Էվա Փերոն
| Էվա Փերոն maˈɾi.a ˈeβa ˈðwarte ðe peˈɾon | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | Մարիա Էվա Տուարտէ |
| Ծնած է | 7 Մայիս 1919[1][2][3][…] |
| Ծննդավայր | Junín, Բուենոս Այրես, Արժանթին[2] |
| Մահացած է | 26 Յուլիս 1952[1][2][3][…] (33 տարեկանին) |
| Մահուան վայր | Պուէնոս Այրէս, Արժանթին[2] |
| Քաղաքացիութիւն |
|
| Կրօնք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
| Մասնագիտութիւն | քաղաքական գործիչ, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, արհմիութենական գործիչ, կանանց իրավունքների պաշտպան, սուֆրաժէթ, երգչուհի և դերասանուհի |
| Վարած պաշտօններ | First Lady of Argentina?, կազմակերպութեան նախագահ և Spiritual Leader of the Nson webadasArgentina? |
| Անդամութիւն | Կաթոլիկ Իզաբելայի շքանշան? |
| Կուսակցութիւն | Female Peronist Party? |
| Ամուսին | Խուան Դոմինգո Պերոն? |
|
Ստորագրութիւն | |
Մարիա Էվա Տուարտէ տէ Փերոն, (սպաներէն՝ maˈɾi.a ˈeβa ˈðwarte ðe peˈɾon), ծննդեան անունով՝ Մարիա Էվա Տուարտէ, 7 Մայիս 1919- 26 Յուլիս 1952), աւելի ծանօթ Էվա «Էվիթա» Փերոն անունով, արժանթինցի քաղաքական գործիչ, հանրային գործիչ եւ դերասանուհի։
Յունիս 1946-էն մինչեւ իր մահը՝ Յուլիս 1952, կը պաշտօնավարէ իբրեւ Արժանթինի առաջին տիկին՝ իբրեւ Արժանթինի նախագահ Խուան Փերոնի կինը։
Էվա Փերոն ծնած է համեստ ընտանիքի մը մէջ՝ Փամփաս շրջանի Լոս Թոլտոս գիւղին մէջ, իբրեւ ընտանիքի հինգ զաւակներէն կրտսերը։
1934-ին, տասնհինգ տարեկան հասակին, կը տեղափոխուի երկիրի մայրաքաղաքը՝ Պուէնոս Այրէս՝ թատրոնի, ձայնասփիւռի եւ շարժանկարի դերասանուհի դառնալու նպատակով։
1945-ին կ'ամուսնանայ Խուան Փերոնի հետ, որ այդ օրերուն տակաւին բանակի գնդապետ էր։
Երբ 1946-ին Խուան Փերոն Արժանթինի նախագահ կ'ընտրուի[4], Էվա Փերոն ալ կ'անցնի երկիրի քաղաքական կեանքին առաջին շարքերը։
Իր հիմնած Էվա Փերոնի հիմնադրամին շնորհիւ, որ բարեսիրական լայն գործունէութիւն կը ծաւալէ եւ մեծ ազդեցութիւն կը գործէ Արժանթինի հասարակութեան վրայ, Էվա Փերոն կը դառնայ փերոնական շարժումին եւ արժանթինեան մշակոյթին առանցքային դէմքերէն մէկը։
22 Յունուարի 1944-ին, Լունա Փարք մարզադաշտին մէջ կազմակերպուած բարեսիրական ձեռնարկի մը ընթացքին, որուն նպատակը Սան Խուանի երկրաշարժէն աղէտեալներուն օգնութիւնն էր, ան կը հանդիպի գնդապետ Խուան Փերոնին։ Երկուքը կը պսակուին յաջորդ տարի։
Յունիս 1946-ն Խուան Փերոն նախագահ կ'ընտրուի, իսկ յաջորդ վեց տարիներուն Էվա Փերոն ազդեցիկ դեր կը ստանձնէ փերոնական արհեստակցական միութիւններուն մէջ, մանաւանդ աշխատաւորներու իրաւունքներու պաշտպանութեան շնորհիւ։
Ան նաեւ կը ղեկավարէ Աշխատանքի եւ Առողջապահութեան նախարարութիւնները, կը հիմնէ եւ կը վարէ Էվա Փերոնի հիմնադրամը, կը պայքարի Արժանթինի մէջ կիներու ընտրական իրաւունքին համար եւ կը հիմնէ ու կը ղեկավարէ երկիրին առաջին մեծածաւալ կիներու քաղաքական կազմակերպութիւնը՝ Կին Փերոնական Կուսակցութիւնը։
1951-ին Էվա Փերոն կը յայտարարէ, որ պիտի առաջադրուի իբրեւ Արժանթինի փոխնախագահի պաշտօնին փերոնական թեկնածու։ Ան լայն աջակցութիւն կը ստանայ փերոնական համակիրներէն, ինչպէս նաեւ ցած եկամուտ ունեցող եւ աշխատաւոր դասակարգի ներկայացուցիչներէն, որոնք կը ճանչցուին descamisados («անշապիկներ») անունով։ Սակայն զինուորական շրջանակներու եւ երկիրին հարուստ խաւերուն ընդդիմութիւնը, ինչպէս նաեւ իր առողջական վիճակին վատթարացումը, զինք ի վերջոյ կը ստիպեն հրաժարելու իր թեկնածութենէն[5]։
