Էտվարտ Մունք
| Էտվարտ Մունք Lua–ի սխալ՝ expandTemplate: template "lang-nn" does not exist։ | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | Lua–ի սխալ՝ expandTemplate: template "lang-nb" does not exist։ |
| Ծնած է | 12 Դեկտեմբեր 1863[1][2][3][…] |
| Ծննդավայր | Ådalsbruk, Լյոտեն, Շվեդ-նորվեգական միություն[4][5][6] |
| Մահացած է | 23 Յունուար 1944[4][2][3][…] (80 տարեկանին) |
| Մահուան վայր | Ekely, Օսլո, Նորվեկիա |
| Քաղաքացիութիւն |
|
| Մայրենի լեզու | նորվեգերեն? |
| Ուսումնավայր | Օսլոյի տաճարի դպրոց?, Նորվեգիայի արհեստագործական և արվեստի արդյունաբերության ազգային ակադեմիա? և Միւնիխի Գեղարուեստի Ակադեմիա |
| Ազդուած է | Քրիստիան Քրոհգ? |
| Երկեր/Գլխաւոր գործ | Մանուկն ու մահը?, Վամպիր?, Ճիչ?, Աղջիկները կամրջի վրա?, Dr. Linde's Sons?, From Travemünde?, Lothar Linde in Red Jacket?, Self-Portrait with the Spanish Flu? և Arve Arvesen? |
| Տեսակ | դիմապատկեր, էքսպրեսիոնիզմ?, Նկարչութիւն[8], Բնանկար[8] և ինքնանկար[8] |
| Մասնագիտութիւն | գեղանկարիչ, գծանկարիչ, նկարիչ-փորագրող, գծագրիչ և գծագրող |
| Անդամութիւն | Բեռլինի սեցեսիոն?[9] |
| Ծնողներ | հայր՝ Christian Munch?, մայր՝ Laura Cathrine Munch? |
|
Ստորագրութիւն | |
Էտվարտ Մունք (/mʊŋk/ MUUNK;[10] Նորվեկերէն՝ [ˈɛ̀dvɑɖ ˈmʊŋk]; 12 Դեկտեմբեր 1863 – 23 Յունուար 1944) Նորվեկացի գծագրիչ մըն էր։ Անոր 1893-ի «Ճիչը» գործը դարձած է ամբողջ Արեւմտեան արուեստի ամենէն խորհրդանշական եւ ճանաչուած պատկերներէն մէկը։
Անոր մանկութիւնը ընդգծուեցաւ հիւանդութեամբ, կորուստներով եւ ընտանիքին մէջ տիրող հոգեկան պայմանի մը ժառանգելու վախով։ Քրիսթիանիա (Օսլօ) Արքայական Արուեստի եւ Ձեւաւորման Դպրոցին մէջ սորվելով, Մունք սկսաւ ապրիլ պոհեմական կեանք մը՝ նիհիլիստ Եանս Եկըրի ազդեցութեան տակ, որ կը յորդորէր զինք գծելու իր սեփական զգացական եւ հոգեբանական վիճակը («հոգիի նկարչութիւն»). այստեղէն ծագեցաւ անոր յատուկ ոճը։
Ճամբորդութիւնը բերաւ նոր ազդեցութիւններ եւ ելքեր։ Փարիզ, ան շատ բան սորվեցաւ Փօլ Կոկէնէն, Վինսընթ վան Կոկէն եւ Անրի տը Թուլուզ-Լօթրէքէն, մանաւանդ անոնց գոյնի գործածութենէն։ Պերլին, ան հանդիպեցաւ Շուետացի Օկուսթ Սթրինտպերկին, որուն գծեց, երբ սկսաւ նկարներու մեծ շարք մը՝ որ յետոյ պիտի կոչէր «Կեանքի Զարդաշերտը», պատկերելով խորապէս զգացուած թեմաներու շարք մը, ինչպէս՝ սէրը, անհանգստութիւնը, նախանձը եւ դաւաճանութիւնը։
«Ճիչը» գծեց Քրիսթիանիա։ Ըստ Մունքին, ան դուրսը քալելով, մայրամուտին, «լսեց բնութեան հսկայ, անվերջ ճիչը»։ Նկարին տանջուած դէմքը լայնօրեն կը ճանչցուի ժամանակակից մարդու տագնապին հետ։ 1893 եւ 1910-ի միջեւ, ան ստեղծեց երկու նկարուած տարբերակ եւ երկու յատակագիրով, ինչպէս նաեւ շարք մը տպագրութիւններ։ Յատակագիրներէն մէկը ի վերջոյ պիտի դառնար չորրորդ ամենէն բարձր գինը որ վճարուած է աճուրդի մը մէջ նկարի մը համար։[11]
Երբ անոր համբաւն ու հարստութիւնը կ՚աճէին, անոր զգացական վիճակը կը մնար անապահով։ Ան կարճ ատեն մտածեց ամուսնանալու մասին, բայց չկրցաւ հաւատարմանալ։ 1908-ի հոգեկան փլուզումը ստիպեց զինք հրաժարելու ծանր խմելէ, եւ ան քաջալերուեցաւ Քրիսթիանիա ժողովուրդին կողմէ իր աւելցող ընդունումով եւ քաղաքին թանգարաններուն մէջ ցուցադրութեամբ։ Անոր վերջին տարիները անցան խաղաղութեամբ եւ գաղտնիութեամբ աշխատելով։ Թէեւ անոր գործերը արգիլուեցան Նացիներու գրաւած Եւրոպայի մէջ, անոնց մեծ մասը վերապրեցաւ Երկրորդ Համաշխարհային Պատերազմը, ապահովելով իրեն ժառանգութիւն մը։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- 1 2 Edvard Munch
- 1 2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- 1 2 Мунк Эдвард // Большая советская энциклопедия: [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Union List of Artist Names
- ↑ Կերպարվեստի արխիվ
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- 1 2 3 RKDartists
- ↑ https://sammlung.staedelmuseum.de/de/person/berliner-secession
- ↑ Wells, 2008
- ↑ Munch, Edvard. The Private Journals of Edvard Munch. Edited by J. Gill Holland, University of Wisconsin Press, 2005.