Զաքարիա Շեհրիմանեան
| Զաքարիա Շեհրիմանեան իտալ.՝ Zaccaria Seriman | |
|---|---|
| Ծնած է | 1708[1][2][3][…] |
| Ծննդավայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետութիւն[4][5] |
| Մահացած է | 22 Հոկտեմբեր 1784[4][6] |
| Մահուան վայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետութիւն[5] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[5] |
| Մասնագիտութիւն | գրագէտ, փիլիսոփայ և թարգմանիչ |
Զաքարիա Շեհրիմանեան (1708[1][2][3][…], Վենետիկ, Վենետիկի հանրապետութիւն[4][5] - 22 Հոկտեմբեր 1784[4][6], Վենետիկ, Վենետիկի հանրապետութիւն[5]), հայազգի իտալական գրող, փիլիսոփայ, թարգմանիչ։
Կենսագրական գիծեր[7]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Երիտասարդ հասակին քահանայ ձեռնադրուած է, սակայն հոգեւոր կոչումը զինք չէ հրապուրած։ Ան իր ամբողջ կեանքը նուիրած է գրական, ստեղծագործական աշխատանքին։
Գրած է իտալերէն, թողած է հարուստ գրական ժառանգութիւն՝ ինքնագիր եւ թարգմանական։ Տպագիր առաջին ստեղծագործութիւնները ունին փիլիսոփայական, պատմադիցաբանական բնոյթ, մեծ մասամբ գրուած են ժամանակի նշանաւոր անձերու եւ Վենետիկի արքունական թատրոնի պատուէրով։ 1744 թուականին հրատարակուած է անոր «Արիստիպպոս» քնարական ստեղծագործութիւնը, որ անտիկ շրջանի իտէալապաշտ փիլիսոփայ, Սոկրատէսի աշակերտ Արիստիպպոս Կիւրենացիի հայեացքներու քննութիւնն է։ Շահրիմեանի նշանաւոր գործերէն են «Կայոս Մարտիոս Կորիոլանոս» (1747 թուական) երգախառն պատմական թատերախաղը, «Ալմանախ ի պէտս իմաստակներու» փիլիսոփայական երկը։ Շեհրիմանեան գրած է նաեւ բժշկագիտական երկեր՝ «Բժիշկներու եւ բժշկութեան մասին», «Հիւանդութիւններ, որոնց բուժման համար աւելի շուտ պէտք է դիմել բնութեան, քան թէ բժիշկին»։ Շեհրիմանեան առաւելապէս ճանչցուած է «Էնրիքօ Վանթոնիի ճանապարհորդութիւնը կապիկներու եւ շնագլուխներու աշխարհին մէջ» (հ․ 1-4, 1764) արկածային վէպով, որ հրատարակուած է առանց ստորագրութեան․ Շեհրիմանեան վէպը ներկայացուցած է իբրեւ անգլերէն ձեռագիրէ մը կատարուած թարգմանութիւն։
Գրականութիւն[7]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]· Ալիշան Ղ․, Հայ-Վենետ, 1896։
· Տէր-Յովհանեան Հ․, Պատմութիւն Նոր Ջուղայու, որ յԱսպահան, հ․ 1, Նոր Ջուղա, 1880։
· Նազարեան Շ․, Վենետահայոց եւ գրող Զաքարիա Շեհրիմանեանի մասին, «Բազմավէպ», 1976, թիւ 1-2։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- 1 2 Swartz A. Open Library — 2007.
- 1 2 Biblioteca Virtual Miguel de Cervantes — 1999.
- 1 2 3 4 Pizzamiglio G. Dizionario Biografico degli Italiani — Roma: Istituto della Enciclopedia Italiana, 2018. — Vol. 92.
- 1 2 3 4 5 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 — հատոր 8. — է. 478.
- 1 2 OPAC SBN
- 1 2 (հայերեն) Զաքարիա Շեհրիմանյան, 2025-12-10, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%B6%D5%A1%D6%84%D5%A1%D6%80%D5%AB%D5%A1_%D5%87%D5%A5%D5%B0%D6%80%D5%AB%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=10622762, վերցված է 2026-09-28