Էմմա Սարգսեան
| Էմմա Սարգսեան |
|---|
Էմմա Տիգրանի Սարգսեան (23 Մայիս 1935, Վորոնեժ, ՌԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն), հայ երգչուհի (մեցցօ սոփրանօ)։ ՌԴ ժողովրդական արուեստագէտ (2001), Ռուսաստանի թատերարուեստի ակադեմիայի փրոֆեսոր։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Էմմա Սարգսեանը ծնած է 23 Մայիս 1935-ին Վորոնէժ, երաժիշտներու ընտանիքի մէջ[1]։ Ուսանած է Վորոնեժի երաժշտական ուսումնարանին մէջ, ապա Մոսկուայի պետական երաժշտանոցին մէջ, որ աւարած է 1960 թուականին (Ա. Լ. Տոլիւոյի դասարան)։
1960-1991 թուականներուն հանդէս եկած է Մոսկուայի Կ. Ս. Ստանիսլաւսկիի եւ Վ. Ի. Նեմիրովիչ-Տանչենկոյի անուան երաժշտական թատրոնին մէջ (Օլկա՝ Պ. Ի. Չայկովսկիի «Եւկենի Օնեկին», Ռոզինայ՝ Ճ. Ռոսսինիի «Սեւիլեան սափրիչ», Քարմէն՝ Ժ. Պիզէի «Քարմէն»), 1991 թուականէն՝ «Նոր օփերա» թատրոնին մէջ (Լիւչիա՝ Պ. Մասկանիի «Գեղջկական պատիւ», Ճիովաննա՝ Ճ. Վերտիի «Ռիկոլեթթօ», Քլոտիլտա՝ Վ. Պելլինիի «Քլոտիլտա», Դայակ՝ Մ. Պ. Մուսորկսքիի «Պորիս Կոտունով», Նայինա՝ Մ. Ի. Կլինքայի «Ռուսլան եւ Լիւտմիլա» եւ այլն)։
Մենահամերգներով շրջագայած է Ռուսաստանի եւ արտերկրի մէջ։
2007 թուականին մասնակցած է Զալցպուրկի փառատօնին, 2008 թուականին ելոյթ ունեցած է Մանհայմի Ազգային թատրոնին մէջ։
Մրցանակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Emma Sarkisyan (Mezzo-soprano)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2023-01-19-ին։ արտագրուած է՝ 2023-01-20
| Այս յօդուածի կամ անոր բաժնի որոշակի հատուած վերցուած է «Հայ երաժշտութեան հանրագիտարանէն», որու նիւթերը թողարկուած են՝ Քրիէյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։ |