Էտկար Սահարեան
| Էտկար Սահարեան | |
|---|---|
|
Ռուսաստանաբնակ քիքպոքսորդ եւ մարզիչ | |
| Անձնական տեղեկութիւն | |
| Սեռ` | արական |
| Ամբողջական անուն` | Էտկար Սուրէնի Սահարեան |
| Ազգութիւն` | Հայ |
| Մասնագիտացում` | Քիքպոքսինկ, կռփամարտ |
| Երկիր` |
|
| Ծննդեան ամսաթիւ` | 12 Մարտ |
| Ծննդավայր` | Գումուրդո, Ախալքալաքի քաղաքապետութիւն, Վրաստան |
| Մարզիչ(ներ)` | Ֆարիտ Միրսայթով, Սերկէյ Իլինիխ |
Էտկար Սահարեան (ծնած՝ 12 Մարտ, Գումուրդո, Վրաստան[1]) ռուսաստանաբնակ քիքպոքսորդ եւ մարզիչ է: Ան ախոյեանն է Քիքպոքսինկի աշխարհի բաժակին եւ ուսանողական աշխարհի ախոյեանութեան: Ռուսիոյ մարզական վարպետ է եւ համառուսաստանեան կարգի մարզական իրաւարար:
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է 12 Մարտ 1992-ին՝ Վրացական Գումուրդո գիւղը, որ կը գտնուի Ախալքալաքի քովը: 2000-ին ընտանիքին հետ Ռուսիա հաստատուած է՝ Պերեոզովսքի քաղաքը: 2001-ին սկսած է իւր նախնական ուսումը թիւ 2 միջնակարգ դպրոցին մէջ: 2003-ին մուտք գործած է կռփամարտի ասպարէզ՝ մարզիչ Ֆարիտ Միրսայթովի հսկողութեամբ: Իր բարձրագոյն ուսումը ստացած է Ուրալի պետական մանկավարժական համալսարանին մէջ՝ մարզական կրթութեան ճիւղին հետեւելով:
2005-ին Սամարայի մէջ Ռուսիոյ կռփամարտի մրցաշարքի ախոյեան հանդիսացած է ան: 2006-ին Եկատերինպուրկ փոխադրուելով՝ ուսումը չարունակած է թիւ 50 վարժարանին մէջ: 2008-ին կռփամարտէն անցած է քիքպոքսինկի՝ Սերկէյ Իլինիխ մարզիչին քով մարզուելով:
Ներկայիս Ռուսիոյ Քիքպոքսինկի Դաշնակցութեան իրաւարարական յանձնախումբի ատենապետի տեղակալն է ան: 2016-էն ի վեր կը վարէ «RCC FAIR FIGHT» մարզական լիկայի իրաւարարական ատեանը: Ան Ռուսիայէն առաջին իրաւարարն է, որ արտասահմանի մէջ պաշտօնավարած է՝ Փեքինի մէջ ելոյթ ունենալով[2]: 2025-ին ստացած է համառուսաստանեան կարգի մարզական իրաւարարի աստիճանը[3]:
Մարզիչի գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2016-էն ի վեր քիքպոքսինկի տարբեր մակարդակի մրցաշարքեր կը կազմակերպէ ան: 2023-ին հիմնած է «GFC Promotion» սեփական լիկան , իսկ 2025-ի սկիզբը հաստատած է «GFC Junior Kickboxing» մանուկներու լիկան՝ Սվերտլովսքի շրջանին մէջ մարզական ոգին արծարծելու նպատակով: 2018-էն 2023 թուականներուն Սվերտլովսքի շրջանի քիքպոքսինկի հաւաքականին գլխաւոր մարզիչն էր:
2022-ին իր սաները 5 մրցանակ շահած են Ռուսիոյ K-1 ախոյեանութեան մէջ[4]: Մարզիչի ասպարէզին ընթացքին պատրաստած է 6 մարզական վարպետներ , ինչպէս նաեւ Ռուսիոյ ու Եւրոպայի ախոյեաններ:
Անձնական կեանք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ունի երեք զաւակ՝ մանչ մը եւ երկու աղջիկ: Ունի նաեւ մեծ քոյր մը՝ Էրմինա, եւ մեծ ախպար մը՝ Սերկէյ:
Մարզական նուաճումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ախոյեանութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աստիճաններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ռուսիոյ մարզական վարպետ (քիքպոքսինկ):
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Эдгар Саарян провел семинар на тему «Правила и особенности судейства профессионального кикбоксинга»»։ xn--j1amk.xn--p1ai։ Федерация кикбоксинга России։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2026-02-08-ին։ արտագրուած է՝ 2026-03-04
- ↑ «Эдгар Саарян стал первым судьей из России в профессиональном кикбоксинге, дебютировав на мировой арене в Китае - Кикбоксинг - Блоги Sports.ru»։ Спортс’’ (ռուսերեն)։ արտագրուած է՝ 2026-03-18
- ↑ «Эдгар Суренович Саарян // Спортивный судья всероссийской категории»։ msrfinfo.ru[permanent dead link]
- ↑ ««Теперь — первенство мира». Уральские кикбоксеры впервые завоевали пять медалей в чемпионате России»։ Е1.ру (ռուսերեն)։ 2022-03-28։ արտագրուած է՝ 2026-03-18
- ↑ «Студент института физической культуры УрГПУ – обладатель Кубка мира по кикбоксингу»։ uspu.ru (Уральский государственный педагогический университет)[permanent dead link]
- ↑ «Студент ИФК — Чемпион мира!»։ uspu.ru (Уральский государственный педагогический университет)[permanent dead link]