Էդուարդ Խաչատուրով
(Վերայղուած է Էդուարդ Խաչատուրով (արեւմտահայերէն)-էն)
Էդուարդ Խաչատուրով | |
---|---|
Ծնած է | 27 Մարտ 1936 (87 տարեկան) |
Ծննդավայր | Թաշքենդ, Խորհրդային Միութիւն |
Ուսումնավայր | Մոսկուայի Գերասիմովի անուան շարժապատկերի հիմնարկ |
Մասնագիտութիւն | դերասան, ժապաւէնի բեմադրիչ |
Էդուարդ Իոսիֆ Խաչատուրով (27 Մարտ 1936, Թաշքենդ, Խորհրդային Միութիւն), խորհրդային՝ ուզպեք, հայ բեմադրիչ, սենարիստ, դերասան։ Բեմադրիչ Ալպերթ Խաչատուրովի կրտսեր եղբայրը։
Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Էդուարդ Խաչատուրովը ծնած է 1936 թուականին Թաշքենդի մէջ։ 1958-1959 թուականներուն կ'աշխատի «Ուզպեք-ֆիլմ»ին մէջ, որպէս բեմադրիչի օգնական։ 1959-1966 թուականներուն կը սորուի ՎԳԻԿ-ի ռեժիսուրայի բաժնին մէջ (Սերկէյ Գերասիմովի եւ Մակարովայի արհեստանոցը)։ Դիպլոմային աշխատանքը իր սցենարի հիման վրայ Թուքմենֆիլմին մէջ նկարահանած «Անապատը» ֆիլմն էր։[1]
1965-1966 թուականներուն կ'աշխատի Թուքմենֆիլմին մէջ որպէս բեմադրիչ։ 1966-1968 թուականներուն կ'աշխատի Թաշքենդի գիտահանրամատչելի եւ փաստագրական ֆիլմերու ստուդիայի մէջ, կը նկարահանէ մօտ 20 կարճամետրաժ ֆիլմեր։[1]
Մրցանակներ եւ պարգեւներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Ուզպեքստանի Լենինի կոմսոմոլի մրցանակ «Ռինգ կը հրաւիրէ» գեղարուեստական ֆիլմի համար (Ա. Բորոդինի և Ռ. Ռիսկիեւի հետ համատեղ) (1980)[2]
Ֆիլմագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Բեմադրիչ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Տարեթիւ | Ֆիլմ |
---|---|
1987 | Պատերազմի մեծ ճանապարհէն առաջ |
1985 | Վերջին ստուգումը |
1980 | Ամեն երրորդը |
1979 | Ռինգ կը հրաւիրէ |
1978 | Քաղաք կը նուիրեմ քեզ |
1975 | Առաջին ուղեւորները |
1972 | Այս լաւ տղան |
1971 | Այստեղէն կ'անցնի սահմանը |
1966 | Անապատը |
Դերեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Տարեթիւ | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1974 | Աբու Ռայհան Բերունի | դրուագ |
1971 | Տաք արահետներ | դրուագ |
1964 | Դժուար անցում | Զաւէն |
Սենարիստ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Տարեթիւ | Ֆիլմ |
---|---|
1987 | Պատերազմի մեծ ճանապարհէն առաջ |
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ստորոգութիւններ:
- 27 Մարտի ծնունդներ
- 1936 ծնունդներ
- Ապրող անձինք
- Դաշքենդ ծնածներ
- Անձինք այբբենական կարգով
- All articles with dead external links
- Յօդուածներ որոնց մէջ փճացած յղումներ կան from October 2023
- Articles with invalid date parameter in template
- Articles with permanently dead external links
- Հայ բեմադրիչներ
- Թաշքենդ ծնունդներ
- Հայ սենարիստներ
- Հայ դերասաններ