Էսբերիդես
Արտաքին տեսք
| Էսբերիդես | |
|---|---|
|
| |
| Ծնողներ | հայր՝ Զեւս, Աթլաս, Էրեւոս, Ֆորգիս և Էսբերոս, մայր՝ Նիքս, Թեմիս, Գիթօ և Էսբերիդա |
Էսբերիդես (յուն․՝ Εσπερίδες)․ յունական դիցաբանութեան մէջ անոնք յաւերժահարսեր են եւ կը պահպանէին Էսբերիդեսներուն խնձորները։
Անոնք ըստ Իսիոդոսին, Նիխթային (Նիքս) դուստրերն են։ Ուրիշներու համար՝ Ֆորգիին Φόρκυ եւ Գիթօին Κητώ եւ կամ ալ Աթլասին եւ Էսբերիդային։ Հին արձանագրութիւններու մէջ անոնց թիւը կը տարբերի՝ երկու կամ երեք, չորս եւ կամ հինգ։ Աբոլոդորոս Աթենացին անոնց թիւը չորս կը նկատէ եւ անուններն ալ կը նշէ՝ Էղլի, Արեթուսա, Էրիթիա եւ Էսթիա։
Էսբերիդեսներուն խնձորները
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Անոնց դերը աստուածներուն պարտէզին մէջ (Աթլասին երկիրը) գտնուող ոսկեայ խնձորներուն պահպանումն էր։ Ոսկեայ խնձորներով ծառը Եէա աստուածուհիին նուէրն էր Տիասին ամուսնութեան Իրային հետ։ Հին յոյները կը հաւատայիին որ եթէ մէկը այդ խնձորներէն առ նուազն մէկ հատիկ ուտէն, անմահ պիտի դառնար։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Theoi Project - Greek Mythology Էսբերիդես
- ↑ Իսիոդոս Թէողոնիա․ 270
- ↑ Bibliotheca (Apollodorus) Աբոլոդորոս Աթենացին
- ↑ Դասական դիցաբանութեան բառարան, Բիեռ Կրիմալ, 1996․ Էսբերիդես, էջ 213
- ↑ </nowiki> Էսբերիդես, H.11. William Smith, Ed. =
- ↑ Էսբերիդեսներոն պարտէզը, Ա․գլուխ՝ Պարտիզպանութիւնը հին աշխարհին մէջ