Jump to content

Էմմա Ալեքսանդրեան

Էմմա Ալեքսանդրեան
Ծնած է 24 Օգոստոս 1927(1927-08-24)[1] (98 տարեկան)
Ծննդավայր Երեւան, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն
Ուսումնավայր Վալերի Բրիւսովի անուան պետական լեզուահասարակագիտական համալսարան
Մասնագիտութիւն հոգեբան
Ծնողներ հայր՝ Արտաշես Ալեքսանդրյան?

Էմմա Արտաշէսի Ալեքսանդրեան (24 Օգոստոս 1927(1927-08-24)[1], Երեւան, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն), հայ հոգեբան։ Հոգեբանական գիտութիւններու դոկտոր (1971), փրոֆեսոր (1972)։ Բժիշկ Արտաշէս Ալեքսանդրեանի դուստրն է։

Էմմա Ալեքսանդրեան ծնած է 24 օգոստոս 1927-ին, Երեւանի մէջ։

1951 թուականին աւարտած է Երեւանի ռուսաց եւ օտար լեզուներու մանկավարժական համալսարանը։ 1956–1993 թուականներուն եղած է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի նախադպրոցական մանկավարժութեան ամբիոնի վարիչ։

1970 թուականին Մոսկուայի մէջ պաշտպանած է դոկտորական ատենախօսութիւնը՝ դառնալով Հայաստանի առաջին կին գիտութիւններու դոկտորը։

1988 թուականի երկրաշարժէն անմիջապէս ետք, Էմմա Ալեքսանդրեանի նախաձեռնութեամբ հիմնուած է Հայաստանի առաջին մանկական հոգեբանական վերականգնողական կեդրոնը, որ գործած է մինչեւ 1993 թուական։

1994 թուականէն հրաւիրուած է Չիքակօ (ԱՄՆ), ուր եղած է Նորթ-Իսթըրն համալսարանի վերականգնողական հոգեբանութեան սեմինարներու ղեկավար։ 1995–2000 թուականներուն ղեկավարած է Ռէյվենսվուտ հիւանդանոցի տարեցներու հոգեբանական վերականգնողական ծրագիրը, իսկ 2000 թուականէն՝ Հեմփթըն Փլազա հիւանդանոցի «Հոգեբանական խնամք» ծրագիրի տնօրէնը։

Ներառուած է «20-րդ դարու արհեստավարժ եւ գործարար կիներ» (2003, Քեմբրիճ) եւ «20-րդ դարու նշանաւոր գիտնականները» տեղեկատուներուն մէջ։

Անդամ է շարք մը միջազգային հոգեբանական ընկերակցութիւններու[2]։

  • Նախադպրոցական մանկավարժութիւն (դասագիրք), 2003[3]։
  • Մեր երեխան, անոր զարգացումն ու դաստիարակութիւնը, Երեւան, 1990[4]։
  • Социально-психическая адаптация личности: Формы, механизмы и стратегия, հեղինակ՝ Ա. Ա. Նալչաճեան, պատասխանատու խմբագիր՝ Է. Ա. Ալեքսանդրեան, ՀԽՍՀ ԳԱ Փիլիսոփայութեան եւ իրաւունքի ինստիտուտ, Երեւան, 1988։
  • Նախադպրոցական մանկավարժութիւն (ուսումնական ձեռնարկ), Խաչատուր Աբովեանի անուան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, Երեւան, 1984։
  • Հոգեբանական բառարան, Երեւան, «Լոյս», 1984 (համահեղինակ)։
  • Մանկան միջազգային տարուան նուիրուած հանրապետական գիտական համաժողովի թեզեր, հոկտեմբեր 1979, Երեւան, 1979։
  • Сенсорное развитие на ранних этапах онтогенеза и роль двигательного анализатора в этом процессе, Երեւան, 1972։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 http://am.hayazg.info/index.php?curid=141
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
  3. Ալեքսանդրյան Էմմա Արտաշեսի (2003 թ․ հունվարի 1)։ Նախադպրոցական մանկավարժություն։ Դասագիրք (հայերեն)։ Մանկավարժ,.։ ISBN 9785807906762
  4. Ալեքսանդրյան Էմմա Արտաշեսի (1990 թ․ հունվարի 1)։ Միքայելյան Մ Բ, խմբգր․։ Մեր երեխան, նրա զարգացումն ու դաստիարակությունը։ [Ակնարկներ նախադպր. տարիքի երեխաների դաստիարակության մասին]։ Երևան: Հայաստան։ ISBN 5540009630Կաղապար:Չաշխատող արտաքին հղում