Էմմա Նահապետեան
| Էմմա Նահապետեան | |
|---|---|
| Ծնած է | 18 Յունիս 1946 |
| Ծննդավայր | Երեւան, Խորհրդային Միութիւն |
| Մահացած է | 8 Մարտ 2022 (75 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ |
| Ուսումնավայր | Երևանի պարարվեստի պետական քոլեջ? |
| Մասնագիտութիւն | պարուսոյց |
Էմմա Նահապետեան (18 Յունիս 1946, Երեւան, Խորհրդային Միութիւն - 8 Մարտ 2022, Երեւան, Հայաստան), հայ թատերապարի արուետսագէտ, պարուսոյց[1], ԽՍՀՄ ժողովրդական արտիստ[2]։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Էմմա Նահապետեանը ծնած է Երեւան, 18 Յունիս 1946-ին։
Միջնակարգ կրթութիւնը ստացած է Երեւանի Մռաւեանի անուան թիւ 25 միջնակարգ դպրոցը, անոր զուգահեռ ուսանած է նաեւ Սայաթ-Նովայի անուան երաժշտական դպրոցի Եւա Ներսէսեանի ղեկավարած դաշնամուրի բաժնին մէջ։ 1958 թուականին ընդունուած է Երեւանի պարարուեստի ուսումնարանի դասական պարի բաժնի փորձարարական դասարան, ուր դասաւանդած է Փեթերսպուրկցի պարուսոյց Տինա Նիլոլաեւնա Կացինան։
1962 թուականին վերապատրաստուած է Երեւանի Ա.Սպենդիարեանի անուան օփերայի եւ թատերապարի ազգային ակադէմիական թատրոնին մէջ եւ որպէս թատերապարի պարուհի զբաղուած եղած է խաղացանկի բազմաթիւ ներկայացումներու մէջ։
1964 թուականին աւարտած է պարարուեստի ուսումնարանը եւ ընդունուած է օփերային թատրոն, հանդէս եկած է շարք մը թատերապարներու մէջ մենապարերով։
1970-1972 թուականներուն մանկավարժական վերապատրաստում ստացած է Մոսկուայի պարարուեստի ակադեմիային մէջ՝ Ալլա Լենինայի, Նինա Տոլստայայի եւ Եւգենի Ֆարմանեանցի դասարաններուն մէջ։
1985 թուականէն որպէս մանկավարժ-փորձավար աշխատանքի անցած է Երեւանի Ա. Սպենդիարեանի անուան օփերայի եւ թատերապարի ազգային ակադեմիական թատրոնը։
Հիւրախաղեր ունեցած է ԱՄՆ-ի, Ֆրանսայի, Սպանիոյ, Գերմանիոյ, Ռուսաստանի, Թուրքիոյ, Ալժիրի, Թունիսի, Եգիպտոսի եւ շարք մը երկիրներու մէջ։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Valone James։ «САМЫЕ КРАСИВЫЕ ИЗВЕСТНЫЕ АРМЯНСКИЕ ТАНЦОВЩИЦЫ MOST FAMOUS ARMENIAN DANCER TOP 17»։ james-valone.livejournal.com (en-us)։ արտագրուած է՝ 2024 թ․ մարտի 9
- ↑ https://factor.am/415360.html Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետային ներկայացմամբ մեկնարկում է 89-րդ թատերաշրջանը
- ↑ «Մահացել է բալետի փորձավար Էմմա Նահապետյանը»։ ankakh.com (անգլերեն)։ արտագրուած է՝ 2024 թ․ մարտի 9
- ↑ Էմմա Նահապետյան