Jump to content

Էլէն Ասատրեան

Էլէն Ասատրեան
 
Կրթութիւն՝ Քալիֆորնիա Համալսարան, Լոս Անճելըս և Հուվեր աւագ դպրոց
Մասնագիտութիւն՝ քաղաքական գործիչ
Ծննդեան օր 1983
Ծննդավայր Երեւան, Խորհրդային Միութիւն
Քաղաքացիութիւն  Ամերիկայի Միացեալ Նահանգներ

Էլէն Ասատրեան (անգլերէն՝ Elen Asatryan1983, Երեւան, Խորհրդային Միութիւն), ամերիկահայ քաղաքական գործիչ, քաղաքացիական ակտիւիստ, եղած է Կլենտելի քաղաքային խորհուրդի անդամ, յետագային ընտրուած է Կլենդելի քաղաքապետ[1]։

Էլէն Ասատրեանը ծնած է Երեւան[2], 10 տարեկանին ընտանիքի հետ տեղափոխուած է Կլենտելի։ Կրթութիւն ստացած է Քոլումպուսի անուան տարրական, Թոլլ միջնակարգ եւ Հուվեր աւագ դպրոցներուն մէջ։ Յետագային Լոս Անճելըսի քալիֆորնեան համալսարանին մէջ (UCLA) ուսանած է Քաղաքագիտութիւն՝ Ամերիկեան քաղաքականութիւն եւ Միջազգային յարաբերութիւններ։

Էլէն Ասատրեանը հիմնած եւ ղեկավարած է վարժանքի եւ վարպետութեան ծրագիրներ աւագ դպրոցի ու քոլեճի ուսանողներու համար, ինչպէս Սաքրամենթոյի մէջ հիմնուած հայ-ամերիկեան առաջին՝ Վալթեր եւ Լորել Քարապեան հանրային քաղաքականութեան կրթաթոշակային ծրագիրը[3]։

Էլէն Ասատրեանը եղած է Հայ Դատի յանձնախումբի Գլենդելի գրասենեակի «Ճանապարհ դէպի քոլեջ» ծրագրի ղեկավարը։ Որպէս կանանց իրաւունքներու եւ սոցիալական արդարութեան ջատագով, 2010 թուականին նա հիմնած է Գլենդելի Ընտանեկան բռնութեան հարցերով աշխատանքային խումբը[4]։

Էլէն Ասատրեանը եղած է Կլենտելի քաղաքապետարանի այգիներու, հանգիստի եւ համայնքային ծառայութիւններու յանձնաժողովի նախագահ, Կլենտելի համայնքի ոստիկանութեան համագործակցութեան հարցերով խորհրդատուական, Քալիֆորնիոյ Դեմոկրատական կուսակցութեան պատուիրակ[5]։

2022 թուականի Յուլիսին Էլէն Ասատրեանը ընտրուած է Կլենտելի քաղաքային խորհուրդի անդամ[6]։

2024 թուականի Ապրիլին Կլենտելի մէջ տեղի ունեցած քաղաքային խորհուրդի ընտրութիւններուն Էլէն Ասատրեանն ընտրուած է քաղաքապետ[7][8]։ Ան առաջին ամերիկահայ կինն է, որ ընտրուած է այդ պաշտօնին[9]։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. ↑ «Мэром Глендейла стала армянка»։ musavat.com (ru-RU)։ արտագրուած է՝ 2024 թ․ ապրիլի 4
  2. ↑ «Elen Asatryan»։ Ballotpedia (անգլերեն)։ արտագրուած է՝ 2024 թ․ ապրիլի 3
  3. ↑ First Walter & Laurel Karabian Fellow is Selected
  4. ↑ https://www.aravot.am/2020/01/10/1087437/ 2018-ի ապրիլին Գլենդելում հանրահավաքների գլխավոր կազմակերպիչներից Էլեն Ասատրյանն առաջադրել է իր թեկնածությունը որպես Լոս Անջելես մարզի Կենտրոնական Կոմիտեի անդամ։
  5. ↑ Էլեն Ասատրյանը առաջադրել է իր թեկնածությունը որպես Լոս Անջելես մարզի կենտրոնական կոմիտեի անդամ
  6. ↑ «Elen Asatryan elected Glendale mayor»։ horizonweekly.ca (en-US)։ 2024 թ․ ապրիլի 3։ արտագրուած է՝ 2024 թ․ ապրիլի 3[permanent dead link]
  7. ↑ «Էլեն Ասատրյանն ընտրվել է Գլենդելի քաղաքապետ | 24news»։ www.24news.am։ 2024 թ․ ապրիլի 3։ արտագրուած է՝ 2024 թ․ ապրիլի 3
  8. ↑ Էլեն Ասատրյանն ընտրվել է Գլենդեյլի քաղաքապետ
  9. ↑ «Էլեն Ասատրյանն ընտրվել է Գլենդեյլի քաղաքապետ»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2024 թ․ ապրիլի 3-ին։ արտագրուած է՝ 2024 թ․ ապրիլի 3

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]