Էլմիրա Ամրոյեան
Արտաքին տեսք
| Ծնած է | 27 Նոյեմբեր 1940[1] (85 տարեկան) |
|---|---|
| Ծննդավայր | Երեւան, Խորհրդային Միութիւն |
| Քաղաքացիութիւն |
|
| Կրթութիւն | Երեւանի Պետական Բժշկական Համալսարան |
| Մասնագիտութիւն | դեղաբան |
Էլմիրա Արտաշէսի Ամրոյեան (27 Նոյեմբեր 1940[1], Երեւան, Խորհրդային Միութիւն), հայ դեղաբան։ Բժշկական գիտութիւններու դոկտոր (1982), փրոֆեսոր (1986)։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1964 թուականին աւարտած է Երեւանի բժշկական համալսարանը։
1992–1997 թուականներուն եղած է ՀՀ Դեղերու եւ բժշկական տեխնոլոգիաներու գործակալութեան տեղեկատուական բաժինի վարիչ, 1997 թուականէն՝ դեղաբանական խորհուրդի նախագահ, 1999 թուականէն՝ ԱԱԻ կլինիկական դեղաբանութեան ամբիոնի վարիչ[2]։
Աշխատութիւնները կը վերաբերին գլխուղեղի արիւնաշրջանառութեան կարգաւորման խնդիրներուն։
Համահեղինակ է «Դեղաբանութիւն» (1992) դասագիրքին եւ «Դեղաբուժութիւն» (2001, ռուսերէն) ձեռնարկին[3]։
Անդամակցութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ուղեղի ուսումնասիրութեան միջազգային կազմակերպութեան անդամ (1990)
- ՀՀ դեղաբաններու ընկերութեան նախագահութեան անդամ (1986)
Երկեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Вазоактивные простагландины в гомеостазе мозгового кровообращения, Е., 1983 (համահեղինակ);
- Физиология и фармакология сосудистой стенки, Е., 1987 (համահեղինակ).
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 http://am.hayazg.info/index.php?curid=2431
- ↑ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։