Զուարթ Ղուկասեան
Զուարթ Ղուկասեան | |
|---|---|
| Ծնած է | 15 Հոկտեմբեր 1911[1] |
| Ծննդավայր | Դելիբաբա, Էրզրումի վիլայէթ, Օսմանեան Կայսրութիւն[1] |
| Մահացած է | 6 Հոկտեմբեր 1980[1] (68 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Խորհրդային Միութիւն[1] |
| Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
| Մասնագիտութիւն | գրականագէտ և գրագէտ |
| Ազգութիւն | Հայ[1] |
| Քաղաքացիութիւն |
|
| Կրթութիւն | Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրութեան բաժանմունք |
| Գիտական աստիճան | բանասիրական գիտութիւններու դոկտոր[1] (1971) |
| Անդամակցութիւն | Խորհրդային Հայաստանի Գրողներու Միութիւն |
| Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[1] |
| Աշխատավայր | Գրական թերթ, Պիոներ կանչ?, Հայաստանի Աշխատաւորուհի, Հայաստանի Կոմունիստական Կուսակցութիւն[1] և Հ.Հ. ԳԱԱ Գրականութեան համալսարան[1] |
| Զուարթ Ղուկասեան Ուիքիդարանին մէջ | |
Զուարթ Յովհաննէսի Ղուկասեան (15 Հոկտեմբեր 1911[1], Դելիբաբա, Էրզրումի վիլայէթ, Օսմանեան Կայսրութիւն[1] - 6 Հոկտեմբեր 1980[1], Երեւան, Խորհրդային Միութիւն[1]), հայ արձակագիր, գրականագէտ, գրող։ Բանասիրական գիտութիւններու դոկտոր (1971)։ ԽՍՀՄ գրողներու միութեան անդամ 1968 թուականէն։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1918 թուականին ընտանիքով գաղթած է Ալեքսանդրապոլ։ 1930-1938 թուականներուն որպէս linotypist աշխատած է տպարանի մէջ։ 1943 թուականին աւարտած է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Ուսանելուն զուգընթաց աշխատած է «Գրական թերթ»-ի, «Պիոներ կանչ»-ի, «Ագիտատորի բլոկնոտ»-ի եւ «Հայաստանի աշխատաւորուհի» ամսագրի խմբագրութիւններուն մէջ, ռատիոկոմիտէին մէջ։ Եղած է ՀԿԿ Երեւանի քաղկոմի քարտուղար (1951-1953, 1954-1955), ՀԿԿ Կենտկոմի պրոպականդայի եւ ագիտացիայի բաժնի վարիչի տեղակալ (1956-1958)։ 1958-1980 թուականներուն աշխատած է ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղեանի անուան գրականութեան ինստիտուտի մէջ։
1949 թուականին «Ռուս-հայ գրական կապերը նախառեւոլիւցիոն շրջանում» թեմայով քննախօսութիւն պաշտպանած եւ ստացած է բանասիրական գիտութիւններու թեկնածուի աստիճան։ 1974 թուականին «Գրականութեան կուսակցականութեան լենինեան ուսմունքը եւ հայ գրականագիտութիւնը» թեմայով քննախօսութիւն պաշտպանած եւ ստացած է բանասիրական գիտութիւններու դոկտորի աստիճան։
Հրատարակած է «Պատմուածքներ» (1958), «Ոտնահետքերը ցանկապատի մօտ» (1974) ժողովածուները, «Ռուս-հայ գրական կապերը նախառեւոլիւցիոն շրջանում» (1961), «Ժամանակակից սովետահայ վէպը (1953-1963)» (1964), «Գրականութեան կուսակցականութեան լենինեան ուսմունքը եւ հայ գրականագիտութիւնը» (1970) աշխատութիւնները։
ՀԽՍՀ III —IV գումարումներու Գերագոյն խորհուրդի տեղակալ։ ԽՄԿԿ անդամ 1938 թուականէն։
Երկեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հպարտութիւն, Երեւան, Հայպետհրատ, 1947, 80 էջ։
- Պատմուածքներ, Երեւան, Հայպետհրատ, 1958, 155 էջ։
- Ռուս-հայ գրական կապերը նախառեւոլիւցիոն շրջանում, Երեւան, Հայպետհրատ, 1961, 250 էջ։
- Ժամանակակից սովետահայ վէպը (1953-1963), Երեւան, ՀԽՍՀ ԳԱ, 1964, 240 էջ։
- Գրականութեան կուսակցականութեան լենինեան ուսմունքը եւ հայ գրականագիտութիւնը, Երեւան, ՀԽՍՀ ԳԱ, 1970, 342 էջ։
- Ոտնահետքերը ցանկապատի մօտ (պատմուածքներ), Երեւան, «Հայաստան», 1974։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.