Էոս
| Էոս հին յուն․՝ Ἠώς | |
|---|---|
|
| |
| Ամուսին | Ասթրէոս, Գեֆալոս և Թիթոնոս |
| Ծնողներ | հայր՝ Իբերիոնաս[1][2], մայր՝ Էվրիֆաէսա կամ՝ Թիա[1] |
| Երեխաներ | Վորէաս, Զեփիրոս, Նոթոս, Էսբերոս, Ֆաէթօն, Էօսֆորոս, Աբիլիոթիս, Էվրոս, Գէգիաս, Լիփս, Սգիրոն, Ասթրէա, Բիրօիս, Ֆէնոն, Սթիլվոն, Աօոս, Իմաթիոն[1], Մոմնոն[1] և Արղեսթիս |
Էոս (Իօս կամ Աւօս - յուն․՝ Ηώς, հին յուն․՝ Έως ή Αύως, թարգմանաբար՝ Լուսաբեր)․ արեւածագին մարմնաւորումն էր։ Տիտան Իբերիոնասին ու տիտանուհի Թիային դուստր եւ Արեւին ու Սելինիին քոյրը։ Աւանդութեան մը համաձայն, Էվրիֆաէսային դուստր էր։
Սիրային արկածախնդրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Իր գեղեցկութիւն աննշմար չէր եւ աստուածներու ուշադրութիւնը կը գրաւէր, յատկապէս՝ Արիս, Ասթրէոս, Թիթոնոս, Օրիոնաս, ԳԵֆալոս աստուածներուն։
Էոսին գործը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ըստ յունական դիցաբանութեան, Էոս ամէն առտու Արեւուն նախակարապետն էր, որուն ամէն արշալոյսին, իր վարդագոյն ձեռքերով, «Արեւելքի Դուռը» կը բանար: Ապա, թռչուններ զայն ծաղիկներով եւ բազմաշերտ քողով կը թափնէին եւ ինք ծաղիկներ նետելով կը հեծնէր իր քառաձի կառքը ու ջրարբերներով վարդաջուր կը ցանէր երկրին վրայ («առաւօտեան ցօղը»), որուն կաթիլները արեւի (որ զայն կը հետեւէր) առաջին շողերուն՝ ադամանդի նման կը փայլէին։
Աս էր Էոսին ամէնօրեայ գործը, այս գեղեցիկ աստուածուհին, որուն փառաբանեցին հին յոյն բանաստեղծները եւ զարմանքով նկարագրեցին անոր վարդագոյն մատները, ձիւնաճերմակ վիզը, հիասքանչ աչքերը, փայլուն քողը (արշալոյսի պատկերը), անոր անունը ուղեկցելով բազմաթիւ հիացական ածականներով կամ բացագանչութիւններով՝ φάενναν, βοώπιν, ευπλόκαμον, κροκόπεπλον, λευκόπτερον, ροδόπηχυν (Էոլեան բարբառ՝ βροδόπαχυν), ροδοστεφή, ροδόσφυρον, ροδοδάκτυλον, χρυσήνιον, χρυσόθρονον, χρυσοπέδιλον, եւայլն:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 Любкер Ф. Ἠώς // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга et al. — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 473.
- ↑ Любкер Ф. Hyperion // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга et al. — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 649–650.
- ↑ Հնդեւրոպական բանաստեղծութիւն եւ դիցաբանութիւն, M. L. West OUP Oxford, 24 Մայիս, 2007 - Literary Collections - 525 էջեր
- ↑ Էոս․ Scheer, Tanja (2006)
- ↑ Հոմերեան ոգերգ Արեւուն 31, 5-6
- ↑ Հոմերեան ոգերգ Արեւուն 31, 4-7
- ↑ իսիոդոս Թէողոնիա 371-374
- ↑ Իսիոդոս Թէողոնիա 378-82
- ↑ Իսիոդոս Թէողոնիա, 985
- ↑ Հոմերեան ոգերգ 5 Աֆրոդիթիին, 220-318
- ↑ Աթէնք 1․3․1 Բաւսանիասի նշումներ
- ↑ Էվֆորիոն 66
- ↑ Իսիոդոս Թէողոնիա 507-511