Էդեսիա
| Էդեսիա | |
|---|---|
| Ծնած է | 5-րդ դար |
| Մահացած է | 5-րդ դար |
| Քաղաքացիութիւն | Բիւզանդական Կայսրութիւն |
| Մասնագիտութիւն | փիլիսոփայ |
| Ամուսին | Էրմիաս[1] |
| Երեխաներ | Ամոնիոս Էրմիոսցին[1] և Իլիօդորոս Աղեքսանդրեցին[1] |
Էդեսիա (յուն․՝ Αἰδεσία, Ե․ դար, Աղեքսանտրիա, Եգիպտոս), փիլիսոփայ Նոր-պղատոնականութեան Դպրոցին։ Սիրիանոսի ազգականն էր ու Էրմիասին կինը, եւ նոյնքան հռչակաւոր էր իր ուսումով եւ գեղեցկութեամբ: Իր ամուսինին մահէն ետք, ինքզինք նուիրեց կարիքաւորները հոգալու եւ իր զաւակներուն՝ Ամոնիոսին եւ Իլիոդորսոին կրթութեան։ Անոնց Աթէնք բերաւ, ուր փիլիսոփայութիւն ուսանեցան, իսկ ինք մեծ պատիւով ընդունուեցաւ բոլոր փիլիսոփաներէն, եւ յատկապէս՝ Բրոգլոսէն, որուն նշանուած էր երբ տակաւին շատ երիտասարդ էր։
Ան մինչեւ պատկառելի տարիք ապրեցաւ, եւ իր թաղման ճառը Դամասկիոս (Պղատոնական Ակադեմիայի վերջին տնօրէնը եւ նշանաւոր նորպղատոնական փիլիսոփայ), արտասանեց, որ այդ ժամանակ շատ երիտասարդ էր, վեցոտնեայ չափերով բանաստեղծութեամբ:
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Smith, William, ed. (1870). "Aedesia". Յունական եւ հռոմէական դիցաբանութեան կենսագրութիւն եւ դիցաբանութիւն [2]