Jump to content

Էվրիֆաէսա

Էվրիֆաէսա
Ευρυφάεσσα կամ Θεία
Ամուսին Իբերիոնաս
Ծնողներ հայր՝ Ուրանոս[1][2], մայր՝ Եէա[1][2]
Երեխաներ Իլիոս[1], Էոս[1], Սելինի[3][1] և Աուրորա

Էվրիֆաէսա կամ Թիա (յուն․՝ Ευρυφάεσσα կամ՝ Θεία)․ ըստ յունական դիցաբանութեան ան Տիտաններէն մէկն էր եւ Արեւ աստուծոյ մայրն էր։ Անոր անունը կը նշանակէ «լուսաշող» (πλατύφωτη)։

Ըստ «Հոմերոսեան Ոգերգին» (31․ 2), Էվրիֆաէսա Տիտան Իբերիոնասին կողակիցն էր եւ իրենց զաւակենրն էին Արեւ, Սելինի եւ Էոս։ Ուրիշ աղբիւրներու համաձայն Արեւուն մայրը Թիա եւ կամ Էվրիֆաթիա կը կոչուի։ Ասոնք սակայն նոյն անձին համանշային համարժէքներ են։ Բինդարոս Թիա աստուածութիւնը կը փառաբանէ հետեւեալ կերպով իր Ե. Իսթմիա 5η Ισθμία Ոդիին մէջ.-

«Μάνα του Ήλιου, Θεία των πολλών ονομάτων, για χάρη σου οι άνθρωποι τιμούν το χρυσάφι σαν το δυνατότερο απ' όλα τα αγαθά.»

(թարգմանութիւն) «Արեւուն Մայր, բազմաթիւ անուններու աստուածուհի, քու պատճառովդ է որ մարդիկ ոսկին կը պատուեն իբրեւ ամէնէն հզօր բարիքը։» Աստղակերպ 405

1895-ին յայտնաբերուած աստղակերպին տրուած է 405 Թիա (405 Thia) անունը։

[4] [5] [6] [7] [8] [9] [10] [11] [12] [13]

•Emmy Patsi-Garin: «Յունական դիցաբանութեան բառարան», հրտչտ․. οίκος Χάρη Πάτση, Աթէնք 1969

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 3 4 5 Любкер Ф. Θεία // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга et al. — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1370.
  2. 1 2 Фия // Большая энциклопедия / խմբ. Ս. ՅուժակովՍեն Փեթերսպուրկ: Editorial Illustration, 1905. — հատոր 20. — է. 813.
  3. Любкер Ф. Σελήνη // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга et al. — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1223.
  4. Իսիոդոս Թէողոնիա, 132-138
  5. Sir James George Frazer, Ed. Աբոլոդորոս գրադարան 1․2․2
  6. Բինդար, Իսթմիա 5․2, էջ 242-243
  7. Իսիոդոս Թէողոնիա 371-374
  8. Հոմիրոսեան Ոգերգ Արեւին 1-8, Gantz, p. 30; Tripp, s.v. Theia
  9. Բինդար, Իսթմիան Ոդի, 5․1
  10. doc=Perseus%3Atext%3A1999.04.0104%3Aalphabetic+letter%3DT%3Aentry+group%3D7%3Aentry%3Dtheia-bio-1 Թիա, Smith
  11. Դիոդորոս Սիքելիացին, Պատմական Գրադարան 3․57․2-8
  12. Իսիոդոս Թէողոնիա, 507-511
  13. Աբոլոդորոս - Բերսեւս բջիջային գրադարան