպուած դեղերու տեխնոլոգիայի եւ դեղագործութեան կազմակերպման ամբիոնի վարիչ։
1945–1972 թուականներուն եղած է ՀԽՍՀ դեղաբաններու համամիութենական ընկերութեան անդամ, իսկ 1974 թուականէն՝ ՀԽՍՀ դեղագէտներու համամիութենական ընկերութեան անդամ։
Աշխատութիւնները կը վերաբերին արգանդի հարթ մկաններու շարժողական ֆունկցիան դրդող նոր դեղանիւթերու յայտնաբերման, ազդեցութեան մեխանիզմներու օրինաչափութիւններուն եւ կենսադեղաբանութեան հարցերուն[2]։
Պարգեւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ՀՀ Մխիթար Հերացիի մետալ (2000)
- «Աշխատանքի վետերան» մետալ
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Айриян А. П., Армянские учёные-медики, Ер., 1998.
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Айриян А. Армянские учёные-медики — 1998.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005