Էտուարտ Նալբանդեան
| Էտուարտ Նալբանդեան | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 16 Յուլիս 1956[1] (69 տարեկան) |
| Ծննդավայր | Երեւան, Խորհրդային Միութիւն |
| Քաղաքացիութիւն |
|
| Կրօնք | Հայ Առաքելական Եկեղեցի |
| Ուսումնավայր | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ? |
| Մասնագիտութիւն | դիւանագէտ և քաղաքական գործիչ |
| Վարած պաշտօններ | Հայաստանի դեսպան Ֆրանսիայում? և Հայաստանի արտաքին գործերու նախարար |
| Կուսակցութիւն | անկախ քաղաքական գործիչ? |
Էտուարտ Նալբանդեան (16 Յուլիս 1956[1], Երեւան, Խորհրդային Միութիւն), հայ դիւանագէտ։ Հայաստանի արտաքին գործոց նախարար (2008-2018)։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Երեւան: Ոսկէ շքանշանով աւարտած է Երեւանի Փուշքինի անուան թիւ 8 ռուսական դպրոցը եւ ընդունուած Մոսկուայի միջազգային յարաբերութիւններու պետական հիմնարկ, զոր աւարտած է 1978-ին: Աւելի ուշ յաճախած եւ աւարտած է ԽՍՀՄ Գիտութիւններու ազգային ակադեմիայի արեւելագիտութեան հիմնարկի ասպիրանտուրան, պաշտպանած է գիտական թեզ եւ ստացած քաղաքական գիտութիւններու թեկնածուի գիտական աստիճան:
Գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Դիւանագիտական գործունէութեամբ սկսած է զբաղիլ հիմնարկը աւարտէլէ անմիջապէս ետք:
1978-1983 տարիներուն աշխատած է Լիբանանի մէջ, քանի մը տարի ԽՍՀՄ արտաքին գործոց նախարարութեան մէջ աշխատելէ ետք, գործուղուած է Եգիպտոս, ուր մինչեւ 1992 եղած է նախ ԽՍՀՄի, ապա Ռուսիոյ դեսպանութեան խորհրդական:
1992-էն արդէն սկսած է աշխատիլ Հայաստանի արտաքին գործոց նախարարութեան մէջ եւ նշանակուած է Եգիպտոսի մօտ Հայաստանի գործերու հաւատարմատար, իսկ 1994-էն՝ այդ երկրի մէջ Հայաստանի դեսպան, ներկայացնելով նաեւ Հայաստանի շահերը Մարոքի եւ Օմանի մէջ:
1999-ին Նալբանդեան նշանակուած է Ֆրանսայի մօտ Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան: Միաժամանակ Նալբանդեան Հայաստանի շահերը սկսած է ներկայացնել Իսրայէլի (2000-էն), Ուաշինկթընի (2001-էն) եւ Անտորայի մէջ (2004-էն)[2]:
Պատիւներ, պատուաւոր տիտղոսներ եւ մրցանակներ[3]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Էտուարտ Նալպանդեան ստացած է շարք մը պարգեւներ, որոնց կարգին են՝
- 1982 – ԽՍՀՄ «Ժողովուրդներու բարեկամութեան» շքանշան
- 2001 – Ֆրանսայի Հանրապետութեան «Պատուոյ լեգէոնի»-ի ասպետի կոչման
- 2001 – Հայաստանի «Մխիթար Գոշ» մետալ՝ դիւանագիտութեան բնագաւառին մէջ մատուցած նշանակալի ծառայութիւններուն համար
- 2003 – Սուրբ Աթոռի (Վատիկան) Սուրբ Գրիգոր Մեծի Մեկուսի Խաչի շքանշան
- 2011 – Ֆրանսայի «Պատուոյ լեկէոն»-ի Մեծ սպայի (Grand Officier) աստիճան
- 2012 – «Հայրենիքին մատուցած ծառայութիւններուն համար» 2-րդ աստիճանի մետալ
- 2014 – Մոսկուայի Միջազգային Յարաբերութիւններու Պետական Հիմնարկի (MGIMO) պատուաւոր դոկտորի կոչում՝ միջազգային անվտանգութեան ամրապնդման եւ Ռուսաստան-Հայաստան յարաբերութիւններուն մէջ ունեցած իր շարունակական աւանդին համար
- 2015 – Փարիզ քաղաքի Մեծ մետալ (La Grande Médaille de la Ville de Paris)
- 2015 – «Հայրենիքին մատուցած ծառայութիւններուն համար» 1-ին աստիճանի մետալ, Հայաստան
- 2016 – Սպանիոյ Մարդկային իրաւունցքներու լիկայի ոսկէ մետալ
- 2016 – Ռուսաստանի Դաշնութեան «Բարեկամութեան շքանշան»
- 2016 – Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի (Sovereign Military Order of Malta) «Pro Merito Melitensi» շքանշան
- 2016 – Երեւանի Պետական Համալսարանի պատուաւոր փրոֆեսոր
- 2017 – Ռուսական «Բարեկամութեան շքանշան»՝ շնորհուած Արտաքին գործոց նախարար Սերկէյ Լաւրովի կողմէ, Ռուսաստանի հետ բարեկամութեան եւ համագործակցութեան ամրապնդման գործին մէջ ունեցած մեծ աւանդին համար
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
- ↑ «Նախագահը Նշանակած Է Երկու Նոր Նախարարներ»։ Asbarez - Armenian (en-US)։ 2008-04-14։ արտագրուած է՝ 2026-01-23
- ↑ (անգլերեն) Eduard Nalbandyan, 2025-10-24, https://en.wikipedia.org/w/index.php?title=Eduard_Nalbandyan&oldid=1318555336, վերցված է 2026-01-23