Էտուարտօ Էռնէկեան
Էտուարտօ Էռնէկեան սպ.՝ Eduardo Eurnekián | |
---|---|
| |
Ծնած է | 4 Դեկտեմբեր 1932 (91 տարեկան) |
Ծննդավայր | Պուէնոս Այրես, Արժանթին |
Քաղաքացիութիւն | Արժանթին[1] |
Կրօնք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Մասնագիտութիւն | գործարար |
Էտուարտօ Էռնէկեան (4 Դեկտեմբեր 1932, Պուէնոս Այրես, Արժանթին) Արժանթինահայ գործարար, Հայաստանի ազգային հերոս[2]։ Արժանթինահայ գործարար Էտուարտօ Էռնէկեան Հարաւային Ամերիկայի ամէնէն հարուստ անձերէն մէկն է: Կը համարուի ամենայաջող ձեռներեցներէն մէկը Լատինական Ամերիկայի մէջ։ Իր ընկերութիւնները կը զբաղուին ենթակառուցուածքային գործունէութեամբ, գիւղատնտեսութեամբ, ուժաբանութեամբ, մանրածախ առեւտրով եւ դրամատունի գործունէութեամբ։ 21 Սեպտեմբեր 2017-ին, անոր շնորհուած է Հայաստանի Հանրապետութեան ազգային հերոսի կոչում[3][4][5]։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Էտուարտօ Էռնէկեանը ծնած է 4 Դեկտեմբեր 1932-ին Պուէնոս Այրես, Արժանթին, հայ գաղթականներու ընտանիքի մէջ։ Էռնէկեանները ընտանիքը հիմներ է textile հիւսուածեղէն ձեռնարկութիւնը։ Ան Երբեք ամուսնացած չէ եղած, երեխաներ չունի։ Իր հետ կ'աշխատին մահացած եղբօր՝ Ալպերթոյի զաւակները. Մարթին եւ Ուկօ։ Էռնէկեանի կարողութիւնը 2013 թուականին կը հաշուուի 1, 8 միլիարտ ԱՄՆ տոլար։ Արժանթինի ամենահարուստ մարդկանց ցանկին մէջ 80-ամեայ գործարարը կը գտնուի երկրորդ տեղը [6]։ Ներկայ դրութեամբ Էռնէկեանի հսկողութեան տակ կը գտնուին 49 օդանաւակայաններ տարբեր երկիրներու մէջ (Արժանթին, Իտալիա, Հայաստան, Էկուատոր, Փերու, Պրազիլ, Ուրուկուէյ), եւ ունի աւելի քան 1000 քմ2 հողամաս[7]։ Էտուարտօ Էռնէկեանը ամենէն յայտնի ձեռնարկութիւններն են՝ «Aeropuertos Argentina 2000» եւ «Քորփորասիոն Ամերիկա» ընկերութիւնները[8]։ Գործարարին նաեւ կը պատկանին «America TV» հեռուստացանցը, 4 ռատիոկայան եւ «El Cronista» ֆինանսական ամսագիրը։
Գործունէութիւնը Հայաստանի մէջ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]17 Դեկտեմբեր 2001ին Էտուարտօ Էռնէկեանի «Քորփորասիոն Ամերիկա» ընկերութեանը կը պատկանի «Արմենիա միջազգային օդանաւակայաններ» ընկերութիւնը՝ Հայաստանի խոշորագոյն «Զուարթնոց» միջազգային օդանաւակայանի հետ միասին[9]։
2006 թուականին ձեռք բերած է Հայաստաին մէջ մեծութեամբ երրորդ՝ «Քոնվերս Պանք» ՓԲԸ-ն բաժնետոմսերու 95%-ը[10][11]։
2012 թուականին յայտարարուեցաւ, որ գործարարը կը պատրաստուի տեղեկատուական գիտաճարտարուեստներու գործարան հիմնել Երեւանի մէջ[12]։
Գործարարը նաեւ խոշոր ներդրումներ կ'իրականացնէ գիւղատնտեսութեան ոլորտին մէջ։
Պարգեւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1995 - Արժանթինի տարուայ ձեռնարկատեր
- 1991 - «Leonardo» մրցանակ՝ «լաւագոյն արտասահմանեան գործարար» անուանակարգ (Իտալիա)
- 2001 - Սուրբ Գրիգոր Լուսաւորիչի կարգ
- 2011 - Սուրբ Էջմիածնի ասպետ[13]
- 2012 - «Business for Peace» մրցանակ (Նորվեկիա)[14]
- 2017 - Հայաստանի ազգային հերոս[5]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Caso Cuadernos: revelan cientos de llamados desde la Casa Rosada a los involucrados en el caso durante la gestión de Cristina Kirchner
- ↑ Էտուարտօ Էռնէկեանին Ազգային հերոսի կոչում շնորհուած է
- ↑ «Արժանթինահայ գործարար Էտուարտօ Էռնէկեանին Ազգային հերոսի կոչում շնորհուեր է»։ Armtimes.com (հայերեն)։ արտագրուած է՝ 2017-09-21
- ↑ «Էդուարդո Էռնեկյանին Ազգային հերոսի կոչում է շնորհվել»։ Երկիր Մեդիա (ru-RU)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017-09-21-ին։ արտագրուած է՝ 2017-09-21
- ↑ 5,0 5,1 «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետութեան Նախագահ»։ նախագահ.հայ։ արտագրուած է՝ 2017-09-22
- ↑ Ֆորպս - Արժանթին (անգլերէն)
- ↑ Էտուարտօ Էռնէկեանը Ֆորպս ամսագրի կայքին մէջ (անգլերէն)
- ↑ «Քորփորասիոն Ամերիկա» ընկերութեան կայք
- ↑ Ազատ Եւրոպա/Ազատութիւն ռատիոկայան 2001-12-18 (անգլերէն)
- ↑ Արժանթինահայ մեծահարուստը դարձեր է «Քոնվերս Պանք» ի սեփականատէր
- ↑ «Քոնվերս Պանք»ի նոր սեփականատէր դարձեր է արգենտինահայ գործարար Էտուարտօ Էռնէկեանը
- ↑ Էտուարտօ Էռնէկեանը Երեւանի մէջ ՏՏ գործարան կը բանայ Առաւօտ(օրաթերթ)[permanent dead link]
- ↑ Գարեգին Բ-ն Էտուարտօ Էռնէկեանին շնորհեր է «Սուրբ Էջմիածնի Ասպետ» շքանշան ֊ Նոյեան Տապան
- ↑ Business for Peace Honourees Archived 2014-04-18 at the Wayback Machine. (անգլերէն)
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Էտուարտօ Էռնէկեանի պաշտօնական կայք (հայ.) (սպան․) (անգլերէն) (փորթ.)
- «Քորփորասիոն Ամերիկա»
- Էտուարտօ Էռնէկեանի ալիքը ԵուԹյուպ կայքը
- Էտուարտօ Էռնէկեան Linkedin կայքը
- էռնէկեան Կ՛ընդարձակէ Իր Գործառնութիւնը[permanent dead link]
- Էռնէկեան 250 Հազար Տոլար Կը Նուիրէ Հայաստանին[permanent dead link]
- Էռնէկեան 250 Հազար տոլար Պիտի Տրամադրէ ՀՀ Կառավարութեան «Քորոնա» Ժահրին Դէմ Պայքարի Համար[permanent dead link]