Էլ Փրաթ տէ Լէոպրեկաթ
| Բնակավայր | |||
|---|---|---|---|
| Էլ Փրաթ տէ Լէոպրեկաթ | |||
| |||
|
| |||
| Երկիր |
| ||
| mayor of El Prat de Llobregat? | Luis Tejedor Ballesteros?, Lluís Mijoler i Martínez? և Q131782547? | ||
| Տարածութիւն | 32,23 քմ² | ||
| ԲԾՄ | 8±1 մեթր | ||
| Պաշտօնական լեզու | Քաթալոներէն[2] | ||
| Բնակչութիւն | 66 338 մարդ (2025)[3] | ||
| Կը գտնուի ափին | Միջերկրական Ծով, Եոպրեկաթ և canal de la Dreta del Llobregat?[4] | ||
| Ժամային գօտի | UTC+1 | ||
| Փոստային ցուցանիշ | 08820 | ||
| Շրջագայութեան պետ-համարագիր | B | ||
| Անուանուած է | Եոպրեկաթ | ||
| Պաշտօնական կայքէջ | elprat.cat | ||
Էլ Փրաթ տէ Լէոպրեկաթ (քաթալ.՝ [əl ˈpɾad də ʎuβɾəˈɣat]), որ սովորաբար կը կոչուի Էլ Փրաթ, Սպանիոյ մէջ բնակավայր մըն է, որ կը գտնուի Քաթալոնիոյ Պայշ Լէոպրեկաթ (Baix Llobregat) շրջանին մէջ։
Պարսելոնա-Էլ Փրաթ Միջազգային Օդակայանի (Josep Tarradellas Barcelona–El Prat Airport) տարածքին մեծ մասը կը գտնուի այս բնակավայրին վարչական սահմաններուն մէջ։
Էլ Փրաթը կը գտնուի Լէոպրեկաթ գետի եռանկիւնին մէջ, անոր աջ ափին, Միջերկրական ծովու ափամերձ գօտիին վրայ՝ Պարսելոնայի եւ Վիլատեքանսի միջեւ։
Տարածքին աւելի քան մէկ քառորդը գրաւուած է Պարսելոնա-Էլ Փրաթ Միջազգային Օդակայանին կողմէ։
Օդակայանին հետ կապուած փոխադրամիջոցներէն բացի, Էլ Փրաթ քաղաքը կը սպասարկուի նաեւ երկաթուղային կայարանով մը, որ կը գտնուի Պարսելոնայէն դէպի Վալենսիա երկարող ծովեզերեայ երկաթուղագիծին վրայ։
Բնակավայրը ունի նաեւ լողափ մը եւ փոքր բնապահպանական արգելավայր մը՝ «Llac de la Ricarda i del Remolar» տարածքին մէջ։
Էլ Փրաթը նշանաւոր է իր կապտոտ ոտքեր ունեցող հաւերով, որոնք քաթալաներէնով կը կոչուին «gall potablava»։
Էլ Փրաթի տարածքին մէջ կան արգելավայրեր եւ լճային գօտիներ, որոնք կարեւոր թռչուններու բնակավայրեր են[5][6]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Nomenclátor Geográfico de Municipios y Entidades de Población — 2024.
- ↑ art.6 // (unspecified title)
- ↑ Ազգային Վիճակագրութեան Հիմնարկ (unspecified title) — 2025.
- ↑ Cartographic and Geological Institute of Catalonia (unspecified title)
- ↑ Էլ Փրաթ
- ↑ Զբօսաշրջութեան վայրեր