1952-ին, քաղցկեղէ իր մահէն քիչ առաջ, Արժանթինի Ազգային Քոնկրեսը Էվա Փերոնին կը շնորհէ «Արժանթին ազգի Հոգեւոր Առաջնորդ» պատուանունը։ Նոյն տարուան Յուլիսին, երեսուներեք տարեկան հասակին, ան կը մահանայ քաղցկեղէ եւ կ'արժանանայ պետական յուղարկաւորութեան, պատիւ մը, որ սովորաբար կը վերապահուի միայն պետութեան ղեկավարներուն։
Էվա Փերոն ժամանակի ընթացքին կը դառնայ միջազգային ժողովրդական մշակոյթի խորհրդանշական դէմքերէն մէկը։ Ամէնէն մեծ ճանաչումը կը ստանայ Evita (1976) երաժշտական բեմադրութեան շնորհիւ, որ հիմնուած է իր կեանքին վրայ։
Արժանթինցի քաղաքական գործիչ Քրիսթինա Ալվարես Ռոտրիկես կը յայտնէ, թէ Էվա Փերոնը երբեք չէ հեռացած արժանթինցիներու հաւաքական յիշողութենէն։ Իսկ Արժանթինի երկրորդ կին նախագահ Քրիսթինա Ֆեռնանտես տէ Քիրշներ կը հաստատէ, թէ իր սերունդի կիները Էվա Փերոնին պարտական են իր «անձնուիրութեան, վճռակամութեան եւ պայքարի ոգիին» համար։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- 1 2 3 4 5 cinenacional.com — 2001.
- 1 2 Encyclopædia Britannica
- ↑ Փերոն
- ↑ Էվա Փերոնիի մահը
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Evita: The Woman Behind the Myth»։ A&E Biography։ 1996
- Adams Jerome R (1993)։ Latin American Heroes: Liberators and Patriots from 1500 to the Present։ Ballantine Books։ ISBN 0-345-38384-2
- Ara Pedro (1974)։ El Caso Eva Perón
- Barnes John (1978)։ Evita, First Lady: A Biography of Eva Perón։ New York, New York: Grove Press
- Vacca Roberto (1970)։ Eva Perón։ CEAL
- Crassweller Robert D (1987)։ Peron and the Enigmas of Argentina։ W.W. Norton & Company։ ISBN 0-393-02381-8
- Fraser Nicholas, Navarro Marysa (1996)։ Evita: The Real Life of Eva Perón։ W.W. Norton & Company
- Guillermoprieto Alma (2002)։ Looking for History: Dispatches from Latin America։ Vintage։ ISBN 0-375-72582-2
- Guy, Donna. "Life and the Commodification of Death in Argentina: Juan and Eva Perón" in Death, Dismemberment, and Memory: Body Politics in Latin America, Lyman L. Johnson, ed. Albuquerque: University of New Mexico Press 2004, pp. 245–272.
- Lerner BH (2000)։ «The illness and death of Eva Perón: cancer, politics, and secrecy»։ Lancet 355: 1988–1991։ PMID 10859055։ doi:10.1016/s0140-6736(00)02337-0
- Levine Lawrence (2001)։ Inside Argentina from Perón to Menem: 1950–2000 From an American Point of View։ ISBN 0-9649247-7-3
- Main Mary (1980)։ Evita: The Woman with the Whip։ ISBN 0-396-07834-6
- McManners John (2001)։ The Oxford Illustrated History of Christianity։ Oxford University Press։ ISBN 0-19-285439-9
- Naipaul V.S. (1980)։ The Return of Eva Perón։ Alfred A. Knopf
- Dujovne Ortiz Alicia (1996)։ Eva Perón։ St. Martin's Press։ ISBN 0-312-14599-3
- Perón Eva (1952)։ La Razón de mi vida։ Buro Editors
- Juan Pablo Queiroz, Tomas De Elia (խմբգր․)։ Evita: An Intimate Portrait of Eva Peron
- Rousso-Lenoir Fabienne։ America Latina։ ISBN 2-84323-335-6
- Taylor Julie M.։ Eva Perón: The Myths of a Woman։ ISBN 0-226-79143-2
- Nasi Kristina (2010)։ «Eva Peron in the Twenty-First Century: The Power of the Image in Argentina»։ The International Journal of the Image։ էջեր 99–106