Էմմա Բաղրամեան
| Ծնած է | 1926 |
|---|---|
| Ծննդավայր | Նոյեմբերյանի շրջան |
| Քաղաքացիութիւն |
|
| Կրթութիւն | Երեւանի Պետական Բժշկական Համալսարան |
| Մասնագիտութիւն | բժիշկ |
Էմմա Ռուբենի Բաղրամեան (1926, Նոյեմբերյանի շրջան), հայ ներզատաբան։ Բժշկական գիտութիւններու դոկտոր (1969):
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Էմմա Բաղրամեան ծնած է 1926-ին, ՀԽՍՀ Նոյեմբերեանի շրջանին մէջ։
1951-ին աւարտած է Երեւանի բժշկական համալսարանը։
1956-1969 թուականներուն ղեկավարած է ԽՍՀՄ Բժշկական գիտութիւններու ակադեմիայի Փորձառական ներզատաբանութեան եւ հորմոններու քիմիայի հիմնարկը, իսկ 1969-1980 թուականներուն՝ Մանկաբարձութեան եւ կինեկոլոգիայի համամիութենական գիտահետազօտական հիմնարկի մանկաբարձական ներզատաբանութեան լաբորաթորիաները։
1981-ին նշանակուած է Մօր եւ մանկան առողջութեան պահպանման համամիութենական գիտական կեդրոնի աւագ գիտաշխատող[1]։
Իր ուսումնասիրութիւնները կը վերաբերէին փորձակենդանիներու ներզատիչ համակարգին վրայ իոնացնող ճառագայթման ազդեցութեան, յղութեան ընթացքին ընկերքի ներզատիչ գործառոյթին, պտղի ներզատիչ համակարգի կազմաւորման, ինչպէս նաեւ դաշտանային տարբեր խանգարումներ ունեցող կիներու մօտ հորմոնային խանգարումներու բնոյթի ախտաճանաչման[2]։
Երկեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Диагностическое значение исследования гормонов в акушерстве, М., 1972:
- Беременность при гипотиреозе, М„ 1982:
- Содержание стероидных гормонов в плазме при физиологической беременности, М., 1986: